Ձմեռային մարզական խաղեր 2022

Ժամանակացույց

Նախագիծը Մարզական ակումբի բլոգում։

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում անցկացվող Հանրակրթական ամենամյա Ձմեռային մարզական խաղերը, մարզական հմտությունների կիրառմամբ ուսուցման կազմակերպման, յուրացման, ինքնաուսուցման ամենամյա բաց ստուգատես է, որին կարող է մասնակցել ցանկացած ոք:

Ամենամյա 7-րդ Ձմեռային մարզական խաղերին մասնակցելու համար, պետք է տիրապետել մարզական հմտությունների, վարել առողջ ապրելակերպ:  Մասնակցության հայտ կարող են ներկայացնել ինչպես անհատները, այնպես էլ խմբեր, դասարաններ, մարզական ընտանիքներ, գործընկեր դպրոցներ՝ ինչպես Հայաստանից, Արցախից, այնպես էլ՝ արտերկրից։

Նպատակը՝ 
Ձմեռային մարզական խաղերը ուսումնական նախագիծ է, որի նպատակը հանրակրթության մեջ ուսուցիչների, սովորողների, ընտանիքների հեղինակային, ստեղծագործական մարզական փորձի ներկայացումն ու տարածումն է, առողջ ապրելակերպին ուղղված հմտությունների ձեռքբերումը, զարգացումը, ձմեռային մարզաձևերի,  մարզական քայլքերի, բարձունքների հաղթահարման, մարմնամարզական, լողի բաց ստուգատեսների միջոցով։  Այն խրախուսում է ինքնակրթության բոլոր տարբերակներն ու մանկավարժական ճկուն մտքի նորարար մեթոդները, խթանում է դրանց տարածումը և կիրառությունը։

Կազմակերպիչ՝ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, անցկացման վայրը՝ կրթահամալիրի մարզասրահներ՝ բաց-փակ, կրթահամալիրի լողավազան, Արատեսի դպրական կենտրոն, հանրապետության տարբեր մարզեր, սահադաշտեր, այլ:

Ձմեռային մարզական խաղերի անցկացման ժամանակահատված՝ հունվար։

Ձմեռային մարզական խաղեր՝ առաջին փուլ՝ հունվարի 10-21-ը՝

  • Ճամփորդություններ դեպի ձյուն` դահուկ, սահնակ `
  1. Ջրվեժի արգելոց
  2. Սևաբերդ
  3. Լեռնանիստ
  4. Արատես եռօրյա ճամփորդություն (21․01-23․01)
  5. Հեծանվավարություն
  • չմշկասահք
  • Հոկեյի և գեղասահքի դպրոց

Քոլեջի ժամանակցույց՝

  • Հունվարի 11՝ Սևաբերդ
  • Հունվարի 12՝ Ջրվեժի արգելոց
  • Հունվարի 14՝ Գեղասահքի դպրոց 13։00- 13։45
  • Հունվարի 19՝ Ջրվեժի արգելոց
  • Հունվարի 20՝ Գեղասահքի դպրոց 13։00- 13։45
  • Հունվարի 21՝ Լեռնանիստ
  • Հունվարի 24՝ Ջրվեժի արգելոց
  • Հունվարի 25՝ Սևաբերդ
  • Հունվարի 26՝ Գեղասահքի դպրոց 13։00- 13։45
  • Հունվարի 27՝ Լեռնանիստ

Նախագծեր՝

Ամփոփումներ՝

Ձմեռային մարզական խաղերի` ստուգատեսային շաբաթ՝ հունվարի 24-28-ը՝

  • մարզական ակումբների բաց պարապմունքներ, մրցաշարեր, նախագծեր /Միջին և Ավագ դպրոցների 6-12-րդ դասարաններ /ծրագրեր/

Նորմատիվներ, սանիտարահիգիենիկ կանոններ՝

Ստուգատեսի համար նախատեսված մարմնամարզական նորմատիվներ:

Ստուգատեսի համար նախատեսված` լողի նորմատիվներ:

Ստուգատեսի համար նախատեսված` հեծանվային նորմատիվներ:

Խմբերը մարմնամարզական ստուգատեսին մասնակցում են, ըստ որոշված ժամանակացույցի: Պահպանելով անվտանգության և հիգիենայի բոլոր կանոնները: Ստուգատեսին ներկա են գտնվում, հյուրեր, ծնողներ, բարեկամներ: Ստուգատեսը լուսաբանվում է սովորողների, դասվարի, պատասխանատուի և մարզիկի կողմից:

Մասնակիցները՝

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողներ, դասավանդողներ, բլեյան ցանցի գործընկեր դպրոցներ, մարզական ընտանիքներ, մարզական ակումբներ, այլ շահառուներ: 

  • Քոլեջին կցված մարզիչ՝  Հրայր Հովհաննիսյան

Ձմեռային մարզական ստուգատեսի ընթացքում գործելու են մարզական ակումբները, որտեղ կարող են մարզվել բոլոր ցանկացողները, մարզական ընտանիքներ, հյուրեր, բարեկամներ, նախապես գրանցելով իրենց այցը: Մարզական ակումբներ՝

Սուսերամարտի ակումբ ՝ 099177373 Միքայել Ղազարյան, 077899666 Ռոբերտ Խաչատրյան

Նետաձգության ակումբ՝ 098561351 Գևորգ Հազարումյան

Հրաձգության ակումբ՝ 099731333 Գոհար Դանիելյան

Սեղանի թենիսի ակումբ` 094084546 Հասմիկ Սիմոնյան

Բասկետբոլի ակումբ՝ 093743474 Արինա Թումանյան

Վոլեյբոլի ակումբ՝ 095890083 Անդրանիկ Մանուչարյան

Հանդբոլի ակումբ՝ 094806404 Նաիրա Հարութունյան

Հեծանվային ակումբ՝ 077750020 Հրայր Հովհաննիսյան, Ֆրունզ Մարկոսյան

Ֆուտբոլի ակումբ՝ 077490617 Ռուբեն Բաղդասարյան, 077202829 Էրիկ Իսահակյան

Ձյուդոյի ակումբ՝ 094138417 Նարեկ Կարապետյան

Մարմնամարզության ակումբ՝ 093613614 Ռոզա Գսպոյան, 077111870 Անդրանիկ Դարբինյան

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s