Լոռվա ճամփորդության տպավորություններ

Ճամփորդության նախագիծը

Ճամփորդների տպավորությունները․

  • Սեպտեմբեր ամիսը սկսվելուն պես վերադարձավ իմ ճամփորդասեր հոգին։ Անհամբեր սպասում էի ճամփորդություններին և հատկապես եռօրյաներին։ Ահա հասավ այդ օրը՝ սեպտեմբերի 17-ը և ես, հավաքելով իմ բոլոր ընկերներին, ուղևորվեցի Լոռի։ Լոռի՝ մի հավես մարզ, որտեղ բարձունքների քանակին չափ չկա։ Շատ ուրախացա, երբ տեսա և զգացի առաջին օրվա խոնավ եղանակը, որին այդքան կարոտել էի։ Անձրև, քամի, արեգակ, ծիածան և կրկին անձրև։ Պատմում է Լիլիթ Գրիգորյանը
  • Ալեայան ինձ նույնպես շատ դուր եկավ, այնուհետև մենք գնացինք դեպի Մայորի ձոր՝ շրջեցինք, այնտեղ լսեցինք ձորի պատմությունը։ Երրորդ օրն ինձ տպավորվեց Լոռվա բերդով և Արևածագի ձորով։ Գրում է Արթուր Սահայանը
  • Անհամբեր սպասում էի հենց այս ճամփորդությանը, երկու օր անընդմեջ սպասողական վիճակից չէի կարողանում քնել։ Կիսվում է Անուշ Հարությունյանը
  •  Առաջին օրը անցավ շատ հագեցած և ուրախ, իսկ արդեն երկրորդ օրը մենք հրաժեշտ տվեցինք մեր ոտքերին , որովհետև մեկնեցինք Օձուն։ Պատմում է Սենիկ Մեսրոպյանը
  • Առաջին օրը թեև հոգնած էի, բայց ամբողջ հոգով վայելում էի Լոռվա չքնաղ բնությունը։ Եղանք տարբեր եկեղեցիներում, Թումանյանի տուն֊թանգարանում և այլն ` որտեղ ծանոթացանք տվյալ վայրերի պատմությանը։ Գրում է Սիմոն Ավետիսյանը
  • Եղանք Հնեվանքում,որտեղ մի փոքր կանգ առանք,հմայվեցինք 7-րդ դարի ևս մեկ գլուխգործոցով և քայլեցինք դեպի Ձորագետի կիրճ :Այստեղ է գտնվում Արևածագի ձորը կամ Ցիցքարը:Ժայռի շուրջ ջրամբար է,որը կարծես լիճ լինի:Շատ գեղեցիկ և հանգիստ վայր է,որտեղ մեծ հաճույքով մեկ անգամ էլ կգնամ: Իր տպավորություններով է կիսվում Վաչե Թաթոյանը
  • Ստացա լավ էմոցիաներ, ծանոթացա նոր մարդկանց հետ, ճանաչեցի իմ երկիրը։ Ես չգիտեի, որ Հայաստանն ունի այսքան գեղեցիկ վայրեր։ Գրում է Նարեկ Ներսիսյանը
  • Որոշ տեղերում կորցնում էի կապը իրականության հետ,ասես ուրիշ աշխարհ լիներ։Ամեն օրը շատ հագեցած էր,լի վառ պահերով։ Հիմա լինելով Երևանում հասկանում եմ որ միգուցե ուզում եմ այնտեղ վերադառնալ։  Այո, ես շատ էի հոգնել։ Կային պահեր երբ ոտքերս չէի զգում երկար քայլելու պատճառով,բայց տպավորությունները անմոռանալի են։ Գրում է Թամարա Աղասյանը
  • Բելա Մարտիրոսյան
  • Ագապի Օհանյան

Մեր ճամփորդության հրաշալի վայրերին, բնությանը, տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ ներքևում տեղադրված ֆիլմեևի միջոցով։

Ագապի Օհանյանը կարդում է «Պոչատ աղվեսը»․

Երկրորդ օր․

Երրորդ օր․

Categories:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s