Արկածային հեծանվաերթ

Նախագիծը Զբոսաշրջության բաժնի երկրորդ կուրսի սովորողներ Անուշ Հարությունյանի և Ռոզա Խաչատրյանի։

Տրամադրությունը,եղանակը, մասնակիցները` համահունչ էին ճամփորդության ընթացքում…..կարծում եմ,ավել ոչինչ պետք չի հիշարժան օրվա համար։

Մեր ուղղին բարդ էր` պետք է հեծանվով հասնեինք Աղձք, ինչից հետո բացահայտեինք քարանձավները և վերադառնայինք։

Սովորողները գիտեն,եթե ընկեր Տիգրանի հետ են ճանապարհ ընկնում,ապա դա` 1. կամ շատ երկար քայլարշավ է,որի ընթացքում ծանոթանում ենք է’լ եկեղեցիների,է’լ մատուռների, է’լ նոր ուղիների հետ, լսում,սովորում պատմություն,վարկածներ, վայելում բնությունը, բացահայտում գողտրիկ,ոչ հայտնի վայրեր, 2.կամ էլ օրինակ շատ նեղ,դժվարանցանելի, 4 մետր սողալով քարանձավ հաղթահարելն է։ Բա մեզ Տիգրան Զոհրաբյանը կթողնե՞ր միայն հեծանիվ վարեինք…… դա մեզ սազական չէր լինի😉

Օրը լի էր խինդով, երգ ու պարով, զարմանքով, դժվարություն հաղթահարելով ։ Ծանոթացանք Ամբերդ գետին` երգող, անհանգիստ…..

Սովորողներից շատերն իրենց վախերը հաղթահարեցին քարանձավների շնորհիվ։ Սովորեցին համախմբված լինել, շարքով հեծանիվ վարել։ Շնորհակալ եմ Հրայր Հովհաննիսյանին ուշադիր լինելու համար։

Քարանձավից հետո այնքան կեղտոտ,փոշոտ էինք, բայց անսահման երջանիկ, հաղթանակած😊 Սա է իրական ուսուցումը` իր բոլոր հաղթանակներով, տեղեկություններով,բացահայտումներով.……


Մասնակիցների լուսաբանումներ՝

  • Ռոզա Խաչատրյանը կիսվում է տպավորություններով` Մի գժություն, մի խենթություն… աննկարագրելի լավ անցավ մեր օրը։
  • Էլեն Ասատրյանի տպավորությունը` Այդ ճանապարհներին բախվեցինք մեր վախերի և փոշու հետ,սակայն դրանք նույնպես խոչընդոտ չհանդիսացան մեզ համար։Անգամ հասցրել ենք պարել քարանձավում։
  • Մարիամ Շախվերդյանը գրում է` Հեծանվավարությունը դեռ ամենը չէ, մենք նաև գնացինք Աղձքի քարանձավները։ Շաաաատ տպավորված եմ այդ արկածային վայրից։
  • Անգելինա Դադյանը գրում է` Մենք՝ քոլեջի զբոսաշրջության բաժնի ուսանողներով գնացինք դեպի Աղձք։Ճանապարհի կեսը հեծանիվ ենք վարել,այնքան լավ օր ենք ունեցել։
  • Աիդա Պոչիկյանի գրառումը` Հաղթահարեցինք 3 քարանձավ տարբեր չափսերի, նույնիսկ ամենափոքրը։Ամբողջությամբ փոշի էր և բոլորս փոշու մեջ կորել էինք` ոտքից գլուխ:
  • Նարե Սայադյանի տպավորությունը` Ես երբևէ չէի պատկերացնի, որ կարող եմ մտնել քարանձավ, որի մուտքի մասը շատ ցացր էր՝ մենք ստիպված էինք սողալով պարկած վիճակում անցնել:
  • Էլեն Աբրահամյանի պատումը` Չեմ կարող էմոցիաներս այսպես արտահայտել, պետք է պարզապես զգալ դա։ Դժվարությունները շատ էին, չեմ բողոքում` երգում էինք, պարում և հաղթահարում այդ ամենը։ 

Եթե ուզում եք մի փոքր ապրել մեր գեղեցիկ օրը,ապա բոլոր տեսաֆիլմերի դիտումը խրախուսվում է😊

Մեկնարկ`

Պարի միջազգային օրը քարանձավում`

Արկածներ քարանձավներում`

Վերադարձ՝

Ամենից հետո իհարկե մեծ հեծանիվները խնամքի կարիք ունեին։ Սովորողների հետ միասին լվացինք,մաքրեցինք։ Մաքուր հեծանիվները սպասում են հաջորդ հեծանվաերթի։

Փոքրիկ ֆոտոպատում`

Categories:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s