Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է:
Սուրբ Սարգսի շուրջ հյուսված ավանդազրույցները փաստում են, որ նա նաև ընտանիքների և հղի կանանց հովանավորն է: Նրա բարեխոսությանն էին դիմում կանայք՝ զավակ ունենալու, հոգու և մարմնի բժշկության, պանդուխտների տունդարձի, ռազմիկներին ուժ և կորով տալու, բուքը հալածելու նպատակներով:
Դե իսկ Քոլեջը չէր կարող երիտասարդ աղջիկներին,տղաներին` սովորողներին, ուսուցիչներին օրվա խորհուրդը չփոխանցեր։
Սիրով պատրաստել և սպասում ենք աղի բլիթն ուտող, հետաքրքիր երազներ տեսնողների մեկնաբանություններին։
Պատրաստել ենք երգ ու պարով, խինդով, երջանիկ մթնոլորտում, մաղթանքներով🥰🥰🥰
Սիրում եմ անակնկալ մատուցել,նամանավանդ սովորողներիս համար😊 Հուսամ իրենց համար հետաքրքիր,անմոռանալի օր էր….
Դերերում.
- Նելի Արղության` դաստիարակների լաբորատորիայի ղեկավար
- Էմմա Տերտերյան` դաստիարակ
- Էլյա Գրիգորյան` դասվար
- Մարինե Մկրտչյան` դասավանդող
- Մարիամ Մխիթարյան` կազմակերպիչ
Կադրից դուրս.
- Տաթև Բլեյան` անընդհատ հույս տվող,որ ամեն ինչ կստացվի
- Նարինե Պողոսյան` գողացած մթերքի վրա աչք փակող
- Հասմիկ Սնդոյան` օպերատոր
Բարի,անմոռաց դիտում😊
Այնուհետև կրթահամալիրի Ագարակում իսկական տոն էր` երգ,պար, խարույկ, ավանդական անուշեղեն, խաղեր….. երջանկություն….
Այն մասին, որ Քոլեջի տղաները տիկին Մարինեին չեն թողնի մենակ պարի😊
Մեր ձիով ասպետ` Ռաֆայել Հովհաննիսյանը

Սիրուն օրվա սիրուն կադրեր`












