Ճամփորդություն դեպի Գյումրի

Օրը՝ 24․12․2021-26․12․2021թթ․

Ժամը՝ 9։30 Սբ․ Երրորդություն եկեղեցու բակից

Երթուղի

Մեկնում՝ Երևան-Արուճ-Թալին-Մաստարա-Գյումրի

Վերադարձ՝ Գյումրի-Մաստարա-Թալին-Արուճ-Երևան

Պատասխանատուներ՝ Գայանե Սարգսյան, Մարիամ Մխիթարյան, Նաիրա Հարությունյան (մարզիչ)

Մասնակիցներ՝ ավագ դպրոցի և քոլեջի սովորողներ

Նպատակը՝

Ճամփորդության նպատակն է կազմակերպել ուսումնաճանաչողական քայլք Գյումրիում, ծանթոանալ տեղանքին, քաղաքային մշակույթին, ճարտարապետությանը, ազգագրական պատկերին։  Հայկական ֆիլմերից արդեն հայտնի փողոցների, մշակութային ժառանգության, հասարակական կարևոր կառույցների ուսումնասիրություն։

Ընթացքը՝

Եռօրյա ուսումնահետազոտական ճամփորդության հիմնական բաժանումները՝

  1. Հայերնագիտական
  2. Պատմամշակութային
  3. Ազգագրական
  4. Մարզական

Ազգագրական-բանահավաքչական աշխատանք Գյումրի քաղաքի տարբեր հատվածներում: Իրականացնել ձայնագրություններ և տեսանյութեր տեղի բարբառով քաղաքի պատմության, տարբեր ժամանակահատվածների, անվան ծագման վերաբերյալ:

Խնդիրներ

  • Ճանաչենք Գյումրին
  • Ներկայացնել՝ Գյումրիի ֆիզիկաաշխարհագրական դիրքը,ռելիեֆը, կլիման, ջրագրական ցանցը
  • հասարակաաշխարհագրական առանձնահատկությունները
  • մարզական հմտությունների և կարողությունների ձևավորում

Օր առաջին

  • Ժամանում Գյումրի (կացարան),
  • Քայլք վարպետաց փողոցով կանգառ Հովհ. Շիրազի տուն թանգարանի դիմաց, կարճ զրույց- քննարկում բանաստեղծի մասին
  • Բացահայտելու ենք Գյումրիում նկարահանված ֆիլմերի հայտնի անկյունները.
  • անցնելու ենք «Կտոր մը երկինք» ֆիլմի հայտնի պատշգամբի և Թորիկի տան կողքով, տեսնելու ենք սիրելի «Մեր մանկության տանգոն» ֆիլմի հայտնի երկու պատշգամբները
  • Այց Յոթ Վերք եկեղեցի
  • Վարդանանց Հրապարակ, երկրաշարժին նվիրված հուշարձան
  • Սբ. Աստվածածին եկեղեցի
  • Ձիթողցյանների տուն-թանգարան
  • Քայլք դեպի Գյումրու զբոսայգի. ճանապարհն անցնելու է պահպանված ամենահին վարսավիրանոցի կողքով, հնարավորության դեպքում զրույց վարսավիրների հետ
  • Բրդուճներով ընդմիջում և հանգիստ Գյումրու զբոսայգում
  • թափառումներ Գյումրիում Աբովյան փողոց, հայկական ֆիլմերի հետքերով։ Ծանոթացում ճարտարապետական մշակույթին, Գյումրու ազգագրական պատկերին (ֆրանկներ, բոշաներ)
  • վերադարձ կացարան, ինտելեկտուալ խաղեր, երեկոյան հանգիստ։

Օր երկրորդ

  • Մարզական
    • Համագործակցություն Աշոցքի դահուկավազքի մարզադպրոցի հետ
    • Այց Աշոցքի դահուկային մարզադպրոց, փոքր ուսումնական պարապմունք դահուկավազքի դպրոցի մարզիչի հետ, սահում ենք սահնակներով, դահուկներով:
  • Երեկոյան քայլարշավ Գյումրիով

