Ընդունելություն 2020-2021

Ի՞սկ դու մտածել ես քո հետագա ուսման մասին։ Դե ինչ,ժամանակն է ուսումնական հաստատության ընտրություն կատարել։ Հիմա կմտածե՞ս սա գովազդ է և էջը կթերթես,ինչպես անում ես հեռուստացույցի դեպքում անիմաստ գովազդների ժամանակ։ Չէ,իմ սիրելի բարեկամ,սխալվում ես,սա բոլորովին գովազդ չէ,շարունակիր կարդալ,մի՞գուցե քեզ սկի հետաքրքրել “Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրի քոլեջը։ Երբևէ՞ լսել ես այս կախարդական վայրի մասին։ Ի՞նչու կախարդական,կմտածես,ես քեզ անպատասխան չեմ թողնի,գրածիցս ոչ մի բառ բաց չթողնես։

Պատկերացրու ընկնում ես քո դպրոցի զուգահեռ աշխարհ,որտեղ ուսուցիչներ կան,բայց իրենք քո ընկերներն են, որտեղ կան դասեր,բայց դու նրանցից կարող ես ընտրել քեզ համար հոգեհարազատը, որտեղ կան տոներ,բայց իրենք չեն նշվում ուսուցչին “հատուկ” ուշադրություն ցուցաբերելով,չէ,դա հաճելի չէ ընկերոջը, ուսուցիչ-ընկերոջը։ Այդ աշխարհում չկան իրար վատ կամեցողներ, չկան սովորել չսիրողներ,կան միայն քո պես տաղանդավորներ։ Տաղանդ,որը բացահայտում ես քո ընկերների և իհարկե քո ներաշխարհի շնորհիվ։ Նկարել ես սիրո՞ւմ,էսքիզներ ես ուզում գծել, դրան գումարած նաև ինքդ զգեստ կարե՞ս՝ ունես հնարավորություն այն զարգացնելու,դա կոչվում է․

  • Հագուստի մոդելավորում և նախագծում՝ հիմնական և միջնակարգ կրթության հիմքով, որտեղ սովորում ես 3 և 2 տարի

Կամ սիրում ես համակարգի՞չ,բզբզալ և նոր հորիզոններ բացահայտե՞լ,խնդրեմ,դա էլ ունենք,այն էլ 2 ուղղությամբ՝

  • Հաշվողական տեխնիկայի միջոցների և համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկում՝ հիմնական և միջնակարգ կրթության հիմքով ,որտեղ սովորում ես 4 և 3 տարի
  • համակարգչային գեղարվեստական նախագծում՝ հիմնական և միջնակարգ կրթության հիմքով ,որտեղ սովորում ես 4 և 3 տարի

Սիրում ես փոքրիկ երեխաներին,իրենց հետ հեշտ է քեզ համագործակցե՞լ,ահա,դրա լուծումն էլ ունենք՝

  • Նախադպրոցական կրթություն՝ հիմնական և միջնակարգ կրթության հիմքով, որտեղ սովորում ես 3 և 2 տարի

Կամ այդքան էլ չի ստացվում փոքրերի հետ շփումը,բայց փոխարենը սիրում ես շատ ճամփորդել,շփվող ես, սիրում ես պրպտել,բացահայտել,ապա քեզ կօգնենք,որպեսզի դու դառնաս զբոսաշրջիկ՝

  • Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում՝ օտար լեզվի խորացված իմացությամբ՝ հիմնական և միջնակարգ կրթության հիմքով, որտեղ սովորում ես 4 և 3 տարի

Իսկ եթե դու ունես սուր հայացք,կարողանում ես տեսնել այն,ինչ չեն տեսնում շատերը և ուզում ես հմտանաս այդ ոլորտում,ապա քո բաժինն է ՝

  • Լուսանկարչական գործ՝ հիմնական և միջնակարգ կրթության հիմքով, որտեղ սովորում ես 3,5 և 2,5 տարի

Ունենք նաև նման հետաքրքիր բաժիններ՝

  • Գործավարություն՝ օտար լեզվի խորացված իմացությամբ ՝ հիմնական և միջնակարգ կրթության հիմքով, որտեղ սովորում ես 4 և 3 տարի
  • Գրադարանային գործ՝ հիմնական և միջնակարգ կրթության հիմքով, որտեղ սովորում ես 3 և 2 տարի
  • Զարդային-կիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ՝ հիմնական և միջնակարգ կրթության հիմքով,որտեղ սովորում ես 4 տարի
  • Վայրի բույսերի վերարտադրություն, հավաքում և մթերում՝ հիմնական և միջնակարգ կրթության հիմքով,որտեղ սովորում ես3 և 2 տարի

Նախնական մասնագիտական (արհեստագործական) 1-ամյա կրթություն միջնակարգ կրթության հիմքով

  • Խոհարարական գործ
  • Գեղարվեստական ձևավորման աշխատանքներ և դիզայն
  • Պարտեզապուրակային գործ
  • Կարի արտադրության տեխնոլոգիա
  • Այգեգործություն

Քանի որ պետք է նախագիծը իրականացնենք առցանց,ընտանեկան հարթակում, ահա այսպիսի հրավերներ ստացվեցին սովորողների կողմից։ Կարող ես կարդալ և ծանոթանալ, թե ինչպիսի բարեհամբյուր սովորողներ ունենք,ովքեր սպասում են հենց քեզ։ Նրանք այն ընկերներն, ով քեզ հետ ճամփորդելու է,աջակցելու, օգնելու։

