Քոլեջի Զբոսաշրջության բաժնի սովորողները թիավարում են

Armenian National Rowing Association

Նախագիծը Տիգրան Զոհրաբյանի

Ռաֆթինգը ջրային սպորտի ամենաէքստրեմալ ու ամենազվարճալի տեսակներից մեկն է: Չնայած նրան, որ այն համարվում է սպորտաձև, շատ հաճախ դրանով զբաղվում են ուղղակի հաճույք ստանալու համար: Ռաֆթինգ տերմինն առաջացել է անգլերեն «raft» (լաստանավ) բառից: Կարելի է ասել՝ ռաֆթինգը նավարակություն է գետի վրա հատուկ փչովի ռետինե նավակով: Դրանց մեջ կարող են տեղավորվել 4-20 հոգի՝ կախված նավակի չափից ու կառուցվածքից: Նավակներն ունեն հատուկ թիակներ, որոնք օգտագործվում են շարժվելու ու ուղղությունը կառավարելու համար: Քանի որ սա առաջին հերթին սպորտաձև է, սովորաբար այն կազմակերպվում է մրցութային սկզբունքով: Այսինքն՝ մի քանի խումբ իրար հետ գետ են դուրս գալիս ու մրցարշավ ունենում: Չնայած դրան՝ մրցակցությունը պարտադիր չէ: 

Ավելին կարդացեք այս հղումով։

Արդեն երկրորդ համագործակցությունն իրականացրեցինք Երևանյան լճում՝ սկզբում փուչիկ-նավակ, այնուհետև Dragon boat տեսակի նավակի թիավարություն։ Բավականին դժվար է խմբակային աշխատանքը՝ համաչափ թիակները ճիշտ ուղղությամբ բռնել, հրել, հետևել ղեկավարի հրահանգներին։ Երկրորդ անգամ փորձն ավելի արդյունավետ էր, համեմատաբար խումբն ավելի հմուտ էր։ Սա շատ լավ միջոց է վախեր հաղթահարելու, նպատակասլաց լինելու առումով։

Համագործակցում ենք Հայկական Թիավարության Ազգային Ասոցիացիայի հետ։ Ունենք պայամանավորվածություն թիավարելու Լոռվա մարզում։

Առաջին փորձի ամփոփում՝

Երկրորդ փորձը՝

Մասնակիցների տպավորությունները՝

  • Անի Բարսեղյանը գրում է՝ ․․․․Նավակ նստելու պահին վախից մտովի հրաժեշտ տվեցի հարազատներիս, բայց երբ սկսեցինք թիվարել հասկացա այս սպորտաձևի ամբողջ գեղեցկությունը։ Երբևէ փորցածս ամենասիրուն, ամենաէքստրեմալ ու խաղաղ սպորտաձևն է։ Մեծ հաճույքով էլի կմասնակցեմ․․․․․
  • Անահիտ Աբգարյանը գրում է՝ ․․․․Դրագոն նավն ավելի արագ էր գնում։ Իսկ քամու բացակայությունը պակաս հավես դարձրեց ընթացքը․․․․
  • Էմանուելա Բուլղադարյանը գրում է՝ ․․․․․Բոլորով գրավեցինք հասարակական տրանսպորտը և շարժվեցինք դեպի Երևանյան լճի ափին գտնվող «Armenian rafting federation»․․․․․․
  • Թամարա Մանուկյանը կիսվում է տպավորություններով՝  ․․․․․Գնացել էինք թիավարելու ամենալավ թիմի հետ։ Սկզբում օգնեցինք միասին «դրակոնին» իջեցնել Երևանյան լճի ափ, իսկ հետո վերցրեցինք թիակներն ու նստեցինք։ Իրականում այդքան էլ դժվար չէր, սակայն միևնույնն է մեծ վախ կար ընկնելու համար․․․․․․
  • Սաթեն Գևորգյանի պատումը՝ ․․․․․Սկզբում տրամադրված չէի,որ կգնամ` անսպասելի ստացվեց, բայց շատ էի ցանկանում, իսկ վախ` շատ քիչ ունեի, որը հաղթահարելը վայրկյանների խնդիր էր։ Այնքան հետաքրքիր էր,ծանոթացանք թիավարելու տեխնիկային և դրա համար ցանկություն ունենալը լրիվ բավարար էր, որովհետև չկար ոչ մի դժվարություն․․․․
  • Լիլիթ Գրիգորյանը պատմում է՝ ․․․․Ահավոր վախ ունեի ռաֆթինգի հետ կապված, սակայն միաժամանակ շատ էի ցանկանում մասնակցել։ Վերջիվերջո վստահեցի ուսուցիչներին և անձնակազմին և որոշեցի նույնպես մասնակցել թիավարությանը։ Օրը տաք էր, նույնիսկ շոգ, իսկ իմ անհամբեր թիավարելու ցանկությունը ավելի էր ջերմացնում շուրջը։ Վայրն էլ այնքան հանգիստ և խաղաղ էր, որ ես չէի ցանկանում այնտեղից հեռանալ․․․․․
  • Բելա Մարտիրոսյանը գրում է՝ ․․․․Աշխատակազմը ջերմ էր մեր հանդեպ,կատակներ էին անում մեզ հետ: Ընդհանուր առմամբ 3 անգամ ենք նավարկել: Իմ համար շատ հավես էր․․․․
  • Հրաչուհի Մանվելյանի տպավորությունները՝  ․․․․․․Как можно праздновать второй день лета на Ереванском озере, да и вообще смысл?!- Спросите вы. – Мы любим пробовать всё новое и экстремальное отвечу я! Так вот, катание на драконах мне лично понравилось больше,нежели во время рафтинга. Здесь мы работали командой,поэтому не прилагали особых физических нагрузок (Ну, или же просто я привыкла к этому водному ремеслу, поэтому дракон дался легче)․․․․․
  • Քնարիկ Հովսեփյանի պատումը՝ ․․․․․Արդեն 2-րդ անգամն է, որ գալիս եմ ռաֆթինգի ու արդեն հասցրել եմ սիրել թե՛ ռաֆթինգը և թե՛ անձնակազմը։ Ռաֆթինգի դասընթացները, որին մասնակցում ենք տեղի է ունենում Երևանյան լճում․․․․․
  • Նելլի Միսկարյանի գրառումը՝ ․․․․․Եղանակը շատ լավ էր` կատարայալ մեր որոշման համար: Ամեն բան լավ անցավ, սակայն ավելի տպավորված եմ նախորդ անգամվանից․․․․
  • Ռոզա Խաչատրյանը կիսվում է իր տպավորությունով՝ ․․․․․Շատ հավես էր, սարսափելի բան չկար։ Ես ավելի դժվար էի պատկերացնում իմ թիավարելը, բայց ոչ, ամեն ինչ լավ ընթացավ․․․․․
  • Մարիամ Շախվերդյանի գրառումը՝  ․․․Երկրորդ անգամ վարեցինք Dragon boat, որը ավելի արագ էր լողում։ Սա նախորդ նավակից ավելի մեծ էր ու թիավարողների տեղը շատ էր։ Ուրախ եմ, որ ունեցա այսպիսի հնարավորություն, քանի որ շատ եմ սիրում արկածային փորձություններ։

Ֆոտոպատում`

Categories:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s