Ծաղկաքաղ Տիարի հունիսյան օրագրից

Հունիսի 1′ «Յուրաքանչյուր մայրիկի երազանք եմ ես․․․»

Մեր Ավագ դպրոցում ձեռք բերած Շրջանավարտ հեղինակային TV-ի փորձը իմ, Գևորգ Հակոբյանի, Սուսան Մարկոսյանի․․․ շարունակություն ունի․․․ Սկսվում է այսօր «2020-2021 ուստարի. ընդառաջ» հեղինակային TV, հեղինակային մանկավարժության հեղինակների հանդիպումների ամենօրյա հաղորդաշարը․․․ առցանց կլոր սեղանը․․․ Սեբաստացի մանկավարժական խմբերով, անշտապ, վստահություն-հարգանքի-գործընկերության ռեժիմով մեր սեպտեմբեր 2020-ին ընդառաջ, ամառային անընդհատ ուսումնական գործերը-խնդիրները կներկայացնենք-կլուծենք․․․ Քննարկում-համաձայնություն կլինի հեղինակային մանկավարժության մեր 30 և ավելի տարվա գործի հեղինակներով՝ փորձառու-մենթոր, նորեկ-սկսնակ, խտրություն-բաժանում չի եղել․․․ Մեզանում ուսադիրը-մունդիրը ամենօրյա ստեղծական աընդհատ աշխատանքն է, գործը մանկավարժական, որ շարունակական է ու բաց-հրապարակային՝ մանկավարժական աշխատողի բլոգով-բլոգում ներկայացված․․․

Հունիսի 2′ «Չթողնես երբեք․․․ պետք չէ մոռանալ»

Իսկ ես․․․ մայրենիի մաքրությո՞ւնն էր․․․ գիշերով մաքուր, ինչպես իմ մտքերը․․․ գնամ․․․ քրոջս՝ Էմմայի մոտ․․․ Որտեղի՞ց Լիլիթին-Նազենիին, իրենցից առաջ՝ ինձ, մայրենիի նկատմամբ այս անդավաճան-անկեղծ վերաբերմունքը․․․ որ կա և ռուսախոս Դավիթ Բլեյանի մեջ, առանց որի հարգման իմ կյանքը անեծք-դժոխք-կդառնար․․․ Էմմա Բլեյան-Հովհաննիսյան քույրիկից իմ, իմ ու Էմմայի հորաքույր ուսուցիչ Ռոզիկից է գալիս մայրենիի նկատմամբ այս վերաբերմունքը․․․

Քրոջս կանչեցի, Լիլիթն իր ծննդյան օրով եկավ, Նազենին, տեսեք, ինչպիսի օր-նվեր պատրաստեց․․․ Այսպիսով, ահա, վերականգնում եմ իմ կորցրած ինքնավստահությունը․․․ Օրը՝ նշանավոր, միշտ, Լիլիթ Բլեյանի ծնունդով․․․ որ իր դրոշմը թողեց, կթողնի բոլորիս վրա, իմ, իր մայրիկ Կարինեի․․․

Որպես նախատոնակ, չմտածված, հենց այնպես բաներ Նազենի քույրիկն իմ չի անում․․․ Միացեք Լիլիթ Բլեյանի առցանց ծննդյան սեղանին․․․ Դավիթը-Աստղիկը-Արմինեն հատուկ պատրաստվում են․․․ Ահա

Հունիսի 3′ «Դու հո գիտե՜ս․․․ »

Գրողուցավը սիրունացնում է մեր կյանքը, բարձրացնում ընթերցողական տոնուսը՝ իր էջեր բերելով Լիլիթ Բլեյանի բանաստեղծությունների ընտրանի․․․ Կարդացեք մինչև վերջ, որ իմանաք․․․

Հայաստան, մայրաքաղաք Երևան՝ կորոնովիրուսի շփոթի մեջ կորած․․․ Կրթահամալիրի Բանգլադեշ Բլեյանի դպրոցում եք, հեղինակներ Ռշտունի Արտակ, Գոհար Եղոյան, կրթական պարտեզի Սարալանջ միջին դպրոցի կամավորական ճամբար։ Դիտեք մինչև վերջ։ Հա, 2020թ․ հունիսի 2․․․

Վիգեն Ավետիսն իր էջում ավետում է աշխարհին փրկությունը 3-րդ աշխարհամարտով ու քանդակագործական ստեղծագործական հունիսյան հավաքի մասին աշխարհի ամենահեղինակավոր ամսագրերից․․․ A.I.E.S.M -ում հայտարարությունը․․․ Դու հո գիտես, սեբաստացի, հունիսի 8-ից ի՜նչ օրեր ես սկսում բաց, կրթահամալիրի Բանգլադեշում, ֆիզիկական աշխարհում ու մեդիայում, բաց յուրաքաչյուրի համար․․․ Բանգլադեշյան պլենե՜ր, ի՜նչ ճամբարներ կամավորական․․․