Օր երրորդ՝

Մեկնում կացարանից,

  • քայլք Գյումրու փողոցներով, Թումո ստեղծարար-նորարությունների կենտրոն, ժամանում Վարդան Մամիկոնյան արձանախումբ, Վարպետաց փողոց, Մհեր Մկրտչյան թանգարան քայլք դեպի Սև բերդ՝ Կարս-Գյումրի ռազմական նշանակության ամրոցների և ճանապարհների վերաբերյալ տեղեկատվական դաս, Գյումրու Մայր Հայաստանի արձան;
  • Յոթ վերք եկեղեցի, խաչքարերի պուրակ

Մասնակցին անհրաժեշտ, օգտագործվող պարագաներ՝

  • անձնական դեղարկղիկ
  • արշավային ուսապարկ
  • երկար քայլելուն հարմար, ամուր, անջրանցիկ կոշիկներ
  • անձրևապաշտպան բաճկոն կամ թիկնոց (дождежик);
  • թերմոս կամ ջրաման
  • առաջին օրվա բրդուճային ուտելիք
  • անհատական հիգիենայի պարագաներ;
  • պահպանել հակահամաճարակային անվտանգության միջոցները, չունենալ մարմնի բարձր ջերմաստիճան, որևէ հիվանդության ախտանշաններ
  • աղբի տոպրակ, ձեռնոցներ

Տեղեկատվական հղումներ նախապատրաստական աշխատանքի համար

Մասնակիցներ՝

  1. Ալոյան Թամարա 1-ին կուրսի սովորող
  2. Միլենա Ալեքսանյան 1-ին կուրսի սովորող
  3. Էլեն Ասատրյան 1-ին կուրսի սովորող
  4. Նարե Սայադյան 1-ին կուրսի սովորող
  5. Գոհար Սիմոնայան 1-ին կուրսի սովորող
  6. Էլիզ Կարապետյան 1-ին կուրսի սովորող
  7. Լուսինե Պետոյան 1-ին կուրսի սովորող
  8. Մարիամ Տոնոյան 1-ին կուրսի սովորող
  9. Էրիկ Սմբատյան 1-ին կուրսի սովորող
  10. Դավիթ Մկրտչյան 1-ին կուրսի սովորող
  11. Գոռ Մուրադյան 1-ին կուրսի սովորող
  12. Աննա Հովսեփյան 1-ին կուրսի սովորող
  13. Սարգիս Հովսեփյան 1-ին կուրսի սովորող
  14. Գալինա Հարությունյան 1-ին կուրսի սովորող
  15. Նարեկ Ներսիսյան 1-ին կուրսի սովորող
  16. Արշակ Ավետիսյան 1-ին կուրսի սովորող
  17. Էլեն Ավետյան 1-ին կուրսի սովորող
  18. Տիգրան Գասպարյան 1-ին կուրսի սովորող
  19. Ռաֆայել Հովհաննիսյան 1-ին կուրսի սովորող
  20. Արթուր Ենոքյան 3-րդ կուրսի սովորող
  21. Գևորգ Ներսեսյան 3-րդ կուրսի սովորող
  22. Մոնա Մխիթարյան Արևմտյան դպրոց- պարտեզի առաջին դասարանի սովորող

9-րդ դասարանների կրթական ծրագրի սովորողներ՝

  • 23․Լիլիթ Արևշատյան 9-րդ դասարան
  • 24․Նարեկ Ավետիսյան 9-րդ դասարան
  • 25․Գայանե Սարգսյան դասավանդող
  • 26․Նաիրա Հարությունյան մարզիկ
  • 27․Մարիամ Մխիթարյան կազմակերպիչ

Վարորդ՝

Մեքենա՝ մերսեդես սպրինտեր

Երթուղայինի գումար` 100.000 դրամ( մի մասը վճարում է կրթահամալիրը)

Կացարանի գումար` 200.000 դրամ

Սնունդ` յուրաքանչյուրի համար նախատեսված է 3000 դրամ։

Վճարող՝ ծնող, չափը՝ 15000 դրամ

Categories:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s