Ձմեռային խաղեր Լեռնանիստում

Ճամփորդության նախագծի հղում

Երբ ճերմակությունից սիրտդ թրթռում է, շունչդ կտրվում, օդից գլուխդ պտտվում է, իսկ աչքերդ չեն կշտանում գեղեցկությունից, ապա դու Լեռնանիստում ես։

Առաջին անգամ էի այնտեղ՝ սիրահարվեցի բնությանը, օդին, խաղերին, հրաշք էր․․․․․․

Խումբս շատ գոհ, ոգևորված էր՝ լսում էիր միայն ուրախ ձայներ, ճիչեր։ Մարզիկ Ռոբերտ Խաչատրյանի հետ հեշտությամբ սահեցինք, խաղացինք, վայելեցինք։ Ուշադիր, պատրաստակամ լինելու համար շնորհակալ եմ։

Մասնակիցների տպավորությունները՝

  • Ձյունագնացով բարձրացա լեռնալանջ, իմ առջև բացվեց ֆանտաստիկ տեսարան՝ ողջ Լեռնանիստը, ափիս մեջ էր։ Գեղեցկությունը հաղթեց ցրտին, երկար կանգնած մնացի, վայելում էի ակնթարթը։ Լուսաբանում է Լիլիա Ռուստամյանը
  • Լեռնանիստ…Ով կմտածեր,  որ այսքան կյանք ու սեր կա ձմռանը) Այսքան հեքիաթային, այսքան գեղեցիկ,  այսքան յուրօրինակ ու անվերջ կարելի է խոսել այս ձմռան մասին.Ձմեռը ցուրտ է, ձմեռը սառն է միշտ խոսում ենք…Պատմում է Արևիկ Գևորգյանը
  • Իրար հրելով իրար օգնելով, մի խոսքով մեզ մոտ ամեն ինչ մեկս մյուսով էր։)) Էլ խաղացինք, էլ ձյան մեջ կորեցինք, էլ գտնվեցինք)) Պատմում է Դիանա Բարսեղյանը
  • Լեռնանիստ հասնելուն պես մեր առջև գեղեցիկ և հեքիաթային տեսարան բացվեց։ Մենք ձնագնդի խաղացինք, նկարվեցինք,փուչիկ-սահնակներով բարձրացանք վերև,իսկ հետո սահելով իջանք։ Ներկայացնում է Աննա Հովսեփյանը
  • Դիմավորել էինք Ամանորն առանց ձյուն, այլ կերպ ասած՝ այս տարի չէինք ունեցել ամանորյա հեքիաթ: Ոգևորված էի, որ պիտի ձմեռային ճամփորդությունների մասնակցենք։ Գրում է Լիլի Մովսեսյանը
  • Բոլորս անհամբեր սպասում էինք, թե երբ ենք տեղում լինելու։ Հենց տարածքի անվանումն էլ խոստանում էր լավ ժամանց, միջավայր և տպավորություններ։ Օդը շատ պաղ էր, ձյունը չափազանց սպիտակ էր և աչք էր ցավացնում, բայց դա չէր խանգարում լավ ժամանակ անցկացնել, շատ գեղեցիկ տեսարան էր բացվում դեպի սարերը։ Գրում է Լիա Ավետիսյանը
  •  Ամբողջ շուրջս ձյուն էր, կապույտ երկինք։ Շատ էի ցանկանում լինել այդտեղ ասես երազանքս կատարվեց։ Գրում է Էլեն Աբրահամյանը
  • Հենց առաջին հայացքից տպավորիչ էր Լեռնանիստի արծաթափայլ ձյունը։ Այն ավելի դուրեկան դարձավ, երբ նրա վրայով սահեցինք փուչիկ սահնակներով։ Դա մի անմոռանալի վայելք էր։ Ճիշտ է շատ ցուրտ էր, սակայն միջավայրը և մթնոլորտը այնքան հաճելի էր, որ ցուրտը հաղթահարելի էր դարձել։ Պատմում է Գոհար Սիմոնյանը
  • Այդքան ձյան մեջ էլի ու էլի էր ձյուն գալիս, ու ավելի էր դժվարացնում մեր սահելը։ Սահելուց մի փոքր վախ էի զգում, հետո ` վախս անցավ, տեմպի մեջ ընկա ու ամբողջ ուժով սկսեցի սահել։ Ամեն ինչ սիրուն էր, հեքիաթային, լուսավոր…բա տեսարանը…հրաշք էր, ճերմակ հրաշք։ Լուսաբանում է Ռոզա Խաչատրյանը
  • Դեռ չէինք հասել՝ ճանապարհին էինք, երբ նկատեցի ձյան ահռելի քանակություն, տրամադրությունս կտրուկ բարձրացավ և չէի համբերում Լեռնանիստ հասնելուն։ Գրում է Էլեն Հովսեփյանը
  • Աիդա Պոչիկյանի լուսաբանումը
  • Վահե Հայրապետյանի լուսաբանումը
  • Անգելինա Դադյանի լուսաբանումը
  • Լիլիթ Գասպարյանի լուսաբանումը

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s