Մեր հանդիպումները հեղինակային TV շարքով, սկիզբը գեղարվեստի ցուցասրահում մեր, հունիսի 1-ին, երեկ՝ մեր քոլեջի բակում, այսօր՝ Արևելքում էլի, քիչ ներքև, կրթական կասկադի կանաչի անծայրածիրում․․․ Ուսումնական ամառով, անընդհատ, ընդառաջ 2020-ի սեպտեմբերին․․․ իրավիճակին համապատասխան, ինչ էլ լինի, մենք ենք ստեղծում, մեր կյանքն է, երազ, թե իրոք․․․ Միայն եկեք ինձ ընդառաջ, ինձ հետ, իմ ներկայությամբ, բոլորի համար բաց, իմ ու քո գործերից, համատեղ անելիքներից, ձեռքբերումներից շարունակելի ու հաղթահարելի ձախողումներից խոսենք․․․ Դու հո գիտես, ես քո տիարն եմ, քո հավատարիմ ընկերը․․․ ուսուցիչ․․․

Հունիսի 4′ «Ռիսկային խմբում, այո, ում համար »

Էս գիշեր, լուսնյակ գիշեր․․․ Երկուսից մութի արթուն եմ․․․ Այնքա՜ն ջախջախված հանգա-անէացա, որ թվում էր՝ չէի արթնանա, «զարթնի»-ն է տեղինը։ Վեր կացա, նայեցի ժամին-մութին մեր պատշգամբից ու Աստղիկի պես՝ տե՜ս, է՜․․․ Օհո, ինչ պիտի անեմ. աշխարհի ծուլությունը վերցրի, որ վերադառնամ մահիճ, հունիսի 4-ի բոլոր գործերս, որ Սուսանի կազմած օրացույցի զորությունը տրվում-չի տրվում, փոխանցեցի-տեղափոխեցի․․․ որ քնեմ։ Չեմ ուզում արթուն լինել, ուզում եմ քնել․․․

Ուրիշ բան եղավ, գիշերն իր սև գործն արեց․ իմ ժամը քաղաքական անցուդարձի վրա գնաց՝ հա՛մ վարչապետին լսեցի, հա՛մ սրա այլընտրանք-ալտերնատիվը․․․

Ախր, ինձ լավ նայեք, խնայեք, ինչպես ծննդյան վկայականով-անձնագրով է, 65 տարեկան եմ և բարձր ռիսկային խմբում՝ ենթակա պետության, հասարակության, կազմակերպության․․․յուրաքանչյուրիդ պահպանությունը․․․ Որ մեռնեմ՝ չեք պրծնի-չեմ պրծնի, ես էլ գիտեմ-դուք էլ, մնացածը այսօրվա առցանց եթերում մեր․․․ Սրանով պաշտպանված եմ… նաև այս թագով վարակից…

Հունիսի 5′ «Ոչ մի խոսք… Տեսեք…»

Հարավի դպրոց գնալու համար, Առնո Բաբաջանյանի շրջանաձև չհասած՝ նորակառույց շենքերով ձևավորված թաղամասի փողոցով աջ ես անում։ Ոտքով դեպի Հարավ տանող անցումը այգիներով է՝ նվաճված-բարձիթողի, տնամերձ դարձող-դարձած այգիներ մասնավորի․․․ Անանցանելի ճանապարհը, էքսկավատոր-հարթիչով օրեր առաջ մեր ուղղած,  մեր բարձած-բերած կարմիր շլակով, հիմա աչք է շոյում․․․ Օրհնություն․․․ Հարավ-Մայր դպրոց անվտանգ-հարմար անցումը մեր ամառային առաջնային աշխատանքներից է։

Այսօր մեր առցանց հանդիպման օրակարգում հոգատարությունն է․․․ Տեքստերը ավելի ու ավելի դժվար եմ ասում․․․ Ոնց որ շրջակա միջավայրի դեպքում, ուզում եմ մեր ամենօրյա խնամքը խոսի-պատմի-տարածի, այդպես և հանրային-անձնական կյանքի ինքնապաշտպանության այս շրջանակում չենք կարող չիրացվել՝ չհասնել իրար, չօգնել իրար, չաջակցել իրար մեր ողջ կարողություններով․․․ չգործել-չապրել մեր աջակցության կարիքն ունեցող կողքինի հոգսով. դիմի նա, թե չդիմի։

Հունիսի 6′ «Ուռա՜, ես ինչ ուզեմ՝ կանեմ»

– Երեկ մեր տանը, հայրի՛կ, վերջին զանգը հնչեց… Վե՛րջ, էլ ինձ չեն կարող տնային հանձնարարություն տալ… Անօրինական կլինի…
Դավիթն ինձ այդպես դիմավորեց ուրբաթ օրվա վերջում։
– Եվ լավ է,- ասում եմ,- հիմա ողջ ժամանակը մեր կհատկացնենք ձեր՝ ընտանեկան դպրոցի սովորողներ Դավթի և Աստղիկի հանձնարարություններին, գործերին…
Իսկապես որ «ինչ ուզեմ՝ կանեմ»-ի շրջան է սկսվում ընտանեկան դպրոցներում մեր։ Սրան մենք հիմնադիրների եռյակով երկար ենք սպասել։

Իսկական պլեներային բաց ու ստեղծագործական հունիս՝ տարատարիք սեբաստացիների, նրանց ընտանեկան-խմբային-անհատական նախաձեռնությունների համար… Տեսնենք՝ ունե՞ք մեր կարիքը՝ սեբաստացի մանկավարժական աշխատողի, կրթահամալիրի դպրոցի, ուսումնական կենտրոնի, արհեստանոցի, բոլորը՝ բաց, բոլորը՝ տեղում, ձերը։
Հունիսի 8-ից ամենասեբաստացիական շրջանն է սկսվում…

