Դիպլոմային նախագիծ

Դիպլոմային նախագիծ

Երևանի «Մխիաթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջ
«Պարտիզապուրակային գործ» մասնագիտություն

Թեմա ՝ «Հիդրոպոնիկայի ջերմոց-տանիք»

Ուսանող՝ Մարիամ Մխիթարյան    

Ղեկավար՝   Շողիկ Պողոսյան

Բովանդակություն

Ներածություն

Գլուխ 1՝ Հիդրոպոնիկայի տեսակները,զարգացումը

  • 1.1՝ Հիդրոպոնիկայի տեսակները, բնական պայմանները ջերմատնային գործունեության զարգացման համար
  • 1.2՝ Հայաստանում գործող ջերմոցային տնտեսությունների քանակները, հիմնական տեսակները, նրանց տարբերություններն ըստ շինարարության տեսակի, ջերմության կարգավորման,ոռոգման համակարգերի
  • 1.3՝ Հիդրոպոնիկայի զարգացումը աշխարհում և Հայաստանում, տրամադրվող օժանդակության տեսակներն այլ երկրներում

Գլուխ 2՝ Հիդրոպոնիկայում կիրառվող լցանյութեր,ներդրումների իրականացում, տնտեսության ոլորտի նկարագիրը

  • 2.1՝ Հիդրոպոնիկայում կիրառվող լցանյութերի ընդհանուր բնութագիրը, կիրառվող սննդալուծույթները
  • 2.2՝ Տարբեր տեսակի ջերմոցային տնտեսություններում և դրանցում օգտագործվող տեխնոլոգիաներում ներդրումների իրականացման արդյունավետությունը
  • 2.3՝ Ջերմոցային տնտեսության ոլորտի նկարագիրը և տրամադրվող օժանդակության տեսակներն այլ երկրներում

Գլուխ 3՝ Ջերմոցներում արտադրվող հիմնական ապրանքատեսականին, ցանքի ու բերքահավաքի սեզոնայնությունը

  • 3.1՝ Բանջարեղենի,ծաղկի արտադրության ծավալներն ու բերքահավաքի ամիսները
  • 3.2՝ Այլընտրանքային վառելիքի տեսակները և ջեռուցման արդյունավետ տարբերակները (ջեռուցման հետ կապված խնդիրները, ոռոգման համակարգեր և ջրի օգտագործում, օդափոխության համակարգ, ջերմատներում վարագույրների անցկացում, օդի խոնավացման (հովացման) համակարգ, արհեստական էլեկտրական լուսավորման համակարգ, միկրոկլիմայի կարգավորման ավտոմատ համակարգ )
  • 3.3՝ Սերմերի շուկայի նկարագիրը, գները, ծագման աղբյուրները( բանջարեղենի, ծաղիկների սերմերի, սածիլների շուկայի նկարագիրը ), ջերմոցային տնտեսությունների կողմից օգտագործվող տեխնոլոգիաները և տեխնիկական զարգացվածությունը, ջերմոցային տնտեսությունների տեխնոլոգիական լուծումները

Գլուխ 4՝ Արտադրական մեթոդները, տեխնոլոգիաները, բանջարեղենի մշակության մեթոդները, գյուղատնտեսական ապրանքների մշակման գործընթացը

  • 4.1՝ Ջերմոցային տնտեսություններում օգտագործվող արտադրական մեթոդները, տեխնոլոգիաները
  • 4․2՝ Բանջարեղենի մշակության մեթոդները ջերմատներում
  • 4․3՝ Ջերմոցներում գյուղատնտեսական ապրանքների մշակման գործընթացը` ապրանքների ընտրված խմբերի համար, ջերմոցային ապրանքների պահպանման մեթոդները

