Մեկ օր Գյումրու թիվ 15 հիմնական դպրոցի դասավանդողների հետ

Այսօր դիմավորեցի մեր գործընկերներ, արդեն մտերիմ դարձած մանկավարժական աշխատողների Գյումրու թիվ 15 հիմնական դպրոցի 9 հոգիանոց խմբին։

Կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված հեղինակային կրթական ծրագրերով ամենամյա մայիսյան 17-րդ ստեղծագործական հավաքին մասնակցելու նպատակով հյուրընկալվեցին կրթահամալիրում մեր հյուրերը։

Առավոտյան դիմավորեցի Սբ. Երրորդություն եկեղեցու բակում, այնուհետեւ քայլքով հասանք Հյուսիսային դպրոց- պարտեզ։ Քնարիկ Ներսիսյանի հետ միասին շրջեցինք դպրոցում, խումբը ծանոթացավ լաբորատորիաների խ, նորաշունչ նկուղ-արհեստանոցների հետ։ Հիացած,ոգևորված քայլեցինք Սարալանջով` ծանոթանալով տարածքին, Արտակ Ռշտունուն, Քոլեջի սովորողներին,աշխատանքային ընթացքին,եռուզեռին։

Միջին դպրոցում Լուսինե Բուշի ուղեկցությամբ խումբը շրջեց, ծանոթացավ Մայիսյան 17-րդ հավաքի աշխատանքային առօրյային։ Ներկա գտնվեցին Միջին դպրոցի օտար լեզուների ընտրությամբ գործունեության հաշվետվության ներկայացումներին, տեխնոլոգիական աշխատանքների ցուցահանդեսին, մասնակցեցին Երկրագործական նախագծեր. բակային աշխատանքների հաշվետու շրջայցին, ինչպես նաև ունեցան
հանդիպում բույսերի պաշտպան Սյուզաննա Սարգսյանի հետ։

Հետաքրքիր, ինչպես նաև հետաքրքրված անձնակազմ է, տպավորված եմ։ Հագեցած օրը պետք է շարունակեն Արևելյան դպրոցում և ամփոփեն Քոլեջում։

Նկարաշար.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s