Քոլեջը Թռչկանում

Նորեկների պատումներ․

  •  Երբ մենք հասանք, ես միանգամից հիացա ջրվեժի գեղեցկությամբ ,նույնիսկ մտա ջրվեժի տակ։ Այնտեղ միաժամանակ և ցուրտ էր, և հավես էր և ես ուրախ եմ, որ գնացի այս ճամփորդության։ Իր առաջին ճամփորդության մասին է պատմում Վահե Ազիզխանյանը
  • Այսօր մենք տեսանք հայաստանի գեղեցկուհիներից մեկին՝ ջրվեժը, իսկապես, շատ գեղեցիկ էր, իսկ ընդհանուր վայրը ադրենալինով լի։ Ջրվեժի տակ կանգնելը մեկ այլ հաճույք է և ես մեծ բավականություն ստացա։ Գրում է Էլեն Ավետյանը
  • Այսօր շատ հրաշալի օր անցկացրինք Թռչկանի ջրվեժում։Մինչ ջրվեժին հասնելը մենք հաղթահարեցինք քարքարոտ ճանապարհը և հասանք բարձունքին։ Ճիշտ է, ճանապարհը բարդ էր, բայց քանի որ նպատակային էր, ուստի բոլորիս ձգտումը դեպի բարձրունք իրականացավ։ Գրում է Գոհար Սիմոնյանը
  • Իմ կյանքի էմոցիոնալ և երջանիկ օրերից մեկը «Թրչկանի ջրվեժ» գնալու ժամանակ էր: Ես ու իմ ընկերուհիները ծանոթացանք շատ պոզիտիվ ու դրական մարդկանց հետ և շատերի հետ մտերմացանք: Ճանապարհին խոսեցինք ու ես նույնիսկ չէի նկատում թե ինչպես էր ժամանակը թռչում: Գրում է Սրբուհի Մարգարյանը
  • Ամեն տարի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը սեպտեմբերի 1ն նշում է բարձունք հաղթահարելով։ Այս տարի մենք գնացինք Թռչկանի ջրվեժ, այցելելով Չիչխանավանքը։ Ճանապարհին ավելի շատ էինք մտերմացել, միմյանց հետ տարբեր խաղեր էինք խաում։ Գրում է Անահիտ Ջուհարյանը

Մասնկիցների տպավորությունները․

  • Անչափ լավ անցավ , ուղղակի բառերով նկարագրել չի լինի ։ Ճանապարհի կեսը գնացինք բեռնատարով , ճանապարհը վտանգավոր էր և փոքր֊ինչ վախենալու , բայց հաստատ մեզ համար հաղթահարելի ։ Դե իհարկե էլ ավելի հետաքրքիր դարձավ ճանապարհորդությունը , երբ ծանոթացանք առաջին կուրսեցիների հետ․․․․․ կիսվում է Անի Հարությունյանը
  • Երևի այս օրը իմ կյանքի ամենալավ օրերից մեկն էր։ Ջրվեժ տանող այդ երկար, քարքարոտ ու դժվար անցանելի ճանապարհները մտերմիկ մի միջավայր ստեղծեց նոր ծանոթությունների, էքստրեմալ զգացողությունների համար։ Պատմում է Կարինե Ղուլյանը
  • Բոլորս ամուր բռնվել էինք բեռնատարի երկաթե կողքերից և փորձում էինք պահպանել հավասարակշռությունը․․․․․ Պատմում է Հովհաննես Ղուկասյանը
  • Այսօրվա ճամփորդությունը շատ տպավորիչ էր ինձ համար։ Շատ գեղեցիկ էր ջրվեժը:Նոր ընկերություն ձեռք բերեցի, ավելի լավ ծանոթացա ուսուցիչների հետ։ Կիսվում է Եվգենիա Ներսիսյանը
  • Շատ ուրախ եմ, որ խոստումս չպահեցի ու համարձակվեցի ևս մեկ անգամ գնալ․․․ Էլի անմոռանալի օր էր ինձ համար՝ մի տարբերությամբ,որ չեմ լացել՝ ավելին, բոլորին հուսադրում էի ու ողջ ճանապարհին ինձ հատուկ ծիծաղն ինձնից ու մնացածից անպակաս էր․․ Ասածս ինչ է՝ ամեն պարագայում փորձեք ևս մեկ անգամ ու գուցե հաղթահարեք թե՛ վախերը, թե՛ կասկածներն ու ի վերջո կբացահայտեք ինքներդ Ձեզ․․․ Շնորհակալ եմ լավ օրվա համար․․․Պատմում է Դիանա Բարսեղյանը

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s