Եզրակացություն

Գրականության ցանկ

Հավելված

Ներածություն

Ջերմատների ստեղծման պատմությունը
Դեռևս վաղուց է հայտնաբերվել մշակաբույսերի վեգետացիոն շրջանը տարբեր
ժամկետներով երկարացնելու մեթոդը մի քանի շաբաթից մինչև շուրջ տարի մշակություն: Այս մեթոդը կոչվում է մշակաբույսերի մշակություն փակ կամ պաշտպանված գրունտում: Ջերմոցներն ու ջերմատները հայտնաբերվել են դեռևս հին ժամականերում: Ենթադրվում է, որ ժամանակակից ջերմատների նման օրինակներ գոյություն են ունեցել Հին Հռոմում:Իր բազմադարյա գոյության ընթացքում փակ գրունտի շինություններն անցել են ցարգացման ուղի սովորական պաշտպանված տարածքից մինչև բարդ ժամանակակից
կոնստրուկցիաներով շինություններ, որոնցում կիրառվում են նորագույն տեխնիկական
լուծումներ:
Մինչ ջերմատների կառուցումը, լայնորեն օգտագործվում էին գոլորշային
մարգերը/շարքերը, որոնք սովորական մարգեր էին վերևից ծածկված ձիու գոմաղբով: Այն արագ տաքանում և ստեղծում էր գոլորշային էֆեկտ: Գոլորշային մարգերը օգտագործում էին այնպիսի ջերմասեր մշակաբույսերի մշակության համար, ինչպիսիք էին վարունգը, ձմերուկը, նաև սածիլները: Որոշակի սահմանում այս եղանակը բարձրացնում էր բանջարաբուծության արդյունավետությունը, սակայն բույսերը ամեն դեպքում շարունակում էին ցրտահարվել, իսկ բերքատվության զգալի աճ չէր նկատվում: Հին Հռոմում մշակաբույսերի մշակության համար առաջին փակ շինությունները կառուցվել են ոչ բանջարաբուծության նպատակով, այլ էկզոտիկ բույսերի և ծաղիկների մշակության համար ներմուծված արևադարձային երկրներից: Առաջին ջերմատները ծածկված են եղել պոլիմերային նյութով, իսկ կառույցի ներսի հատվածը ջեռուցվել է վառելափայտով հատուկ վառարաններով:
Ջերմատների զանգվածային կառուցումը հանգեցրեց շերտավոր ապակու և մետաղական
շրջանակների արտադրության զարգացմանը, սակայն Հռոմեական կայսրության
տապալումից հետո մշակության այս տեխնոլոգիան ժամանակավորապես դադարեց
զարգանալ:
Ջերմատնային տեխնոլոգիաները կրկին հայտնվեցին արդեն Միջին դարերում, Արևմտյան
Եվրոպայում: Պատմաբանները վկայում են, որ առաջին ջերմատունը տեխնիկապես
հագեցվել է Գերմանիայի Քյոլն քաղաքում ՝ որպես ծաղիկների ձմեռային այգի: Վերջինիս հիմնադիրը եղել է Ալբերտ Մանգուսը: Սակայն, Կաթոլիկ եկեղեցին դիմախոսել է նման երևույթի վերաբերյալ նկատելով այդ երևույթի մեջ տարվա եղանակների բնական
հերթափոխության խախտում: Եվ միայն Եվրոպայում Վերածննդի ժամանակաշրջանում
«վերածնվեցին» ջերմատները: Ջերմատնային շինարարությունն ավելի արագ տեմպերով
զարգանում էր Հոլանդիայում, Անգլիայում և Ֆրանսիայում: Հոլանդացիներն առաջին
անգամ օգտագործեցին փակ գրունտի տեխնոլոգիան կակաների մշակության համար, որոնք էլ դարձան հայտնի ձմեռային այգիների նախատիպեր: Սակայն, ժամանակի ընթացքում, այդ կառույցները սկսեցին ավելի ու ավելի հաճախակի օգտագործվել իրենցից սննդային արժեք ներկայացնող մշակաբույսերի բանջարեղենի,
մրգերի, հատապտուղների մշակության համար: Այդ ժամանակաշրջանում ջերմատները
կառուցվում էին միայն ապակուց: Ջերմատների համար ծածկի ժամանակակից նյութերից
և ոչ մեկը գոյություն չուներ: Առավելապես տարածված էին միաթեք ջերմատները, որոնք
ջեռուցվում էին հորատանցքերի հատուկ համակարգի օգնությամբ, վառելափայտով:
Ժամանակի ընթացքում ջերմատների շինարարությունը կատարելագործվեց: Միաթեք
ջերմատների կողքին հայտնվեցին երկթեք անգարարային ու բլոկային ջերմատները:
Ջեռուցման համակարգերն ու մեթոդները նույնպես կատարելագործվեցին, ինչը
հնարավորություն տվեց ջերմատների շուրջտարի շահագործման: Դրանից հետո սկսեցին
առանձնացնել «գարնանային» ու «ձմեռային» ջերմատներ: Ջեռուցման համակարգերը
հնարավորություն տվեցին ջեռուցել ոչ միայն հատակը, այլև պատերը, հետագայում նաև
առաստաղը:

Հիդրոպոնիկա (հունարեն՝ ύδωρ – «ջուր» և πόνος – «աշխատանք»), բույսերի աճեցումն առանց հողի, արհեստական լցանյութերի վրա սննդարար լուծույթի պարբերաբար մատակարարման եղանակով, որն անհրաժեշտ է բույսերի նորմալ աճի և զարգացման համար։

Գլուխ 1՝ Հիդրոպոնիկայի տեսակները,զարգացումը

Հիդրոպոնիկայի տեսակները՝

  • Ջրային մշակույթ (հիդրոպոնիկա)
  • Օդային մշակույթ (աէրոպոնիկա)
  • Գլաքարային մշակույթ (ագրեգատոպոնիկա)

Ջերմատները դասակարգվում են տարբեր տեսակների ըստ մի քանի չափանիշների: Ըստ շահագործման ու շինարարական առանձնահատկությունների ջերմատների
դասակարգման համար կիրառվում են հետևյալ չափանիշները`

  • ըստ նշանակության;
  • ըստ սեզոնայնության;
  • ըստ կառուցվածքի/կոնստրուկցիայի;
  • ըստ մշակության տեխնոլոգիայի;
  • ըստ կոնստրուկցիայի նյութի ու լուսաթափանցելիության և այլն:

ՀՀ-ում գործող ջերմատների տեսակները կարելի է վերլուծել՝ ըստ մի քանի չափանիշների.

  • Ըստ չափերի,
  • Ըստ ձևի,
  • Ըստ շինանյութի տեսակի,
  • Ըստ ջեռուցման տեսակի,
  • Ըստ ոռոգման համակարգերի:

Ըստ ձևի` ՀՀ-ում ջերմատները լինում են.

  • Երկթեք անգարային,
  • Բազմաթեք բլոկային,
  • Կամարային/թունելային:

Ըստ շինանյութի տեսակի` ՀՀ ջերմատների տեսակներն են.

  • Ապակյա,
  • Պոլիէթիլենային,
  • Պոլիկարբոնատային:

Ըստ ջեռուցման տեսակի. ՀՀ-ում ջեռուցվող, թիրախային «ձմեռային» ջերմատների մեծ
մասը90%-ից ավելին, տեխնիկական ջեռուցմամբ ջերմատներ են, որոնք կարող են ջեռուցվել անհրաժեշտության և/կամ հնարավորության դեպքում, այսինքն հագեցած են որոշակի ջեռուցման սարքավորումներով: Մնացած 10%-ը կազմում են կենսաբանական վառելիքով ՀՀ-ում հիմնականում գոմաղբ, և վառելիքի դեր կատարող այլ նյութերով ու
իրերով (թեփ, մեքենայի ակ և այլն) ջեռուցմամբ ջերմատները: Ջեռուցվող ջերմատների
մոտ 80%-ը հագեցած է գազով կամ էլեկտրաէներգիայով աշխատող ջեռուցման սարքերով,
համակարգերով (թե հին, թե նոր):

Ըստ ջեռուցման վառելիքի տեսակի` ՀՀ-ում առկա են հետևյալ վառելանյութով կամ
վառելիքի դեր կատարող նյութերով ջեռուցվող ջերմատներ․

  • Գազով,
  • Էլեկտրաէներգիայով,
  • Դիզելային վառելիքով,
  • Այրված յուղով,
  • Մազութով,
  • Փայտով և այլ տեսակներով:

Ըստ ոռոգման համակարգերի` ՀՀ-ում առանձնանում են ոռոգման հետևյալ
համակարգերով/տեսակներով ջերմատներ.

