Սովորողի ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆՈՒԹՅԱՆ և ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ հոգեբանական գնահատում

Նյութը՝
ԵՊՀ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ 2017(մեթոդական ուղեցույց)։

Մեթոդական ուղեցույցը մշակվել է ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ի կողմից
տրամադրվող ֆինանսական աջակցության շնորհիվ՝ N 15T5A078
«Երիտասարդների մասնագիտական կոմպետենտության ապահովումը ինքնուրույնության խթանման ճանապարհով» գիտական
թեմայի շրջանակներում:

Կրթական համակարգում ապագա մասնագետների կայացման համար կարևոր դեր են խաղում մասնագիտության մեջ ինքնորոշումը,
մասնագետների և աշխատաշուկայի պահանջարկի համապատասխանությունը, ինչին հնարավոր է հասնել հոգեբանամանկավարժական աջակցմամբ և ուղղորդմամբ:

Եթե մինչ այժմ ուսումնառության մեջ մեզ հասած ժառանգությունը
իմաստավորվել է մասնագիտական կողմնորոշման ճանապարհով, այն
եղել է արդարացված, քանզի ապագա մասնագետները աշխատանքի են
ուղղորդվել ըստ ստացված որակավորման: Փոփոխվող հասարակության պայմաններում այն չունի արդյունավետություն, քանի որ ապագա
մասնագետները (դեռահասներ, պատանիներ, երիտասարդներ) կրթությունը ստանալուց հետո աշխատանքի ընտրությունը կատարում են
ինքնուրույն կողմնորոշվելով, ելնելով պահանջարկից:

Տարիների ընթացքում մշակվել են մասնագիտական
ինքնորոշումը խթանող մի քանի գնահատման գործիքներ, որոնք փորձարկվել և տեղայնացվել են հանրակրթական և բուհական հաստատությունների սովորողների շրջանում:

Ներկայացվող մեթոդական ուղեցույցն ընդգրկում է նաև տեղայնացված հայտնի հոգեբանական թեստեր, գործնական վարժություններ և տեխնիկաներ, որոնք ևս անցել են
փոձարկման ճանապարհ:

Տևողությունը՝ անժամկետ

Մասնակիցները՝ 1-4րդ կուրսի սովորողներ

Նպատակը՝

  • Հնարավորություն տալ,որպեսզի սովորողը ճիշտ մասնագիտական ընտրություն կատարի,
  • Հստակեցնի իր ընտրությունն ինքն իր համար,
  • Սովորեցնել ճիշտ տրամաբանել,
  • Խաղաթերապևտիկ՝ բազմաբնույթ խոչընդոտների հաղթահարում, որոնք ծագում են կենսագործունեության այլ տեսակներում,
  • Ախտորոշող՝ նորմատիվային վարքագծից շեղումների բացահայտում, խաղի ընթացքում ինքնբացահայտում,
  • Ճշգրտման գործառույթ՝ անձնային ցուցանիշների կառուցվածքում դրական փոփոխությունների ներմուծում։

Արդյունքում կունենանք չերկմտող, իր որոշման մեջ վստահ սովորող,ով չի ուզենա ուսուցման կեսից փոխել մասնագիտությունն, այլ կցանկանա,կգիտակցի,որ կարող է 2-րդ,3-րդ մասնագիտություն ևս ստանալ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s