Մինչ իմ գրի վերջին տողն էի տեղադրում, մեր ջերմոցի լոլիկով այցելեցին «Նախադպրոցական կրթություն» միջին մասնագիտական ծրագրի մեր այսօրվա դիպլոմնիկները՝ հմայիչ Մերին, Գրետան և Ալյոնան, ոգևորված իրենց փայլուն պաշտպանությունից։ Ու իմ գիրն ունեցավ իր գլխանկարը։

Հունիսի 7′ «Եղբայրության սոս որպես »

Մեր առողջապահական համակարգն այնքան կենսունակ է ու արժանապատիվ, հայաստանյան հասարակությունն այնքան կարող է ու կենդանի, որ չի հաշտվի որևէ պատճառաբանությամբ հիվանդանոցի, հիվանդասենյակի, բժշկի հերթի սպասող տասնյակ ու տասնյակ մարդու փաստի հետ, ինչ է թե՝ մեզ անծանոթ վիրուս է, թեկուզ՝ թագով, հայտնվել մեր կյանքում։ Ամեն ինչ բացատրություն ունի, բայց սա, որ օրը ցերեկով, մեր աչքի առաջ մեր հարազատը անհետաձգելի բուժօգնության, բժշկի կարոտ լինի, երբեք։ Մեռած հո չե՜նք։ Ո՞րն է խնդիրը․ բարեկարգ, համապատասխան հարդարանքով, վատ օգտագործվող, փոխարինելի մակերեսներ չկա՞ն, որ ժամերի ընթացքում կարելի է հատկացնել այս նպատակին։ Հասցեներ ասեք, գիշեր-ցերեկ անենք, դատարկենք, մաքրենք․․․

Թեկուզ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մայր դպրոցը, ձեր ընտրությամբ կրթահամալիրի ամեն մի շինություն։ Մեր ձեռքով, մեր գործի հեղինակներով ամեն ինչ անենք, հերթապահենք․․․ Առողջապահական գործի մասնագետներ չկա՞ն, բուժակներ, բժիշկներ։ Փնտրենք մեր մեջ՝ պահեստազորում, ընտանիքներում, աշխատավայրերում։ Կան։ Օր առաջ վերապատրաստեք։ Ձա՛յն հանեք, միջոցնե՞ր չկան։ Կան, իհարկե. մեր, յուրաքանչյուրիս հարազատի ու նրա կյանքի մասին է խոսքը։ Համավարակի դեմ օգնության համար պետական անվճար-երաշխավորից բացի մասնավոր առողջապահական ծառայությունների ցանց ստեղծենք առողջապահական, սկսած թեստավորումից, խորհրդատվությունից…

Վարակի շրջանը, թվում էր, պիտի մեզ օգներ՝ իրար նորից գտնելու՝ հենց մեր ներսում ու նաև մեր հարևանների հետ։ Այսօր հենց պիտի սկսենք գտնել իրար հետ նորից խոսելու, ընդհանուր թշնամուն հաղթելու համար միավորվելու ձևը։ Պատերա՞զմ է, բա թիկունք-քաղաքացիական-մասնագիտական հասարակությունն ինչո՞ւ չի ներգրավվում, բա համընդհանուր զորահավաք-համախմբումը ինչո՞ւ չի հայտարարվում-կազմակերպվում։
Ես պատրաստ եմ այս գործի սուրհանդակը լինելու։ Եղբայր ենք մենք։

Իսկ Երևանից Թբիլիսի մեքենաներով, ուղղաթիռներով, ինքնաթիռով տասնյակ հիվանդ տեղափոխելը կլինի մեր դարավոր եղբայրության ռեստարտը։ Ավելի պահանջված պարտադրա՞նք, երբ այնքա՜ն գործ ունենք երկու ժողովուրդներով անելու։

Հունիսի 8′ «Ինչպես նշանավոր դարձնել 2020-ը »

Ի՞նչ կմնա 2020-ից՝ որպես գործեր․․․ Որ ո՞ղջ մնացինք, որ վարակը մեզ խնայե՞ց, որ վարակը հաղթահարեցի՞նք․․․ Կարևոր է, որ անձնական կյանքի, աշխատանքի նվաճում արձանագրենք 2020-ի․․․ Ահա, տարին ամառային հունիսով կիսվում է․․․ Հիմա ես 2020-2021 ուստարվան ընդառաջ հեղինակային TV-ով մեր հանդիպումներին, ձեր բլոգային գրառումներին, ձեր հայտերին, ամեն օր մոտեցող սեպտեմբերին այս ցուցանիշով եմ նայում, փնտրում ձեր գործերում, ծավալուն, թե հատուկենտ գրառումներում․․․ Ինքս, եթե ուշադիր եք, այդպիսի չափումով եմ գործում։ 2020-ի նշանակալին վիրուսը եղավ, կա, կմնա 2020-ին, յուրաքանչյուրիս հետ-կյանքում, իսկ, ա՛յ, տարվա մեր հետքը, գործը, ձեռքբերումը անհատական է, յուրաքանչյուրինս է․․․

Հունիսի 9′ «Անհատական ձեռքբերում որպես….»

