Սեբաստացու օրերը յուրահատուկ են ամեն տարի։ Այս անգամ սկսում ենք ծառատունկ իրականացնելով։ Սովորողներն իրենց անվանական ծառը բերում են, փոսերը փորում, որից հետո ծառերը տնկում, բաժակափոս անում, ջրում, խնամում են։
Հաջորդ նախագիծը Տնից տուն, գյուղից գյուղն է։ Ապրել սովորողի գյուղական առօրյայով, ընկերներին ծանոթացնել տարբեր աշխատանքներին՝ այս նպատակն է ներառված տվյալ նախագծի մեջ։
Մյուս հետաքրքիր նախագիծն է՝ «Արևորդի բնապահպանական» 10-րդ կինոփառատոնը Կրթահամալիրում։ 5 օր շարունակ դիտեցինք բնապահպանական ֆիլմեր՝ ֆիզիկական միջավայրում և առցանց։
Սեբաստացիական օրերը կամփոփվեն հարիսայի ծեսով։