Վերապատրաստում ԱԻՆ-ում

ՀՀ Արտակարգ Իրավիճակների Նախարարության կայքը

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված գործունեության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը։

Փետրվարի 20-ին մասնակցեցի ԱԻՆ-ում(Աճառյան 1) մեկօրյա վերապատրաստման։

Սեմինարի նպատակն էր՝

  • Զարգացնել արտակարգ իրավիճակների ժամանակ արագ և ճիշտ վարքագիծ դրսևորելու կարողություններ։
  • Օգնել գիտակցել վտանգների բացասական հետևանքների և աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված միջոցառումների և կարողությունների կարևորությունը։

Մեզ նաև տեղեկացրեցին,թե՝

Ի՞նչ պետք է ունենա դպրոցը

  • 2 կրակմարիչ ժամկետի մեջ
  • տարհանման ցուցանակներ՝ հատակագծով
  • 2 և ավելի ելքի դռներ(դեպի դուրս բացվող)
  • պատուհաննները պետք է լինեն ըստ ստանդարտի, առանց ցանցի
  • հիմնասյուներով կառուցված պատերը փոփոխման ենթակա չեն
  • պահարանները պետք է ամրացված լինեն, նաև վրան ծանր առարկա չլինի
  • միջանցքում, աստիճանների վրա մեծ ծաղկամաններ չպետք է լինեն,ինչպես նաև ճաղավանդակներից կախված
  • տագնապի ազդանշան

Ի՞նչ հմտությունների պետք է տիրապետեն դասավանդողները, սովորողները․

  • կրակմարիչի օգտագործում
  • տարհանման ցուցանակով արագ կողմնորոշվելու հմտություն
  • գործնական տարհանում տարին նվազագույնը 2 անգամ ՝ մինչև լավագույն արդյունքի հասնելը․ 1․5 րոպե
  • գիտելիք բնական երևույթների(հրդեհ, երկրաշարժ) և սովորողներին փոխանցելու պարտավորություն
  • արագ կողմնորոշվելու, իրավիճակը սթափ գնահատելու հմտություն

Խորհուրդ է տրվում, որ դպրոցն ունենա երկրորդ հարկից այլընտրաքային ելք՝ օրինակ խողովակ։

Խորհուրդ տրվող գրքերի ցանկ․

Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության հիմնական նպատակներն են` քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միասնական պետական քաղաքականության մշակումը, իրականացման համակարգումը, բնակչության տարահանման և պատսպարման գործընթացների պետական կարգավորման քաղաքականության մշակումն։ Ինչպես նաև դրա իրականացման աշխատանքների համակարգումը, արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման միջոցառումների կազմակերպումն ու համակարգումը, տեխնիկական անվտանգության կանոնների պահպանման ապահովումը, ՀՀ տարածքում միջազգային փրկարարական գործողություններ իրականացնող ուժերի համակարգումը, աղետների բժշկության համակարգի զարգացումը, սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացման ապահովումը, հիդրոօդերևութաբանական երևույթների ռեժիմային ու հատուկ դիտարկումների, ուսումնասիրությունների և կանխատեսումների իրականացման ապահովումը, պետական նյութական պահուստի պաշարների ձևավորումը, պահպանումն ու սպասարկումը և այլ նպատակներ:

Categories:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s