…. աշխատանքով ստեղծվող իրականությունը 2020-ի

Մենք հիմա կենտրոնացած ենք և մինչ սեպտեմբերի 4-ը՝ սեբաստացիների ավանդական, օրացույցով որոշված կրթական շքերթը, նվիրված ուսումնական նոր տարվան, կավարտենք այս՝ յուրաքանչյուր մասնակցի պատվի գործը, որպես հավաքական նվեր յուրաքանչյուրիս։ Ես նախընտրում եմ որպես նվեր՝ բուն շքերթը կրթական, իր նախագծային-ուսումնական ինքնաբուխ լուծումներով․․․ Միացեք սեբաստացի-ոչ սեբաստացի, մենք անընդհատ աշխատելու ենք հրապարակված նախագծերով ու միասին ենք մշակում-կառուցում՝ իրականություն ստեղծում, ողջ ամառ․․․

Բայց կա մինչ այդ հունիսի 15-ը՝ սկսվող  հայտարարված հավաքով ստեղծագործական-քանդակագործական՝ Սարալանջ – Սասնալանջով, Մհերի դուռ – Ագռավաքարով, «Սասնա ծռեր» էպոսով, Բանգլադեշյան պլեները՝ հունիսի 8-ից ծավալվող  յուրաքանչյուրի տանը, ընտրած վիրտուալ և իրական միջավայրում կրթահամալիրի, անհատական, ընտանեկան, կամընտիր խմբերով․․․ Բաց․․․ յուրաքաչյուրի համար՝ սեբաստացի, ոչ սեբաստացի… Բլեյան կրթական ցանց է. թող տարածվի, որ ծավալվի…

Հունիսի 10′ «Մեղուներն իմ ու ձեր կյանքում․․․»

Նրանք հիմա կան որպես փաստ՝ ընտանիքների, դե, հաշվեք, փեթակների (13-ն են առայժմ) տեսքով։ Մինչև Արատես ճանապարհելն այս շաբաթ նրանց կարող եք այցելել, ինչպես ես՝ այսօր, ու․․․ սկսեք բարեկամանալ․․․ Գոգինյան Արմինեի անմիջականությանն ու գործնականությանն ենք պարտական այսպիսի կարճ ճանապարհի համար․․․

 Պատրաստվում ենք նրանց Արատեսում դիմավորել-տեղավորել. առանձնացրել ենք մեղվապահի տուն-անկյուն, մտածել ենք՝ ինչպես անվտանգ դարձնել արջերից․․․ նորից հո կարգազանց արջերին չե՞մ հավաքի քարանձավներում Արատեսի․․․ Իսկ հունիսյան Բանգլադեշյան պլեների շրջանակում Արտմիջավայր նախագծով աշխատանքները մեղվատնտեսության անհետաձգելի են՝ արտագնա-ճամբարային․․․ Ոգևորվելու մասին չէ խոսքը․ աշխատանք է, որ հարկ է կատարել բարեխիղճ ու արագ․․․

Անգլիական կանաչով սեբաստացի ուսուցիչների-ուսանողների խումբը ներկեց Ուսումնական հնձանի քոլեջի խաղողի թառմանների մետաղը․․․ Մեղվի պես աշխատեցին․․․ Ժրաջան էր նաև սեբաստացի արհեստավորների համախմբումը՝ կրթահամալիրի բրուտանոցի ապակի-մետաղի վիտրաժների տեղադրմամբ․․․ Օրվա վերջն էր՝ ժամը 7-8-ը, ու տղամարդկային ուժի-համերաշխության այսպիսի՜ ցուցադրություն Վահրամ Մարտիրոսյանի շուրջ․․․ Տեսեք, իմ հունիսի-ամառվա լեցուն-խիտ օրվա մեջ մնացել է, կմնա․․․ Աշխատանքի՝ կառուցումի տղամարդկային ուժը մեր կյանքում այնքա՜ն պակասող բան է․․․

Հետգրություն որպես․․․ Դավիթ Բլեյանը հունիսին «Ուռա՜, ինչ կուզեմ կանեմ» շրջանն ազդարարեց իր, նոր-կրկին վերադարձավ ծնողների ննջասենյակ, հարմար տեղավորվել է Աստղիկ քրոջ օրորոցում․․․ Իր սիրելի-գործածելի օտար լեզվով-ռուսերենով շարունակեմ․․․ Солдат спит, а служба идёт… Թող տղաս, ժառանգս, մոր շնչի տակ քնի, մեղք է, իսկ ես Հյուսիսի Դանիել Ավետիսյանի փոխանցած մեդիահմտությամբ եմ հիանում․․․

Հունիսի 11′ «Խուփ գլորե՝ առե պուտուկ…»

Կճուճը գլորվել է, խուփը գտել…

Մայիսի 25-ով սկսված ու ուսումնական՝ առցանց, թե ֆիզիկական միջավայրի ճամբարային, բանգլադեշյան պլեների «Ինչ կուզեմ՝ կանեմ» ազատ գործունության շրջանը իր ազատ կամքով, իրեն համապատասխան աշխատանքի կարողության դրսևորման լավագույն շրջանն է․․․ Նոր եք-հին եք, բայց գործելով ձեր նոր աշխատանքը ճանաչել տալու լայն հնարավություն ունեք․․․ Ինչո՞ւ չօգտվեք, օգտվե՛ք անպայման, ողջ հունիսը ձեզանով արեք, դուք ունեք իմ լիակատար աջակցությունը․․․ Ասված է՝ ձեր գործերով կճանաչեն ձեզ։