Իսկ Նունե Գրիգորյանը,ով ավարտում է 1-ին կուրսը նախադպրոցական բաժնի, մի էսպիսի հետաքրքիր նախագիծ է մտածել քեզ համար, այն քեզ շատ կօգնի բլոգավարության մեջ հմտանալու հարցում։ Ի դեպ,նրան ոչ ոք չի սովորեցրել,դա իր ընտրությունն է,ցանկություն հայտնեց օգնել նորեկներիին։

Մեզ մոտ սովորելով դու ոչ միայն ձեռք կբերես բազում գիտելիքներ, կբացահայտես Հայաստան աշխարհը, կտեսնես և ինքդ ներդրում կունենաս խաղողի և գինու դպրոցի գինու ստեղծման ընթացքին։ Էլ չեմ ասում Վերնատան ջերմ մթնոլորտում ընթերցանությունները, երգ ու պարը, մեր հայկականը ըմբոշխնելու հաճույքը։

Նաև էսպիսի նախագիծ կա քեզ համար՝ “Սովորողի ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆՈՒԹՅԱՆ և ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ հոգեբանական գնահատում“։ Այն հատուկ նորեկների համար է,որը քեզ կօգնի կողմնորոշվել՝

  • Հնարավորություն տալ,որպեսզի սովորողը ճիշտ մասնագիտական ընտրություն կատարի,
  • Հստակեցնի իր ընտրությունն ինքն իր համար,
  • Սովորեցնել ճիշտ տրամաբանել,
  • Խաղաթերապևտիկ՝ բազմաբնույթ խոչընդոտների հաղթահարում, որոնք ծագում են կենսագործունեության այլ տեսակներում,
  • Ախտորոշող՝ նորմատիվային վարքագծից շեղումների բացահայտում, խաղի ընթացքում ինքնբացահայտում,
  • Ճշգրտման գործառույթ՝ անձնային ցուցանիշների կառուցվածքում դրական փոփոխությունների ներմուծում։

Տես, դեռ նոր եկած-չեկած և արդեն մասնակցում ես 2 նախագծերի,իսկ գիտե՞ս դեռ ինչքան շատ հետաքրքիր նախագծեր են քեզ սպասվում առջևում։

Դե սա գովազդ չէր,բայց 25-րդ կադր էր,գիտես չէ՞ ինչի հետ եմ։

25-րդ կադրի գաղափարն այն է, որ մարդու տեսողությունը ի վիճակի է ընդունելու վայրկյանում 24 կադր։ Այդ իսկ պատճառով վայրկյանի 1/24 մասից կարճ տևողություն ունեցող կադրը, գիտակցությունը շրջանցելով, իբրև թե ազդում է միանգամից ենթագիտակցության վրա։ Իրականում ենթագիտակցությամբ անցնում է ուղեղ մտնող ողջ տեղեկությունը, իսկ ավելի կարևոր տեղեկությունը տարբերակելու համար միանում է գիտակցությունը։ Այդ եղանակով մաղվում է մեծ քանակությամբ տեղեկություն, որն իր տևողությամբ կարող է գերազանցել 1/25 վայրկյանը։ Այդ պատճառով քողարկված գովազդը ավելի արդյունավետ չէ, քան սովորականը։

Իրականում 25-րդ կադրը գաղտնի չէ. ամեն կադր ընկալվում է դիտողի կողմից, սակայն տեսողության չեզոքության պատճառով չի առանձնացվում մարդու կողմից։ Տեսողության հենց այդ առանձնահատկության շնորհիվ «ավելորդ» կադրը նկատելը դժվար չէ։ Հնարավոր է նույնիսկ կարդալ կարճ բառը, եթե այն խոշոր տառաչափով է ներկայացված կամ ծանոթ է դիտողին։ Դրանում կարելի է ինքնուրույն համոզվել` օգտագործելով համակարգիչ և տեսամոնտաժի ծրագիր։

Հետաքրքրե՞ց,դե ինչ,կառաջարկեմ փորփրես Կրթահամալիրի կայքը, Քոլեջի կայքը, ուզո՞ւմ ես ծանոթանալ քո ապագա ուսուցիչների հետ,կողմնորոշվես արդյոք ուզո՞ւմ ես իրենց հետ սովորոլ,ահա ունես հնարավորություն։ Ես քեզ ծանոթացրեցի բոլորի հետ, կատարեցինք շրջայց կրթահամալիրով, հավանեցի՞ր առցանց զբոսանքն ինձ հետ, դե կիսվիր քո տպավորություններով,ես ուրախ կլինեմ քեզ հետ ծանոթանալու համար։ Դե իսկ ես քո ապագա կազմակերպիչն եմ, ում ամենաշատն ես տեսնելու,շփվելու,խորհրդակցելու։ Իմ կողմից երբեք անտեսված չես լինի,չէ որ հենց ես եմ ձգտում քեզ բացահայտել,հասկանալ, հպարտանալ քո բոլոր հաղթանակներով։ Եթե քեզ հետաքրքրեց, արի՜ մեր Քոլեջ,դարձիր սեբաստացի,դարձիր մեծ ընտանիքի անդամ։

Հրավերը կտեսնես նաև ֆեյսբուքյան էջում,հետևիր։

Leave a comment