Մեծ Շարա լեռան գրկում

Ճամփորդության ծրագիրը

Վերցրեցի ուսապարկս,զինվեցի տաք բաճկոն ով, հագա իմ սիրելի սպորտային կոշիկները և ճանապարհ ընկա դեպի Սբ. Երրորդություն` դիմավորելու հայտագրված մեծ ու փոքր ճամփորդներին։

Մեկ տարի առաջ,երբ Տիգրան Զոհրաբյանի ուղեկցմամբ բացահայտեցի չքնաղ տեսարանը, ցանկացա կիսվել բոլորի հետ` տարբերվող օդով, որ չես կշտանում…… աննկարագրելի,ամեն քայլափոխին հանդիպող յուրահատուկ գեղեցկությունն իր կանաչով,ծաղիկների բազմազանությամբ,ժայռերով, քարանձավներով……էստեղ ամպերն էլ են ուրիշ` կարծես քեզ գրկում են……

Տիգրանի հետ հեշտությամբ հաղթահարեցինք մեծ խմբին ուղեկցելու բարդությունները։ Բոլորն անվնաս ետ են վերադարձել😁

Ճանապարհը երկար է,բայց ոչ ձանձրալի,նամանավանդ,երբ արև մարդիկ են քեզ հետ հաղթահարում բարձունքը`

Ընկեր Փանջունի ֆիլմի նկահանման վայրում ենք`

Անձրև ու կարկուտից հետո փորձություն էր բարձունք հաղթահարելը`

Խումբն ամենավերևում է, ավելի բարձր տեղ չկա բացի ամպերից` դու այդտեղ պարում ես,երգում` դրական էներգիադ փոխանցում ես բնությանն ու հազարապատիկ քեզ ետ է վերադարձնում ու նոր ուժերով վերադառնում ես…….

Մասնակիցների տպավորությունները.

  • Անահիտ Աբգարյանը գրում է՝ ․․․․․Ամեն մի ճամփորդություն ինձ ստիպում է էլ ավելի սիրահարվել Հայաստանին: Իսկապես, որ հավետ սիրահարն եմ այս երկրի: Ճանապարհին այնպիսի՜ դրախտային տեսարաններ էին հանդիպում. որ նկարագրելը կամ նկարներով ցույց տալը անհնար է. գնալ ու տեսնել է պետք․․․․․
  • Քնար Հարությունյանի տպավորությունները՝ ․․․․Այսօր տոն է. մայիսի 28ն է՝ մեր առաջին հանրապետության հռչակման օրը, ինչի կապակցությամբ էլ մեր կրթահամալիրն ամեն տարի կազմակերպում է ճամփորդություն, որը նշանավորվում է որևէ բարձունքի հաղթահարմամբ՝ որպես հաղթանակի նշան․․․․
  • Մարիամ Շախվերդյանի պատումը՝ ․․․․․Չնայած, որ շատ էինք, բայց կազմակերպված էինք` միասին բարձրացանք, հավես միջավայր էր։ Մինչ լեռան գագաթին հասնելը հասանք Մղարա քարանձավ։ Օրը գեղեցիկ էր, վայրը նույնպես, շնորհակալություն կազմակերպիչներին․․․․
  • Լիլիթ Գրիգորյանը պատմում է՝ ․․․․․Այս ճամփորդության մասին մտածում էի դեռ անցած տարվանից և ինձ վերջապես հաջողվեց նրան մասնակցելը։ Դաշտերը պատված էին անուշաբույր ծաղիկներով և ամբողջությամբ ծածկված կանաչ խոտով։ Որոշ տեղեր ինձ հիշեցրեցին Windows-ի համակարգչային պաստառը, իսկ որոշ հատվածներ էլ “Ходячий Замок Хаула”-ն։ Անչափ տպավորված էի այդ գեղեցկությամբ․․․․․
  • Սոֆի Առաքելյանի պատումը՝ ․․․․ Ինձ համար լեռներ բարձրանալը մի նոր փորձություն է։  Ինչպես ասել է Ռուբեն Շարման․ «Երբ մենք լեռ ենք  ելնում,  մենք չենք հաղթահարում լեռը, այլ հաղթահարում ենք մեզ»․․․․․․
  • Ջուլիա Ասրյանի կարծիքը՝ ․․․․․Մեր դիմաց բացված էր մի հրաշք բնապատկեր, որից անհնար էր հայացք թեքել։ Այդ լեռը այնքան էր հարազատ դարձել, որ հեռանալը դժվար էր․․․․․
  • Էլեն Աբրահամյանը գրում է՝ ․․․․․Вершины гор — это самое чистое и светлое, что есть на земле, не зря они находятся ближе всего к небесам. Ты идёшь и кажется, что еще чуть чуть и облака обнимут тебя окутает в свои объятья и тоже станешь странником этого всего․․․․
  • Ռոզա Խաչատրյանի գրառումը՝ ․․․․․Քայլել ենք էլի, հոգնել ենք էլի ու վայելել ենք էլի ու էլի։ Այս անգամ, երկար դադարից հետո, մայրիկս էլ էր եկել ինձ հետ։ Ինչու եմ ասում երկար դադարից հետո, որովհետև ինչքան կարողանում եմ հիշել, նա ինձ հետ վերջին անգամ ճամփորդել է 2- րդ կամ 3- րդ դասարանում։ Դա բավականին երկար ժամանակ առաջ էր։ Բայց միևնույնն է, մայրիկս մեր կրթահամալիրի միշտ ակտիվ, հնաբնակ ծնողներից է․․․․
  • Յուլիա Գալկինան գրում է՝  ․․․․Երբ ուզում էինք իջնել, սկսեց անձրև գալ: Այնքան հմայիչ և գեղեցիկ էր: Հետո մենք բարձրացանք լեռը մինչև ամենագագաթը․․․․
  • Կարեն Վերանյանը պատմում է՝ ․․․Շատ եմ ճամփորդել Հայաստնի ճամփաներով,բայց այս ճամփորդութունը հագեցած էր երկնքի,երկրի,սարերի,քարերի,արևի,ամպերի,կանաչի ու ծաղկի շնչով,այդ վայրը հենց բնության ծոցն էր մայրական․․․․
  • Հասմիկ Խաչատրյանի տպավորությունը՝ ․․․․․Եվ կարծես չուզենալով կտրվեցի այնտեղից և ետ վերադարձանք:Անկեղծ ասած շատ էի հոգնել, բայց նաև շատ հետաքրքրություն մեծ բավականություն եմ ձեռք բերել ճամփորդությունից․․․․․Ինձ համար այն ամենը ինչ տեսնում եմ յուրաքանչյուր ճամփորդության ժամանակ ստիպում է ինձ է՜լ ավելի սիրել իմ հայրենիքը․․․․
  • Գալինա Հարությունյանի տպավորությունը՝ ․․․․․․Քարանձավներից հետո բարձունքը հաղթահարելը զգալի դժվարացավ։ Չնայած դրան, մենք հաղթահարեցինք այդ առեղծվածային ճանապարհը դեպի Սրբ․ Հովհաննես եկեղեցի։ Արդեն վերջին ուժերով հասնելով գագաթ՝ ականատես եղանք աննկարագրելի գեղեցիկ տեսարանի։ Լեռան գագաթից երևուր էր տարածաշրջանի բոլոր բնակավայրերը․․․․․
  • Էլիզ Կարապետյանի պատումը՝ ․․․․Քարանձավներից հետո բարձրանալը միանգամից դժվարացավ։ Բայց գագաթ հասնելու ժամանակ, ինձ հպարտ զգացի, որ կարողացա հաղթահարել բարձրունքը։ Ես շատ տպավորված եմ այդ ճամփորդությունից և բնության գեղեցկությամբ․․․․
  • Էդիտա Գասպարյանի մայրիկը գրում է՝ ․․․․Я перенеслась в детство,где часто каникулы проводила в деревне.Хотелось бегать по полям ,укрытые ковром ароматных цветов В группе были профессиональные фотографы и они щедро фоткали нас в этой красоте.․․․․
  • Միլենա Մարտիրոսյանի գիրը՝ ․․․․Մայիսի 28-ը բարձունքի հաղթահարման օր էր։ Ուղևորվեցինք Մեծ Շարայի լեռ։ Ճանապարհը սկզբում հեշտ էր, բայց ընթացքում գնալով բարդանում էր։ Տանջվելով հասանք Շարայի լեռ։ Արժեր այդքան տանջվել այդ հրաշք տեսարանը տեսնելու համար․․․․
  • Մարիամ Սմբատյան
  • Վահե Ազիզխանյան
  • Տիգրան Եղոյան
  • Նելլի Միսկարյան
  • Թամարա Աղասյան
  • Նարեկ Ներսիսյան
  • Նարեկ Գրիգորյան 9-րդ դասարանի սովորող՝ «Մուտք Քոլեջ» ճամբարի մասնակից