  • Սովորական- ակոսներով,
  • Կաթիլային,
  • Մանրանձրևացման,
  • Խողովակաշարերով:
Ըստ ոլորտի մասնագետների,ՀՀ-ում հեռանկարային է ջերմատնային գործունեությունը զարգացնել լեռնային գոտիներում, որտեղ օդը մաքուր է, հիվանդություններ տարածված չեն, պարարտանյութերի ու թունաքիմիկատների անհրաժեշտություն չկա, Արարատյան դաշտավայրի համեմատ, ձմռանն արևային օրերի թիվն ավելի շատ է: Վերջինիս դեպքում ջեռուցման անհրաժեշտություն կլինի միայն գիշերային ժամերին, իսկ ցերեկային ժամերին արևի էներգիան լիովին բավարար կլինի ջեռուցման համար (Արարատյան դաշտավայրում ստիպված ջեռուցում են ողջ օրվա ընթացքում): Լեռնային գոտիներում մինչև 1500 մ բարձրության վրա կարելի է ջերմատուն կառուցել: Առավել բարենպաստ կլիմայական նման պայմաններ ունեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերը, որտեղ ողջ օրվա ընթացքում արև է լինում: Սակայն, լեռնային ու նախալեռնային գոտիներում ջերմատների կառուցման ու գործարկման հետ կապված կան նաև խնդիրներ իրացման շուկայից հեռավորությունը, գիշերային ժամերին ջերմաստիճանի կտրուկ նվազումը, քամիների առկայությունը և այլն, որոնք իրենց հերթին բարձրացնում են գործունեության ծախսերը:
Յուրաքանչյուր գոտուն բնորոշ է կլիմայի յուրահատուկ տիպ, դրանք 8-ն են.
1․Չոր մերձարևադարձային
2․Չոր, խիստ ցամաքային
3․Չափավոր շոգ 
4․Չափավոր ցամաքային
5․Չոր, ցամաքային
6․Բարեխառն լեռնային
7․Ցուրտ լեռնային
8․Ձնամերձ լեռնային (խիստ ցուրտ)։


