Գիտելիքի օրը Արագածի Հարավային գագաթին

Նախագծի հղումը

Սեպտեմբերի 1-ը բարձունքից, այն էլ ի՜նչ բարձունք․․․․․․Արագածի Հարավային գագաթ։ Սովորողները իրենց առաջին դժվարությունը հաղթահարեցին՝ բարդ էր իրենց համար, բայց հաղթահարելի։ Երբ խառնարանի մոտ Տիգրան Զոհրաբյանն իրենց կնքում էր, ապշելու տեսարան էր՝ սովորողների զգացմունքներին հետևելը՝ հիացմունքը, երբ խառնարանն էին տեսնում։

Մասնակիցների առաջին ճամփորդական պատումները՝

  • Հայկ Հակոբյանի գրառումը՝ ․․․Բարձրունք հաղթահարելու գաղափարը ուղղակի հիասքանչ էր։ Ճանապարհը դժվար էր, շոգ, քարքարոտ, բայց բարձրունքին հասնելու ձգտումը մեզ ուժ էր տալիս։ Ճանապարհին հիշել ու կրկնում էի Ա․ Իսահակյանի «Արագածին» բանաստեղծությունը․․․․․
  • Լաուրա Ղազարյանի մտքերը՝ ․․․․սեպտեմբերի մեկը բոլորի համար իմ կարծիքով սկսվում է նույն ձևով — դպրոցի դիմաց, սև սպիտակ հագնված, հոգնած դեմքով այրող արևի տակ կանգնած։ Կյանքումս ունեցած բոլոր սեպտեմբերի մեկերը նույն կերպ են սկսվել։ Այս մեկը տարբերվեց։ Առավոտ յոթին արթնանալուց մտքումս ոչ թե այն էր որ պետք է գնամ դպրոց ու անեմ այն ամենը ինչը որ ամեն տարի, այլ հակառակը, մտքումս այն էր որ պետքա հագնեմ սպորտային շորերս, ջուր առնեմ, ու որ մի քանի ժամից հայտնվելու եմ Արագածի գագաթին․․․․
  • Ինեսա Գրիգորյանի գրառումը՝ ․․․․Անհամբեր սպասում էի երբ կհասնեմ գագաթ այդ չնաշխարհիկ գեղեցկությունը տեսնելու։ Սկզբում շատ բարդ էր թվում և չէի կարողանում հաղթահարել այն , բայց քանի-որ դա իմ երազանքն էր լինել Արագածի գագաթին ես այն հաղթահարեցի ։ Մի փոքրիկ ավանդույթ կար մինչ կհասնես գագաթը աչքերդ փակում են մի փոքր քայլում ես և երբ բացում են աչքերդ աննկարագրելի զգացողություն է։ Գեղեցկություն որը բառերով անհնար է նկարագրել՝ տարբեր գույնի ավազ ու քար որ թափվում էր ներքև ինչպես ջրվեժը․․․․․
  • Թաթուլ Մկրտչյանի գրառումը՝ ․․․․Տեսարանը վերևից միաժամանակ շատ վախենալու է և շատ գեղեցիկ։ Ես չկարողացա շատ մոտիկ կանգնել ծայրին։ Երբ ես բարձրացա գագաթը իմ աչքերը կտորով փակեցին և տարան դեպի ծայրը։ Երբ իմ աչքերը բացեցին ես տեսա այդ գեղեցիկ տեսարանը․․․․
  • Մարիամ Մարտիրոսյանը գրում է՝ ․․․․․Իջնելով հասկացանք, որ ինչքան ել ճանապարհը երկար լինի կամքի ուժ ունեցողը կհաղթահարի ամենաչնչին բարձունքը: Ես այդ ճանապարհին շատ դժվարություն հաղթահարեցի, սակայն մի շատ հետաքրքիր բան հասկացա՝ եթե ցանկանում ես, անպայման հաղթահարում ես․․․․
  • Մանյա Կարապետյանի տպավորությունները՝ ․․․․Միակ սեպտեմբերի 1-ն էր , երբ ես չէի հագել սպիտակ վերնաշապիկ, սև կիսաշրջազգեստ, պայուսակումս տետրերին և գրքերին փոխարինում էր տաք վերարկուն, ջուրն ու սնունդը: Այս օրն իր տեղը գտավ իմ հիրշողությունների ցուցակում: Ամեն ինչ յուրահատուկ էր և գեղեցիկ․․․․
  • Մերի Խաչատրյանի մտքերը՝ ․․․․Տարբերվող սեպտեմբերի մեկ, նոր կյանքի մեկնարկ ՝ այսպես սկսվեց մեր ուսումնական տարին։ Սկզբում ինձ համար անակնկալ էր գիտելիքի օրը Արագածին դիմավորելը, բայց քայլաշրավից հետո ամեն ինչ պարզ դարձավ․․․․

