Եռօրյա Գյումրի․ ամփոփում

Նախագիծը, նախաձեռնությունը Քոլեջի առաջին կուրսի Զբոսաշրջության բաժնի սովորող Էլեն Ասատրյանի։

Արկածներով լի, հետաքրքիր, լուսավոր, պայծառ օրեր էին մեզ սպասվում Գյումրիում․․․․Կոլորիտ քաղաքը,փողոցները,ամեն մի անկյունն իր յուրահատուկ ճաշակով, մատուցմամբ, ընկալումով։ Սովորողների հետ միասին բացահայտեցինք նոր փողոցներ, նոր հետաքրքիր շենքեր,վայելեցինք անուշ եղանակը😊 Գյումրին մեզ ամեն անգամ յուրովի է դիմավորում` միշտ նոր ասելիք ունի։ Հիացած,ոգևորված էին բոլորը գեղեցիկ մթնոլորտից,այցելած վայրերից, ողջ երեկոն առանց ընդմիջման խաղեր խաղալուց,երգել, պարելուց, երջանիկ կչկչոցներից։ Իմ առաջին համագործակցությունն էր 9-րդ դասարանի սովորողների հետ։ Շատ շուտ ընկերացան, միասին էին ամբողջ ընթացքում` զբոսնում, պատմում, լսում,երգում,պարում, խոսում և այլն։ Գեղեցիկ,հիշարժան, ուսումնալի երեք օրեր էին, շնորհակալ եմ բոլորին վստահելու, մասնակցելու համար😘

Մասնակիցների լուսաբանումներ․

  • Էլեն Ավետյանը գրում է՝ Ամեն անգամ նոր լիցքերով ու ոգևորությամբ եմ տուն վերադառնում։ Չհասկացա թե ինչպես անցավ այս երեք օրերը, ամեն օրն իր յուրահատկությունն ունի միայն թե երրորդը վերջին օրն էր, որն էլ տխրեցնում էր։
  • Լուսինե Պետոյանի տպավորությունները՝ Այնքան ենք քայլել և ուսումնասիրել Գյումրու փողոցները, որ երբ հաջորդ անգամ լինենք միայնակ, կարող ենք ինքնուրույն շրջել և չմոլորվել:
  • Էլեն Ասատրյանը պատմում է՝ Երաժշտություն, գեղեցիկ տեսարան ահա այն ամենը ինչը ապահովում էր մեր բարձր տրամադրությունը։Դրսում անձրեւ էր,իսկ մեր ներսում արև։Ինտելեկտուալ խաղերը, անմիջական շփումը նոր ծանոթությունները 9-րդ դասարանցիների հետ բավականին հաճելի էր և հետաքրքիր։
  • Աննա Հովսեփյանի գրառումը՝ Շրջեցինք Գյումրիի փողոցներով,որոնք առանձնանում էին իրենց գեղեցկությամբ և յուրահատուկ ճարտարապետությամբ։Այդ փողոցներով քայլելիս կարծես հայտնվում ես այլ դարաշրջանում։
  • Վարդի Ստանբուլյանի ֆոտոպատումը
  • Տիգրան Գասպարյանը գրում է ՝ Առաջին անգամ համարձակվեցի մոտենալ մարդկանց և առաջարկել իրենց լուսանկարել։օրերն անցնում էին շատ լեցուն և մեր ճամփորդությունները միշտ թողնում են մեծ տպավորություններ։
  • Արման Կարապետյանի տպավորությունները՝ Ադրենալինով լի և անմոռանալի օրեր էին։ Գյումրու փողոցները տարբերվում էին իրենց գեղեցկությամբ։ Բավականին քայլեցինք, և նոր տեղեկություններ ստացանք Գյումրու, նրա փողոցների  և եկեղեցիների մասին: 
  • Ռաֆայել Հովհաննիսյանը գրում է՝ Փողոցներով թափառելուց հետո գնացինք ճաշելու: Ոտքով ճանապարհ ընկանք դեպի Սև բերդ․․․․․
  • Պարգև Հովհաննիսյանի պատումը՝ Տեսանք նաև Գյումրու ամենահին վարսահարդարման սրահը, ոտքով գնացինք Սև Բերդ ։ Այն կառուցվել է 7-դ դարում, այն եղել է ինքնապաշտպանական ամրոց, նաև թաքստոց։ Այնտեղ պահում էին զենք, զինամթերք, պահպանվել է ամենահին ջրհորը։
  • Գոռ Մուրադյանի լուսաբանումը՝ ․․․այս անգամ տարբերվեց նրանով, որ քաղաքից բավականին հեռու էինք և այնքան հագեցած ու հետաքրքիր էր անցնում, որ մոռացել էինք սոց կայքերի մասին։

9-րդ դասարանի սովորողների լուսաբանումները ՝ Գայանե Սարգսյանի ճամփորդության ամփոփման գրառման մեջ։

Տեսաֆիլմեր ճամփորդությունից՝

Մարմաշենի Վահրամաբերդ վանական համալիրի մասին տեղեկություն է ներկայացնում Զբոսաշրջության բաժնի սովորող Էլեն Ասատրյանը․

Առավոտը սկսվում է մարզական ոգով․

Միասնական պարերգ Կրթահամալիրի 3 խմբով Գորկու այգում՝ Արևմտյան դպրոց-պարտեզի, Ավագ դպրոցի, Քոլեջի սովորողները․

1834 թվականին կառուցված ամրոց է։ Անիի ստորգետնյա կառույցների նման Սև բերդի համար էլ ստորգետնյա ուղիներ են կառուցել և բերդից ճանապարհներ են եղել դեպի ներկայիս Մայր Հայաստան հուշարձանը։

Քոլեջի ու 9-րդ դասարանի սովորողները այս երեք օրվա ընթացքում ընկերացան, մտերմացան։ Քոլեջի սովորողները սովորեցրեցին Փափուռի պարը, 9-րդցիները հաճույքով պարեցին, շատ էին հավանել։

Միասնական պար՝ Փափուռի։

Categories:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s