Երեկ մեր-իմ առցանց քննարկումներին ավելացավ մեկը՝ «Ուսուցումը 9-րդ դասարանում» ֆիզիկականի-առցանցի համակցությամբ, իսկական կլոր սեղանի շուրջ, Մայր դպրոցի փառատոնային պուրակում, քոլեջի, ավագ դպրոցի, միջին դպրոցի կազմակերպիչներ Մարիամ Մխիթարյանի, Ջուլի Սիմոնյանի, Գոհար Եղոյանի, Նելի Փիլոյանի հետ, քոլեջի ու ավագ դպրոցի ղեկավարների առցանց ներկայությամբ։  Բոլորի օգտակար-ոգևորված մասնակցությամբ կարևոր խոսակցություն սկսեցինք միջին դպրոցի 180-ի չափ շրջանավարտների մասին, որոնք հայտ են ներկայացրել ավագ դպրոցի 9-րդ դասարանում մեկամյա ուսուցման ծրագրով սովորելու։ Սա՝ դեռ միայն կրթահամալիրից… Մեկամյա ուսուցման հեղինակային ծրագիրը իրավունք-կարողություններ կտա հիմնական կրթության շրջանավարտին մասնագիտորեն կողմնորոշված՝ ուսումը շարունակելու կրթահամալիրի քոլեջում, մեր վարժարանի 10-րդ դասարանում կամ իր ազատ գիտակից ընտրությամբ՝ կրթահամալիրից դուրս․․․ Սիրով-հարգանքով, որպես մուտք հասունություն՝ ինքնավարություն, ինքնուրույնություն, ինքնագործ ուսումնական աշխատանքի ավելի բարձր մակարդակ։ Էստեղ են ասել՝ կհանդիպենք․․․

Հունիսի 13′ «Անշտապ ու անհատի իրավունքով…»

Ընտանեկան դպրոցներում սեբաստացի սովորողների ինքնուրույնության, ինքնավարության, ինքնագործունեության ազդեցիկ խթան են դառնում միջինից ավագ դպրոց, դպրոց-պարտեզից միջին դպրոց անցումները։ Սեբաստացի այսօրվա 4-րդ, 5-րդ, 8-րդ դասարանցիները հերթական մեխանիկական դասարանից դասարան տեղափոխությունը չեն կատարում՝ դառնալով դպրոց-պարտեզի կազմում՝ 5-րդ, միջինում՝ 6-րդ, ավագում՝ 9-րդ դասարանցիներ։ Նրանցից յուրաքանչյուրը հասունության իրական ստուգատես է անցնելու ընտանեկան դպրոցում՝ ծնողների երաշխավորությամբ, ուսուցիչների խրախուսական խոհրդատվությամբ ներկայանալով որպես իր ուսումնառության պայմանագրի լիիրավ կողմ, դպրոցի ղեկավարի, կազմակերպչի հետ քննարկելով, կազմելով իր 2020-2021-ի անհատական ուսումնական պլանը, որոշելով իր անհատական ուսումնառության այլ առանձնահատկություններ։ Այսպիսի՜ իրական հնարավորություն քո ուսումը քո կյանքի գործը դարձնելու… որ ինչ ուզես՝ անես… ողջ ամառ՝ հունիս-հուլիս-օգոստոս, ողջ տարին՝ կորոնավիրուսով ու առանց դրա։ Այսպես՝ գիտակից-կարգապահ-ակտիվ աշխատանքով վարակը ոչ միայն կնահանջի, այլև մենք ուսումնառությամբ ավելի բարձր իմունիտետի-կարողության տեր կդառնանք։ Այսպես է կոփվում պողպատը։ Մի՛ շտապեք, սեբաստացի ինքնավար սովորողներ։ Մի՛ շտապեցրեք մեծահասակներ՝ որևէ կարգավիճակով, որ մեր դեռահասը, պատանին ձևավորվեն… Ինչպես հունիսի 15-ից ամեն մեկս կսկսենք զորանալ որպես Սասնա հերոս՝ իր Թուր կեծակիով, Քուռկիկ Ջալալիով, Խաչով՝ Պատարագի թե պատերազմի…

Հունիսի 14′ «Զընգ»

Զը՜նգ… Ազդարարում եմ. լսեք։

«Անբաժան։ Քույրիկ ջա՜ն․․․»

Հա, մի ցանկությամբ արթնացա՝ ձեր երեխային առանց քույրիկ չթողնեք․․․

Հունիսի 15′ «Մեղուների ետևից՝ Արատես… հեքիաթի»

Իսկ այն, ինչ կսկսվի, կկատարվի այսօր, այսօրվանից քանդակագործության ստեղծագործական հավաքում, կրթահամալիրի Գեղարվեստի, Մայր դպրոցի, Քոլեջի փառատոնային հարթակներում, որ մեր ջանքերով կդառնան Մհերի դռներ, կրթական պարտեզի Սարալանջում, որը մեր աչքի առաջ, մեր մասնակցությամբ կվերածվի Սասնալանջի․․․ իմ պատմելու-ներկայացնելու բանը չէ։ Դա էլ կանենք  միասին․․․ Միասին, առցանց… Կմտնենք մեզանով, մեր ամառային դպրոցներով, ամառային ուսումնական աշխատանքներով, արտակարգ իրավիճակի կարգապահ աշխատանքով կհաղթահարենք մեկուսացումը, Սասնա ծռեր էպոսի բացահայտումների աշխարհ կդարձնենք․․․