Ըստ նշանակության ջերմատները լինում են գյուղատնտեսական նշանակության
ապրանքների սածիլների ու տնկիների մշակության համար և վերջնական սպառման ապրանքների բանջարեղենի, ծաղիկների և այլ մշակաբույսեր աճեցնելու համար:
Ըստ սեզոնայնության ջերմատները լինում են «գարնանային» ու «ձմեռային» (այս դասակարգումը բավականին պայմանական է, քանի որ առաջինի դեպքում ջերմատան շահագործումը տևում է մարտից նոյեմբեր, իսկ երկրորդ դեպքում ամբողջ տարին):
Բոլոր ջերմատներն էլ իրենցից ներկայացնում են արևային ջերմատներ, քանի որ դրանց
գործելու հիմնական սկզբունքը «ջերմոցային էֆեկտն» է` օրվա ցերեկային ժամերին
արևային ջերմության ակկումուկացիան: Սակայն, գարնանային ջերմատուն ասելով ի
նկատի ենք ունենում արևային ջերմատները, որոնցում չի օգտագործվում ջեռուցման այլ
տեսակներ: Իսկ ձմեռային ջերմատների դեպքում, բացի արևի ջերմությունից, անհրաժեշտ
է լինում ջեռուցման այլ աղբյուր ևս:
Գարնանային ջերմատներն օգտագործվում են գարնանից մինչև աշուն ընկած
ժամանակահատվածում: Դրանցում մշակվում են հիմնականում սածիլներ, տնկանյութեր
և այն մշակաբույսերը, որոնք տեղի կլիմայական պայմաններին չեն կարողանում
հարմարվել և պահանջում են հատուկ պայմաններ: ՀՀ-ում այս տեսակի ջերմատներն
օգտագործվում են հիմնականում սածիլների, ու արտասեզոնային բանջարեղեն ստանալու
նպատակով:
Ինչպես արդեն նշվեց, նման ջերմատներում ջեռուցումն իրականացվում է հիմնականում
արևի ճառագայթներով: Լրացուցիչ ջեռուցում կիրառվում է միայն օդի ջերմաստիճանի
զգալի նվազման ժամանակ: Որպես լրացուցիչ ջեռուցման տեսակ օգտագործվում են
տաքացուցիչներ կամ կենսաբանական վառելիք (գոմաղբ, թռնաղբ և այլն):
Գարնանային ջերմատների կառուցվածքն ու հագեցվածությունն ավելի պարզ է,
տեխնիկապես քիչ հագեցած, քան ձմեռայիններինը: Այդ իսկ պատճառով, ձմեռային
ջերմատները շահագործվում են առավելապես հազվագյուտ, բարձրարժեք մշակաբույսեր
աճեցնելու նպատակով:
Գարնանային ջերմատները հաճախ կառուցում են պոլիէթիլենային թաղանթապատ,
սակայն կարող են լինել նաև ապակեպատ:
Ձմեռային ջերմատներն օգտագործվում են բանջարեղենի, ծաղիկների ու այլ
մշակաբույսերի արտասեզոնային արտադրության համար: Դրանց շահագործումն
իրականացվում է ամբողջ տարվա ընթացքում, այդ իսկ պատճառով նման ջերմատների
նկատմամբ հիմնական պահանջը վերաբերվում է հզոր ջեռուցման համակարգի
տեղադրմանը: Այս տեսակի ջերմատները նախատեսված են կայուն տնտեսական
գործունեություն իրականացնելու համար:
Ըստ կոնստրուկցիայի/կառուցվածքի ջերմատները լինում են հիմնականում միաթեք, երկթեք, կամարային, երկնակամարաձև և այլն: Այս բոլոր տեսակները իրենց հերթին կարող են լինել անշարժ և շարժական:Ըստ կառույցի ձևի, միջսյունային տարածության, երկթեք ջերմատները կարող են լինել.
անգարային (երկթեք անգարային)` առանձին ջերմատներ, մեկ անգարով,
բլոկային (բազմաթեք բլոկային կամ բազմաբլոկային), որի դեպքում միավորված են
անգարային ջերմատները և կազմում են մեկ ամբողջական ջերմատուն:
Միաթեք ջերմատները տարածված էին դրանց ծագման ավելի վաղ շրջանում, հետագայում
դրանց փոխարինելու եկան երկթեք անգարային ջերմատները` ջերմատան տարածքն
ընդարձակելու նպատակով:
Ջերմատան միաթեք տեսակը պարզ կառուցվածք ունի, դրանք սովորաբար կառուցվում են
տան կամ շինության հարավային պատի կողմից: Միաթեք ջերմատները կարող են լինել
գետնափոր և վերգետնյա: Վերգետնյա ջերմատան հիմքը կառուցում են բետոնից,
աղյուսից, և այլ շինանյութերից: Վերգետնյա կառուցվում են միայն «գարնանային»
ջերմատները, իսկ «ձմեռայինները» գետնափոր: Ջերմատան այս տեսակը մի քանի տեսանկյունից է շահավետ.
-Առաջին հերթին, պատը հենարան է ամբողջ կառույցի համար և ջերմատան հիմնակմախքի մի մասն է; 
-Ջերմատան հյուսիսային հատվածը հուսալիորեն պաշտպանված է ցրտից ու հյուսիսային քամիներից, ինչը որոշակիորեն խնայում է ջեռուցման ծախսը; -Կառուցված ջերմատունն ավելի հեշտ է ջեռուցել, քանի որ, եթե այն կառուցված է ջեռուցվող տարածքին կից, ջեռուցման սարքերի միացման խնդիր այլևս չի առաջանա, բացի այդ, զգալիորեն կնվազի ջեռուցման ծախսը, 
-Դրանցում ավելի վաղ կարելի է ստանալ բերք, հատկապես փետրվար – մարտ ամիսներին, քանի որ արևի ճառագայթները առավելագույնս են կլանվում: 

