Մարզական ստուգատեսը Սևաբերդում

Ճամփորդության նախագծի հղումը

Քոլեջի մի խումբ սովորողերի Ձմեռային մարզական ստուգատեսի մեկնարկը կայացավ Սևաբերդում։ Ճերմակությունից աչքերդ ցավում էին՝ այդքան ձյուն կար, նաև մառախուղ․․․․․շատ գեղեցիկ տեսարան էր։ Դահուկ, սահնակների տեսակներ՝ դա է ձմեռային սպորտաձևերի գույքի մի մասը, որն այսօր փորձարկեցինք մարզիչ Հրայր Հովհաննիսյանի օգնությամբ։ Դե իհարկե առանց ձնագնդի օրը ստացված չէր լինի։ Մի լավ խաղացինք, սովորողները փորձեցին շատ խորը ձնառատ վայրերում հաղթահարել, և ստացվեց, քայլքով հասան ոլորանի գագաթին, որտեղ ձյունը համարյա մինչև կոնքերի չափ էր հասնում։

Տպավորություններով են կիսվում մասնակիցները՝

  • Ասում են․ «ինչպես տարիդ սկսես, այդպես էլ կանցկացնես», այս ճամփորդությունից հետո կարող եմ վստահաբար ասել, որ իմ տարին շատ լավ է սկսվել ու միանշանակ այդպես էլ շարունակվելու է։ Մտորում է  Քնար Հարությունյանը
  • Վերջապես երկար սպասված հունվարյան մարզական ստուգատեսի շաբաթն է։ Ձմեռային մարզական խաղեր 2022 նախագծով քոլեջի ուսանողներով ու դասավանդողներով գնում ենք դեպի Սևաբերդ։ Գրում է Մարիամ Շախվերդյանը
  • Շուրջս ձնով պատված տարածք, ուրախ մարդիկ ու կապույտ երկինք: Սիրուն էր… Շա՜տ սիրուն: Անահիտ Աբգարյանի տպավորությունները
  • Դեպի Սևաբերդ հատկապես շատ են այցելությունները ձմռանը, քանի որ կան պայմանները թե´ սահելու, թե´ թավալվելու ձյան մեջ, թե´ դահուկ քշելու, կարճ ասած` վայելելու ձյունը: Չնայած ցրտինբոլորս լիաթոք խաղացինք, սահեցինք, ծիծաղեցինք: Գրում է Սոնա Սուքիասյանը
  •  Հիացած եմ, քանի որ ձյուն շատ եմ սիրում, իսկ այնտեղ ձյան պակաս չէինք զգում: Շատ ուրախ ժամանակ անցկացրինք։ Պատմում է Միլենա Ալեքսանյանը
  • Ինչ խոսք, չքնաղ տեղ էր, լիովին պատված ճերմակ ձյունով։ Շա՜տ հավես էր, ահագին սահեցինք, դե ձնագնդի խաղալն էլ անպակաս էր, չէինք հոգնում, ուզում էինք անվերջ խաղալ․․․․․կիսվում է Միլենա Մարտիրոսյանը
  • Ճիշտ է, եղանակը ցուրտ էր, բայց մեզ տաքացրեց ձնագնդի խաղալը, սահակների և դահուկների վրա սահելը: Ճամփորդությունը դեպի Սևաբերդ շատ հետաքրքիր էր և կարելի է ասել հիանալի տարվա սկիզբ է: Պատմում է Արմինե Հովհաննիսյանը
  • Այնտեղ այնքան շատ էր ձյունը, որ չէինք կարողանում քայլել, սահել և ընկնում էինք։  Գրում է Արման Սահակյանը
  • Շուշան Աղասյան
  • Արամո Գրիգորյան
  • Իզաբելլա Սահակյան

Փոքրիկ տեսանյութ՝

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s