Տյառնընդառաջը Քոլեջում

Տյառնընդառաջի տոնը Հայ Առաքելական եկեղեցին համարում է տերունական տոն, քանի որ այն քառասուն օրական Հիսուսին տաճար բերելու հիշատակությունն է: Քրիստոսի ծննդից քառասուն օր հետո, համաձայն առաջնածինների մայրերի մաքրագործման մասին հրեական օրենքի, Հովսեփն ու Մարիամը նրան տանում են Երուսաղեմի տաճար՝ Աստծուն ընծայելու: 

Փետրվարի 14-ին Քոլեջի սովորողները, դասավանդողները Մարինե Մկրտչյանի հետ միասին ներքին բակում տոնեցինք Տրնդեզը։ Իսկական իրարանցում էր խարույկի շուրջ․․․․․․գեղեցիկ, հաճելի, ուսումնալի իրարանցում։

Հաճելի դիտում․

Տյառնընդառաջը նշվում է Քրիստոսի ծննդից 40 օր հետո՝ փետրվարի 14-ին: Տոնի ծիսական արարողությունները սկսվում են փետրվարի 13-ի երեկոյան ժամերգությամբ, այնուհետև կատարվում է նախատոնակ: Նախատոնակի արարողությունը սկսվում է եկեղեցում ջահեր, մոմեր կամ ճրագներ վառելով՝ որպես օրինակ Քրիստոսի՝ երեկոյան ժամին տաճար գալու: Խարույկ վառելը և նրա շուրջը պտտվելը կամ վրայով թռչելը Տյառնընդառաջի ժողովրդական ավանդույթներից է: Սա հնագույն ժամանակներից հասած սովորույթ է: Կրակի վրայից նախ թռչում են նորապսակները, ապա նաև նրանց հարազատները:

Categories:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s