Կրթահամալիրի դասավանդողներ, դասվարներ․

  • Արմենուհի Թամոյանը պատմում է՝ ․․․․․Դե ինչ, դուք տեսել եք «պայթյունավտանգ» 80 հոգանոց Սեբաստացիների քայլարշավի` եթե ոչ,ապա սա ձեզ համար։ Չեք միացել,ուրեմն կարող եք մեզ միանալ մեր հաջորդ խելահեղ արշավներին․․․․․
  • Նելի Արղությանի տպավորությունները՝ ․․․․․Աջ ես նայում, ձախ ես նայում ու խենթանում՝ աննկարագրելի, անիմանալի բնություն, աշխարհ, կտավ, նկար, ժամանակ առ ժամանակ սթափվում ես առաջնորդի՝ Տիգրանի ձայնից, ով տալիս էր իր ցուցումները , որից հետո նորից կորչում էս սիրուն աշխարհում, ճախրում երկնքում, կորչում ամպերի մեջ ու նորից իջնում ցած, պառկում -հպվում հողին, խոտին, թփին, լիցքավորվում ու նորից սավառնում․․․․․
  • Էլյա Գրիգորյանը գրում է՝ ․․․․Ճամփորդություններն ու արշավները մեր կյանքի կարևորագույն ու երջանիկ պահերից են։ Կարծում եմ, որ հայրենիքի ծառը, թուփը, քարը բացահայտել ու վայելել է պետք, հայրենիքը սիրել ու ճանաչել է պետք․․․․․
  • Լենա Նալբանդյանի տպավորությունները՝ ․․․․Ամփոփելով նշեմ, որ տպավորությունները անմոռանալի էին և ողջ կյանք հիշելու արժան, տպավորությունները պահում ենք հիշողության մեջ և մտովի պատրասվում ենք հաջորդիվ գալիք ճամփորդություններին․․․․․
  • Արփի Թովմասյանը գրում ՝ ․․․․․երբ նայում ես ժայռերին ու հասկանում, որ սա’ է քո իրական տունը, դու բնության մի մասնիկն ես ու բնությունից հեռու դու փոքրանում ես, խեղճանում, նեղանում՝ տանից հեռացած երեխայի նման։ Ու հենց նման ճամփորդություններն են, որ մեզ վերադարձնում են տուն․․․․․
  • Լիլիթ Սահակյանի ճամփորդ որդի՝ Նարեկ Հովհաննիսյանը պատմում է իր օրվա մասին՝
Categories:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s