Իմ պատշգամբը

Ահա առիթ ընձեռնվեց պատմեմ իմ քիչ քանակությամբ,բայց անչափ սիրելի բույսերից, իմ պատշգամբի բույսերից․․․․

Իմ սերը բույսերի հանդեպ առաջացավ 3 տարի առաջ, երբ ես լքեցի իրենց կարճ ժամանակով, պետք է արտերկիր մեկնեի։ Այն ժամանակ մտքովս էլ չէր անցնում,որ իրենք կարող են նեղանալ։ Վերադարձա․․․․ և հայտնաբերեցի չորացած, տերևները թափված,խեղճացած բույսեր։ Ասեմ,որ իրենց խնամող եղել է,և շատ լավ կատարել էր խնդրանքս։

Ափսոսանքի զգացումով սկսեցի կտրատել,ջրել,խոսել իրենց հետ,շատ խոսել․․․․ տերևները սրբելով գովում էի իրենց, հաճոյախոսում։ Հրաշքը կատարվե՜ց․․․չանցած մեկ ամիս իրենք նորից սկսեցին ապրել,բույսերս վերածնվեցին։ Արդեն հավատս չի գալիս, որ իրենք կարող էին չլինել։ Հրաշքներս դարձան ընտանիքի անդամ։ Սկսեցին ինձ ուրախացնել իրենց ծաղկելով, իրենց ապրելով։

Փաստորեն իրոք նեղացել էին ինձնից․․․ Այլևս անուշադրության չեմ մատնել ոչ մի բույս։Ահա և իմ պատշգամբի բույսերը՝

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s