Հունիսի 16′ «Շնորհակալ եմ, պլենե՛ր, որ կաս»

Պլենե՛ր բանգլադեշյան, քո բազում ուղղություններով, դու իրավակա՞ն ես, կա՞ս․․․ Հունիսը այս շրջանով՝ երկրորդ կեսով, նաև դուռ է, կամուրջ դեպի հուլիս-օգոստոսի ուսումնական ուռա, ինչ կուզեմ՝ կանեմ շրջան․․․ Սմբատ Պետրոսյանի արձագանքը Արատեսից սպասվում էր. չուշացավ։

Հեծանվով եմ. Քոլեջին հրաժեշտս անցնում է հյուսիս-արևելքում ավարտին մոտեցող՝ բանգլադեշյան պլեների արտմիջավայր նախագծով ստեղծվող խաղողի տնկարանով՝ Արտակ Ռշտունու նախաձեռնած․․․ Այստեղ միշտ նոր երկրագործը կա, որթատունկի նոր շարքի ցուցադրումով․․․ Քիչ հետո Հյուսիսում էլ ես բոլորից թաքուն համոզվում եմ նորաստեղծ տնկարանի որպիսությամբ․․․ Այսպիսի մի հոգատարության կետ ունեմ նաև Ագարակում․․․ Շա՜տ տնկարաններ, որ արտմիջավայրի խթանած ուղղություններից է, այնպես ու այնքան, որ մենք առաջիկա մեկ տարում կանաչով դիզայնի մեր նախագծերում ոչ միայն լինենք ինքնաբավ, այլև եկամտի մեծացող ուղղություն ունենանք կրթահամալիրի բյուջեի դրամական մուտքերում։ Շնորհակալ եմ, պլենե՛ր, որ կաս տնկարանով։

Հունիսի 17′ « Ուսումնական արձագանքների ամառ․․․ »

Կրթահամալիրի Ուսումնական Ագարակը, Խաղողի և գինու դպրոցը՝ իր ուսումնական հնձանով, յուրաքանչյուր սեբաստացի ունեն իմ լիարժեք աջակցությունը։ Սկսեք, ծավալեք․․․ ամենուր, ամեն տեսակի տնկարաններ․․․ երկրագործությամբ, կանաչ նկարչություն որպես, ուսումնահետազոտական-ճանաչողական գործունեություն որպես, արդար քրտինքով օրվա հացը ստեղծելու պատվիրանի կատարման միջոց, հայրենիքի շենացում որպես․․․

Սեբաստացի մոլը արտաքին կանաչ դիզայնով վճռական քայլ է անում՝ կիրառական արվեստը, տնայնագործությամբ, արտակարգ ամառվա արձագանք որպես, փառատոնային-պլեներային այս շրջանում յուրաքանչյուրին մոտեցնելու, ամենաավանդական տեխնիկաներով ու ժամանակակից սարքերի-գործիքների, այդ թվում 3D տպիչների, թվային կարի մեքենաների գործադրմամբ․․․ Արուսիկ Մաթևոսյանը և ընտանիքը  այս ուսումնական ամառվա կենտրոնում է հայտնվում…

Հունիսի 18′ «Արտակարգը՝ սովորական.․․ »

Երբ արևը ոչ միայն եկել է, այլ նաև զիզի քարը գրկել է․․․ Ամառ է։

Արտակարգ պայմաններում դաստիարակների սովորական օրվա բաց, հանրային ստուգատես է այս օրը իմ, մինչև կեսօր․․․ Ահա հունիս-հուլիս-օգոստոսին մենք պիտի շարունակենք մեր խնամքի մանկավարժությունը, ընտանեկան ու կրթահամալիրի պարտեզային միջավայրում, որ ներսն ու դուրսը իրար հետ մեկ դառնան․․․ Ախր, հիմա շատ եք չարչարվում ամեն անգամ․ տար-բեր, գտիր, տեղադրիր, միացրու, նորոգիր-կպցրու․․․ Կարող ենք կանաչի մեջ բացօթյա, ցնցուղով-չլմփով-լողով իսկական, ուտելով-քնելով՝ խաղով, մեր դպրոց-պարտեզների 2-5 տարեկանների օրը մեկ դարձնել, որ գործերը իրար բնական շարունակեն։

Այդպես և Մայր դպրոցում, քոլեջում-գեղարվեստում՝ Մխիթար Սեբաստցի կրթահամալիրում հունիսի 15-ից սկսված ու մինչև սեպտեմբերի 4-ը ամեն օր շարունակվող, Սասնա ծռերով Սարալանջը Սասնալանջի վերածող ստեղծագործական հավաքը․․․ Սա անում ենք, որ փառատոնային հարթակներ դառնան ավելի ու ավելի շատ ընտանիքներ՝ սեբաստացի-ոչ սեբաստացի սովորողներով տարատարիք․․․ Հայտերը բաց են, յուրաքանչյուր մասնակից կարող է և պիտի ինքնուրույն հայտագրվի։

Հունիսի 21′ «Արատեսի փառատոնային հարթակից »