Մեկնելուց առաջ մասնակցեցինք ուսումնական ժամերգությանը՝

  • Սոնա Մեհրաբյանի գրառումը՝  ․․․․ճանապարհը շատ գրավիչ և գեղեցիկ էր, այնքան գեղեցիկ, որ չնկատեցինք ինչպես հասանք։ Արագածի բնությունը այնքան գեղեցիկ է, որ ուզում ես կանգնես և նայես մինչև գիշեր․․․․
  • Թամարա Մկրտչյանի գրառումը՝ ․․․․ճանապարհը երկար էր և քարոտ, բայց միևնույն ժամանակ շատ հետաքրքիր: Ամբողջ ճանապարհին զրուցում ու ընկերանում էինք, հիանում տեսարանով: Նոր ուսանողների համար սպասվում էր անակնկալ: Հաղթահարելով դժվարությունները վերջապես հասանք Արագածի հարավային գագաթ․․․․․
  • Լենա Պողոսյանի մտքերը՝ ․․․սկզբում իջնելը  բարդ էր,  քանի որ հողոտ և քարքարոտ էր ճանապարհը։ Իջնելուց նույնպես շատ գեղեցիկ էր տեսարանը,հեռվում  երևում էր Քարե լիճը։Երբ հասնում էինք լճի մոտ , չդիմանալով այդ գեղեցկությանը նստեցինք մի փոքր մոտ լճին և վայելեցինք այդ տեսարանը․․․․
  • Արտյոմ Մաթևոսյանի կարծիքը՝ ․․․․չնայած այն հանգամանքին, որ դժվար էր, ես ուրախ եմ, որ բարձրացել եմ իմ կյանքում առաջին սարը, և հատկապես ուրախ եմ, որ դա Արագած լեռն է․․․․

  • Սմբատ Եղոյանի գրառումը՝ ․․․․ասել, որ ապշած էի հրաշք տեսարանից ՝ոչինչ չասելվէ։ Ես հասկացա որ 3 ժամը ոչինչ էր այդ գեղեցկության համար։ Լի էմոցիաներով և տպավորություններով վերադարձանք հետ․․․․
  • Էմիլյա Զատիկյանի գրառումը՝ ․․․ճանապարհին ուսուցիչներից շատերն ասում էին,որ միայն տեսարանի համար արժե բարձրանալ և դրանում մենք համոզվեցինք։ Բարձրացանք վերև մի լաաա՜վ հանգստացանք չիմանալով թե ինչ է մեզ սպասվում քիչ անց․․․․
  • Ալեքս Պետրոսյանի մտքերը՝ ․․․․ես իմացա որ մեր 2-րդ հարկի աստիճաններից ավելի բարձր կետ կա Հայաստանում ու որ պետք չէր քայլելուց էդքան հաց ուտել․․․․․
  • Տիգրան Միրիջանյանի կարծիքը՝ ․․․․հասկացանք , որ սա ևս մեկ նպատակ է մեր կյանքում ՝ հաղթահարել Արագածը ։ Ես շարունակեցի ճանապարհս ․․․․ու ամեն անգամ հանձնվելուց առաջ հիշելու եմ Արագածը․․․․․
  • Անգելինա Մանուկյանի կարծիքը՝ ․․․․ճանապարհին շատ գեղեցիկ տեսարաններ կային, բայց ամենից գեղեցիկ տեսարանը՝ դա Արագածի գագաթից մնացած չորս գագաթներն ուսումնասիրելն էր․․․․․
  • Գոռ Մանուկյանի կարծիքը՝   ․․․․ես չէի հավատում, որ կանգնած եմ Արագածի գագաթին: Այն զգացողությունը, որ ես իմ աչքերով տեսնում և զգում եմ բոլոր չորս գագաթները աննկարագրելի է, որովհետև սովորաբար սարերը մենք տեսնում ենք հեռվից, կամ նկարներով, իսկ հիմա ես կանագնած եմ սարի գագաթին․․․․․
  • Գարիկ Մովսիսյանի տպավորությունները՝ ․․․․այնքան հագեցած և ուրախ օր էր այդ օրը, որ չեմ կարողանում նկարագրել: Այն միշտ կմնա իմ հուշերում: Իմ հաղթահարած առաջին բարձունքը հուսով եմ կդառնա իմ հաջողությունների սկիզբը․․․․․
  • Հայկ Հարությունյան
  • Լիլիթ Սարգսյանի մտքերը՝ ․․․․հիասքանչ են մեր լեռները, հողերը, լճերը ․․․․Շատ եմ լսել, որ մարդիկ բարձրանում են լեռներ, գրավում են բարձունքներ, սակայն անձամբ ոչ մի անգամ չէի բարձրացել․․․․

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s