Միաթեք ջերմատների թերությունն այն է (երկթեքերի ու կամարայինների համեմատ), որ դրանցում բույսերն ավելի քիչ են ստանում լույս, քանի որ ջերմատան մի կողմն ամբողջովին պատ է շարված: Հետազոտության ընթացքում ստացված տվյալների համաձայն ՀՀ-ում չի գործում միաթեք ջերմատուն։
Երկթեք ջերմատները ջերմատների ամենատարածված տեսակներն են: Դրանք
կարող են լինել և´ “գարնանային”, և´ “ձմեռային”: «Ձմեռային» տեսակի ջերմատների
ծածկի համար օգտագործվում են հիմնականում ապակին և պոլիկարբոնատը: Այս ջերմատները կառուցում են բետոնե կամ աղյուսե հիմքի վրա:
Երկթեք ջերմատները միաթեք ջերմատների նկատմամբ ունեն առավելություններ.
1․լուսային և ջերմային պայմանները առաջիններում ավելի բարենպաստ են,
2․առաջիներն ավելի հարմարավետ են աշխատելու համար,
3․օգտակար տարածքի միավորի համար պահանջում են ավելի քիչ շինարարական
ծախսեր, հետևաբար տնտեսապես ավելի շահավետ են:
123456
Կամարաձև ջերմատները ջերմատների ամենտարածված տեսակներից են, որոնք
առանձնանում են իրենց բազմաֆունկցիոնալությամբ: Սրանք առաջին հերթին հարմար են
բոլոր տեսակի մշակաբույսերի սածիլների աճեցման համար: Ջերմատան այս տեսակները
նման են ջերմոցների թունելային տեսակներին, միայն թե առաջիններն ավելի դիմացկուն
են ու մեծ չափերով: Կամարաձև ջերմատների բարձրությունը նվազագույնը պետք է
կազմի մարդու հասակից բարձր, որպեսզի մարդը կարողանա սպասարկել ջերմատունը:
Եթե թունելային ջերմոցի կամարը կիսաշրջանի տեսք ունի, ապա ջերմատան դեպքում
դրա պատերը սկզբում բարձրանում են ուղղահայաց, հետո միայն կենտրոնական
հատվածում կորանում: Սա հնարավորություն է տալիս մշակել բարձր մշակաբույսեր ոչ
միայն ջերմատան կենտրոնական հատվածում, այլև ջերմատան ամբողջ մակերեսում:
Այս տեսակի ջերմատները ունեն մեկ թերություն` սահմանափակ օդափոխության հնարավորություն: Եթե ապակե ջերմատների դեպքում կարելի է լուսամուտի
փեղկեր դնել կողմնային լանջերին/տանիքի երկու հատվածում, ապա կամարային ջերմատների դեպքում այն անիրականանալի է: Կամարաձև, պոլիէթիլենային
թաղանթով պատված ջերմատան վրա օդափոխության լուսամուտներ նախատեսելը հնարավոր չէ: Սրանցում օդափոխություն կարելի է իրականացնել միայն դռների ու դրանց վերևում տեղադրված լուսամուտների միջոցով:
Նման ջերմատների միկրոկլիման քիչ է ենթարկվում արտաքին միջավայրի կողմից
կարգավորմանը, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ընտրել բանջարեղենի այն
տեսակները, որոնց համար այդ միկրոկլիման օպտիմալ է: Բացի այդ, կամարային
ջերմատները հարմար չեն բաց գրունտի բանջարեղենի համար սածիլ մշակելու համար,
քանի որ այս տեսակի ջերմատունը հնարավորություն չի տալիս սածիլին կոփվելու:
Երկնակամարաձև ջերմատները ավելի շուտ արտաքին տեսքի, դիզայնի տարր են, քան
ֆունկցիոնալ կառույց: Այդուհանդերձ, այս կառույցները իդեալական են ծաղիկների
մշակության համար: Ջերմատան այս կառուցվածքն առանձնանում է բարձր
ամրությամբ ու կայունությամբ:
Լուսաթափանցելիությունը ջերմատան ներսում բավականին լավ է, քանի որ լույսը կարող
է ներթափանցել օրվա բոլոր ժամերին ցանկացած կողմից: Իսկ թերությունը կայանում է
նրանում, ջերմատան չափերը փոքր են, հարմար չէ ներսում աշխատանքներ կատարելը:
Բազմաբլոկային ջերմատներ
Ինչպես արդեն նշվեց վերևում, ջերմատներն առանձնացնում են նաև ըստ միջսյունային