Սասնալանջ կամ Մհերի դուռ. քանդակագործության բաց հավաք 2020

Արատեսի փառատոնային հարթակը ներկայացնում է Բլեյան-Խաչատրյան-Գոգինյան ընտանեկան ճամբարը։

Տեսաֆիլմ

Հունիսի 22′ «Ճամբարային-ընտանեկան օրեր Արատեսում »

Հայրենագիտական ճամփորդության ուղեկցողի դերում ես՝ ինչպես ձուկը ջրում։ Երանի՜ Սևանի ձկներն էլ նույն այս զգացողությունն ունենային։

Արատեսը մտել է իր կոնկրետի շրջան, երբ ճամբարն այսպես՝ ընտանեկան, ընկերային, սովորողներով և ուսուցիչներով, խառը (ընտրության հարց է) խմբերով, միայն թե կոնկրետ անելիքով, ճանաչողական գործունեությամբ ինքնավար-տնտեսվար է․․․ 

Հունիսի 23′ «Բազում բացիլների դեմ միակ հակաբացիլը… »

Մուղնու եկեղեցին մեր հասուն կյանքի՝ սկսած համալսարանական ուսանողական տարիներից, ուղեկիցն է, պսակի-ծնունդի-օրհնության-աղոթքի կազմակերպիչը․․․ Գևորգ Հակոբյան սանիկը՝ Գևորգ Հակոբյան սանիկի գրկում, որ լուսանկարում է, որպես իմ օրվա պատումի, իմ երեկվա գոհունակության, տարիների մեր հարազատության շարունակականություն ու խորհրդանիշ․․․ 

Սեբաստացի Արտեմ Խաչատրյանի ձևակերպումն է՝ բացիլները կարող են և շատ լինել, հակաբացիլը՝ ծնունդն է, ստեղծական կարգապահ կյանքը։ 

Հունիսի 24′ «Մտածումներ՝ ծնված հոգատար խնամքից »

Ցանկությունս է, որ սույն աշխատանքն օգնի մարդկանց սիրել բնության ազնվացեղ հրաշքին, գրագետ ու իմաստավորված շփում ունենալ նրա հետ, երբեք ու երբեք մեղուներին չդիտել որպես օգտակար միջատ կամ կենդանի, այլ հաղորդակից լինել նրանց համերաշխ ընտանիքին, շատ ու շատ հարցերում հետևել այդ կատարյալ հասարակության օրինակին։

Մեր դպրոցը բնության գրկում՝ իր ուսումնական իսկական մեղվաընտանիքներով, բացի հանրակրթական-լուսավորչական մեղվասիրությունից, թույլ կտա ըմբռնել, ինչպես Գագիկ Հարությունյանն է ընդգծում ինձ համար նոր եզրույթը, փեթակի ոգին, առեղծվածի էության ըմբռնումն այն բանալին է, որի օգնությամբ կթափանցեք մեղվաշխարհի գաղտնիքների մեջ, կփորձենք բացահայտել բնականի ու բանականի դիալեկտիկան։

Հունիսի 25′ «Ինչպե՞ս, ի՞նչը, ինչո՞ւ համեմատել․․․ »

– Պապա, կուկու…
Ու ծափեր․․․ Այսպես առավոտը արձագանքեց Աստղիկը երեկ երեկոյան իրադարձություններին, որոնց կենտրոնում կուկու Գևորգ Գարեգինի Հակոբյանն էր։ Մուղնու Սուրբ Գևորգում սկսված Մկրտության ծես-խորհուրդը շարունակվեց Գարիկի-Վարդի տանը Գևորգ պապիկի և քավորի իմ ընտանիքների մասնակցությամբ մեռոնից  հանելով նորակնունքին մեր։ Ջուրը լցնողը կրտսեր քավոր Դավիթն էր, այնքան լուրջ, որքան կնունքին էր։

Մեռոնի ջուրը՝ մեր կրթական պարտեզին, քոլեջի շրջանավարտների այսօրվավաղվա դիպլոմային նախագծերի պաշտպանությանն ընդառաջ։

Հունիսի 26′ «Ուրախ, ոգևորող արձանագրումներ․․․ »

հուլիսի 1-ին, երբ Սարալանջում կտեղադրվի փառատոնական պուրակում Վիգեն Ավետիսի, դարբին Խաչիկի համատեղ բաց աշխատանքի արդյունք Թուր կեծակին, և քոլեջի կարուձևի մասնագիտությամբ շրջանավարտները կներկայացնեն Ծովինար մամին՝ արդուզարդով-գովքով էպոսային, մենք կրթահամալիրի ուսումնական օրացույցով կսկսենք ամառային երրորդ-հերթական ուսումնական-աշխատանքային շրջանը՝ հուլիս-օգոստոսի ընտանեկան բաց դպրոց-լաբորատորիաների, կամավոր ստեղծագործական աշխատանքի շրջանը․․

Իսկ հուլիսի 1-ին, երբ Սարալանջում կտեղադրվի փառատոնական պուրակում Վիգեն Ավետիսի, դարբին Խաչիկի համատեղ բաց աշխատանքի արդյունք Թուր կեծակին, և քոլեջի կարուձևի մասնագիտությամբ շրջանավարտները կներկայացնեն Ծովինար մամին՝ արդուզարդով-գովքով էպոսային, մենք կրթահամալիրի ուսումնական օրացույցով կսկսենք ամառային երրորդ-հերթական ուսումնական-աշխատանքային շրջանը՝ հուլիս-օգոստոսի ընտանեկան բաց դպրոց-լաբորատորիաների, կամավոր ստեղծագործական աշխատանքի շրջանը․․

