Ճամբարականների առաջին օրը

Նախագծը

Իմ աշխատանքի սիրելի հատվածներից  է՝ ծանոթությունը ճամբարականների հետ։
Օրը յուրահատուկ էր, իսկ յուրաքանչյուր սովորող՝ առանձնահատուկ, իր  հետաքրքրությամբ, մտածողությամբ.  իրենց տարիքի համար բավականին կայացած պատանիներ են։ Բանիմաց, անկաշկանդ, տրամաբանող, համարձակ խումբ էր։ Ուրախ եմ բոլորի հետ ծանոթանալու համար և վստահ, որ կստացվի միասին լավ ճանապարհ անցնել։
Իսկ վաղը մեզ սպասվում է բացահայտումներով լի օր: Ուղևորվելու ենք դեպի նոր աշխարհ՝ բլոգավարության հմտությունների յուրացում, որից հետո արդեն կկարողանան կիսվել իրենց հույզերով, տպավորություններով, որոնք կներկայացնենք իրենց  սեփական ուսումնական բլոգներում։

Մուտք Քոլեջ սկսեցինք հեծանվավարությամբ։ Հրայր Հովհաննիսյանի օգնությամբ առաջին անգամ վարեցին հեծանիվ Մերին, Էլենը, Միլենան,Քնարիկը, և աղջիկներին հաջողվեց ամուր նստել ղեկին:
Ճամբարականների մի խումբ էլ  հմտորեն պտույտներ կատարեցին Միջին դպրոցի սովորող՝ Ռազմիկ Մանուկյանի ուղեկցությամբ:

Քոլեջի 3-րդ կուրսի սովոորող Օկսանա Հարությունյանը կիսվում է իր տպավորություններով։

Օրվա լուսաբանումները կատարում են նորեկները՝

  1. Հովհաննիսյան Քնարա
  2. Հարությունյան Գալինա
  3. Աղասյան Շուշան
  4. Եսայան Էլեն
  5. Մարգարյան Տիգրան
  6. Թովմասյան Միլենա
  7. Սահակյան Արման
  8. Քերոբյան Մերի
  9. Ալոյան Թամարա

Տիարը մեզ բռնացրեց, ինչպես ինքն է ասում😊 ողջունեց ճամբարականներին իր ուղերձով։

Դե իսկ հեծանվավարությունից,քայլքից բացի այցելեցինք նաև Բուսաբուծության լաբորատորիա, որտեղ խումբը ծանոթացավ բույսերի,կենդանիների հետ, թաղարից թաղար տեղափոխելու հմտությունները և այլ հետաքրքիր հարց ու պատասխաններ,ինչը կարող եք դիտել տեսաֆիլմում։

Քոլեջի 2-րդ և 3-րդ կուրսեր փոխադրված սովորողները օգնեցին, ներկայացրեցին, ընկերացան նորեկների հետ։ Մասնակիցներն էին՝ Լուսինե Եսայան, Օկսանա Մուրադյան, Թամարա Աղասյան, Լիլիթ Գրիգորյան։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s