Կլոր սեղաններին, քննարկումներին մասնակցելը թե ուսուցչների, թե սովորողների համար արդյունավետ է, ուսումնալի։ Այսօր ներկա էինք «9-րդ, 12-րդ դասարանի մասնագիտական կողմնորոշման մեկամյա ծրագրեր․ փորձարարարական մանկավարժական նախագիծ» թեմայով նախաձեռնություն-քննարկմանը։ Ինչպես նաև «Հեղինակային մանկավարժություն. Բլեյան կրթական բաց ցանց» հավաքին։ Խոսեցինք նշված թեմաների շուրջ, լսեցինք սովորողներին, փոխանցեցին իրենց ոգևորվածությունը մեզ։ Քոլեջի մասնակիցներից առաջին կուրսի սովորղ Էլեն Եսայանը փոխանցում է իր առաջին կլոր սեղանի քննարկման տպավորությունները։ Շնորհակալ ենք հանդիպման համար։
