Մարքեթինգի դասընթաց․ sovorir .online

Հանդիպում-քննարկման ծրագիրը

Ամփոփեցինք այս փուլի Sovorir.online դասընթացները մասնակիցների և տիարի հետ։ Բոլորը ներկայացրեցին իրենց կարծիքը, ձեռքբերումը, դժգոհությունը, կիսվեցին տպավորությունով։ Կարող եք ծանոթանալ բլոգներում հրապարակված կարծիքներին և տեսաֆիլմ դիտել։

Դասընթացները սկսվել են ապրիլի 20-ին 2022 թ-ն։ Վերջին՝ 15-րդ դասն ուղարկել են օգոստոսի 3-ին։ Մասնակիցներին բաժանել են ըստ հետևյալ խմբերի`

  • Թարգետ
  • Կոնտեքստ
  • ՍՄՄ

Քոլեջի սովորողներ՝

  1. Ռոզա Խաչատրյանը մասնակցել է 15 դասին
  2. Ալեքս Հովհաննիսյանը մասնակցել է 11 դասին
  3. Թամարա Մանուկյանը մասնակցել է 15 դասին
  4. Մարիամ Տոնոյանը մասնակցել է 15 դասին
  5. Թամարա Ալոյանը մասնակցել է 15 դասին
  6. Եղիշե Մկրտչյանը մասնակցել է 11 դասին
  7. Քնարա Հովհաննիսյանը մասնակցել է 15 դասին
  8. Էմիլ Ավետիսյանը մասնակցել է 15 դասին
  9. Արեգ Հակոբյանը մասնակցել է 6 դասին

Դասավանդողներ՝

10․Ելենա Օհանյանը մասնակցել է 15 դասին

11․Արփի Թովմասյանը մասնակցել է 15 դասին

12․Նելլի Գեղամյանը մասնակցել է 15 դասին

13․Մարիամ Մխիթարյանը մասնակցել է 15 դասին

14․Սմբատ Պետրոսյանը

15․Լիլիթ Ստեփանյան՝

Մասնակցել եմ Գագարին նախագծով անցկացվող Սովորիր օնլայն դասընթացին։  Ներկայացրել եմ մի քանի դասընթացների տնային աշխատանքներ, սակայն նյութի անհասկանալի լինելու և ժամանակի սուղ լինելու  պատճառով չեմ շարունակել ։ Այնուհետև խնդրել եմ բացառություն անել ինձ և լրացուցիչ ժամանակ տալ ֆիզ արձակուրդ գնալու ընթացքում լրացնել իմ բացթողնված դասընթացները։ Եկել ենք համաձայնության։ Մասնակցել եմ ուբաթ  կազմակերպված  ZOOM  հանդիպմանը։ Կարգավիճակիցս ելնելով չեմ կարող մասնակցել Ծաղկունքում իրականացվող հանդիպմանը։

16․ Զառա Առաքելյան՝

Ես մասնակցում էի, մի պահ խափանվեց ծրագիրը, դաս չէինք ստանում, հետո ստանում էինք հետ էինք մնացել, հետո իբր խումբ ընտրեցինք, խմբի ավագ, ավագը չէր համակարգում անելիքը։ Խմբում լիքը հարցեր էին գրում, պատասխաններ չկային։ Ու այդպես անտարբերություն էր, դասերն էլ խիստ արհեստական էին։ Ես ռուսերենով ու անգլերենով նույն մարքեթինգի մասին կուրսերի եմ մասնակցել, ավելի հաջող էին։ Սա ոնց որ արհեստական թարգմանություն լինի։ Չմերվեցի իրենց մատուցման հետ, ու դասերն էլ էլ չէի ստանում։

Իմ կարծիքը կոնտեքստ դասընթացի վերաբերյալ `

“SOVORIR.ONLINE” ընկերության վարած քաղաքականությունը, տեխնիկական գիտելիքները, դասընթացների վարման կարգը, դասընթացի վարման ժամանակացույցը, և առհասարակ մոտոցումը դասավանդման պրոցեսին՝ համարում եմ ոչ պրոֆեսիոնալ և անթույլատրելի:


Ընկերության վարած քաղաքականությունը – հիմնվելով կայքում առկա գովազդի, գովազդում օգտագործվող կողմնակի տեսահոլովակներից հատվածների, թերի խոսակցական Հայերենի և գրեթե ամեն էջում և գովազդում առկա գումար մուրալու նման հայտարարություններին համարում եմ անթույլատտրելի և ոչ պրոֆեսիոնալ:

Գիտելիքներ ստուգում – Նախ նշեմ որ դաընթացից առաջ ուսանողների հետ չի անցկացվել թեստավորում որպեսզի գնահատեն և խմբավորեն ըստ գիտելիքների: Եթե դասընթացը նախատեսված է յուրաքանչուրի համար անկախ մասնագիտությունից ապա անթույլատրելի է առաց մինիմալ ֆունկցիոնալ սովորեցնելու ուսանողից պահանջել այս կամ այն գործիքով կատարել առաջադրանք:

Ծրագրերի իմացություն – Շոշափվող մասնագիտություններում օգտագործվող ֆունդամենտալ ծրագրերի գոնե բազային գիտելիքներ տրամադրելու արդյունքում, դասընթացը կլիներ ավելի արդյունավետ թե ընտրված ոլորտում աճի համար թե հիմնական աշխատանքի առօրյա պարտականությունները կատարելուց: Ծրագերից նշեմ օրինակ Microsoft Excel և PowerPoint:

Դասընթացին մոտեցման մասին – Դասընթացավարը պարբերաբար կմկմում է, օգտագործում է տերմինալոգիա ,որը չի բացատրում ,սակայն դրանք կառուցողական նշանակություն ունեն: Անտեղի, սխալ և ծայրահեղությունից ծայրահեղություն տանող համեմատություններ է անում ,որը միայն խճճում է սկսնակ մասնագետին: Դասընթցի ժամանակ խոսում է տարբեր մասնագիտություններից ներկայացնելով որպես մեկը, դրանով իսկ ստեղծում է անորոշ վիճակ ։

Տեխնիկական գիտելիքները – Դասվարը չի տիրապետում ներկայացվող գործիքներին: Օրինակ դասընթացի ժամանակ խոսվում է “ Facebook Audience Insights ” մասին որին հասանելիություն կարող ես ունենալ միայն այն դեպքում, երբ ունես բիզնես էջ Facebook հարթակում և պահանջվող մինիմալ հետևորդների թիվ: Դասընթացները տեղադրված են YOUTUBE հարթակում ,որի ֆունկցիոնալը ընդհանրապես չի օգտագործվում. Օրինակ չի օգտագործվում տեսահոլովակների timecode ,որը ուսանողի համար կհեշտացներ որոնումը և նա ստիպված չեր լինի 5- 10 կամ ավել րոպե վատներ իր կողմից որոնվող հատվածը գտնելու համար: Դասընթացի տեսահոլովակի տակ մեկնաբանություններ դաշտում տեղադրված չեն դասընթացի ընթացքում առաջարկվող կայքերի հղումները:

Թերի ինֆորմացի – Հաճախակի խոսվում է տարբեր տեխնոլոգիաներից կամ ֆունկցիոնալից ,որը ուսանողը պետք է կիրառի աշխատանքի ժամանակ սակայն չի բացատրում թե ինչպես ։ Օրինակ խոսվում է խելացի որոնման մասին GOOGLE որոնումների հարթակում ,բայց չի ասում թե ինչպես: խելացի որոնման գաղնիքների հիմնական մասը ներկայացնելու համար հարկավոր կլիներ մաքսիմում 5 րոպե բայց արդյունքը ցանկացածի համար կլիներ աննկարագրելի:

Categories:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s