Հունիսի 27′ «Հացով-գինով աշխատավորի, Տեր կենդանիով »

․․․․ասել եմ կրկնելով՝ գնահատել նշանակում է ստեղծել…

Դպրոցների ղեկավարները պիտի ներգրավեն սեբաստացի կրթական համայնքի ակտիվին, ստեղծեն աշխատանքային ջոկատներ՝ սովորող-ուսուցիչ-շրջանավարտ-բարեկամով։

Կազմակերպումը հուլիսի մեկի՝ իր չորս հարթակներով՝ Սասնալանջի, Գեղարվեստի, քոլեջի, փառատոնային պուրակի, ընտանեկան դպրոցներում չի կարող այնպիսին չլինել, որ առցանց թե ֆիզիկական միջավայրում բոլորի մասնակցությունը չլինի, փառատոնային-ստեղծական ու շատ կարգապահ… Հետևելու եմ… միջամտելու եմ, որպես «Սասնա ծռեր» փառատոնի պարետ։

Հունիսի 28′ «Իմ, մեր գործերը, պատումը անընդհատ են »

 Դեռ իննսունականներից մնացած՝ Մայր դպրոցի հյուսիսային մասնաշենքի ընդարձակ նկուղն էլ անցնող շաբաթում դատարկվեց տեխնոլոգիական-հանրակրթական նոր լուծումների զարգացումների համար․․․ ծավալուն մի աշխատանք, որ չէինք համարձակվում անգամ սկսել։ Կրթահամալիրում սեպտեմբերի 4-ի կրթական շքերթին ընդառաջ՝ նոր ինքնավստահությունը սազում է մեզ. եկեք  համակվենք բոլորս, սեբաստացիական նոր որակ լինի։

Կրթահամալիրի Քոլեջը տպավորեց խեցեգործության, այգեգործության, պարտիզապուրակային գործունեության, խաղողի-գինու, կարուձևի մասնագիտական ուսուցման դիպլոմային նախագծերի հրապարակային, որպես զարգացող նյութական միջավայր, ներկայացմամբ․․․ Շնորհակալ եմ։ Այս ցանկն այնքան հեշտ ու սիրով կարելի էր շարունակել, բայց․․․ Կեցցենք բոլորս։

 Սասնա ծռեր փառատոնը մեր նոր թափ է հավաքում, վճռական զարգացումների փուլ մտնում։ Արդեն ունենք փառատոնի մասնակից քանդակագործների առաջին վրանը։

Հունիսի 29′ «Տիարի քմահաճության շրջան ենք մտնում »

Հուլիս-օգոստոսին, ընդառաջ նոր ուսումնական տարվան, մասնաժողովը, մասնագիտական խմբերը, խմբերի ղեկավարներն ու անդամները՝ հեղինակային մանկավարժություն ստեղծող-զարգացնողները, անընդհատ-ինքնավար գործունեությամբ, կրթահամալիրի տնօրենի, կրթահամալիրի ուսումնական հաստատությունների, կենտրոնների ղեկավարների աշխատակազմերը ապահովելու են կրթահամալիրի օրացույցով որոշված կրթական շքերթի պատշաճ անցկացումը․․․

Խնդրում եմ, սեբաստացի անհատներ-խմբեր, հանդես եկեք ձեր ողջ տաղանդով, ստեղծումի շնորհով, ջանքով, ուժով․․․

 Գործեր, գործեր, գործեր հեղինակային… Կարևոր է, որ առանց կիսատ-պռատի ու լարումի սկսենք 2020-2021 ուստարին ֆիզիկական ու առցանց մեր աշխարհներում․․․

Իմ գիրը շարունակեմ 65 տարեկան դարձողի քմայքների նմուշներ բերելով․․․

Հունիսի 30′ «Բաց, բացօթյա, շուրջ օրով, ողջ ամառը… »

Շատ բարձունքներ՝ լեռներ, բարձրավանդակներ նվաճեք․ դուք ունեք իմ աջակցությունը, աստվածատուր հայրենին այսքա՜ն շռայլ-մատչելի ձեր առաջ փռած․․․

Ես շատ եմ քայլում, քայլելով եմ աշխատում․ փակ տարածքը՝ դռնով կաբինետը, իմը չէ վաղուց․․․ Մեր կենցաղը, ապրելակերպը պիտի որպես շուրջօրյա հակաբացիլ ազդի․․․

Մեքենա քիչ եմ նստում, միայն երկկողմանի բաց, պատուհանի մոտ․․․ փակ տարածքներ չեմ մտնում։ Ես դիմակի կարիքը չունեմ այսպիսով, մարդկանցից, յուրաքանչյուրից, լինում եմ երկու և ավելի մետր հեռավորության վրա։ Լսելի եմ խոսում, լսողությունից էլ չեմ բողոքում․․․ Հա, հեծանվի վրա եմ, ուղիղ ու փոխաբերական իմաստով, իսկ հուլիսից կլինեմ և ձիու վրա․․․ 

Categories:

Leave a comment