տարածքների (բլոկների քանակի)մեկ բլոկով (անգարով) և բազմաբլոկ (բազմաթեք բլոկային): Այս դասակարգումը վերաբերվում է հիմնականում երկթեք ջերմատներին, քանի որ ջերմատների մնացած տեսակները բազմաբլոկային չեն կառուցվում: Միաբլոկ կառուցվածն ունի սովորական երկթեք ջերմատան տեսք , իսկ Բազմաբլոկային ջերմատները իրենցից ներկայացնում են անգարային ջերմատների միավորում առանց դրանց տարանջատող ներքին կողմնային պատերի:
Ջերմատան ներսում առկա են հենասյուներ ամրությունն ապահովելու համար: Որպես կանոն, այս տեսակի ջերմատներն օգտագործվում են գրունտային եղանակով բանջարաբուծության համար: a-Երկթեք անգարային, б- բազմաբլոկային ջերմատներ Բլոկային ջերմատներն ունեն որոշակի առավելություններ. x առաջին հերթին, դրանցում օգտակար հողային մակերեսը կազմում է 94.7%, x ջերմության փոքր կորուստ են ունենում (ջեռուցման վրա կատարված ծախսերը տնտեսվում են 15-25%-ով), քանի որ արտաքին միջավայրի հետ շփվող պատերի մակերեսը փոքրանում է; 45 x Հեշտությամբ է իրագործվում տեխնոլոգիական պրոցեսների ավտոմատացումը և ավելի արդյունավետ են իրականացվում մեքենայացման աշխատանքները; x Այս տեսակի ջերմատան մակերեսը կարելի է ընդլայնել ավելացնելով բաժինների
թիվը և դրանց երկարությունը, ինչը չի պահանջում որևէ էական փոփոխություններ
ջերմատան կառուցվածքում:
Բազմաբլոկային ջերմատների հիմնական թերությունն այն է, որ դրանց տանիքում բլոկների միջև, հնարավոր է ձյան կուտակումներ գոյանան, ինչը կարող է բերել տանիքի քայքայմանը: Այդ իսկ պատճառով, նման կառուցվածքի ջերմատներ կառուցվում են բարենպաստ կլիմայական պայմաններով շրջաններում որտեղ ձմռանը ձնածածկը
հաստ չի, կամ, ձնածածկի դեպքում, հնարավոր լինի
որոշակի մեթոդներ կիրառել`այն հեռացնելու համար:
Նկար : Բազմաթեք բլոկային (բազմաբլոկային) ջերմատան օրինակ:
Գոյություն ունեն նաև հատուկ անգարային ջերմատներ (բարձր տանիքով)
երկաթբետոնային կոնստրուկցիայով: Նման ջերմատների բարձրությունը հասնում է 9մ և
ավելի, որը հնարավոր է դարձնում հողի մեխանիկական մշակումը (մեքենայացված): Այս
ջերմատները նախատեսված են խոշոր տնտեսությունների համար: Անգարային
ջերմատներում կարելի է առավելագույնս մեքենայացնել արտադրությունը: Այս
տեսակները առավել արդյունավետ են լուսային ռեժիմի առումով: Ջերմատանը մշակվող
բույսերն օգտվում են լույսի հսկայական ներհոսքից, որին ոչ մի կերպ չի խոչընդոտում
բույսերի ջերմատան տանիքից ու կողմնային պատերից հեռավորությունը:
Անգարային ջերմատներն առավել նպատակահարմար է օգտագործել բազմամյա
վարդերի, ցիտրուսային մշակաբույսերի և այլ բույսերի համար:
Ելնելով վերոնշյալ ջերմատների տիպերի առանձնահատկություններից, կարելի է ասել, որ
անգարային տեսակի (երկթեք անգարային, կամարային և այլն) ջերմատները կառուցում
են հիմնականում այն տարածաշրջաններում, որտեղ ձմռան ամիսներին մեծ է
ձյունածածկը, բլոկային ջերմատներըհարավային և կենտրոնական, իսկ բազմահարկ աշտարակային ջերմատները սակավահող և արևի ֆոտոսինթետիկ ակտիվ
ռադիացիայով հարուստ շրջաններում:
Ըստ լուսաթափանցելիության նյութի (ծածկի տեսակի) առանձնացվում են ապակեպատ,
պոլիէթիլենային թաղանթապատ և ամուր պոլիմերային նյութերով ծածկված ջերմատներ:
Պոլիէթիլենային թաղանթով ծածկը կարող է լինել մեկ կամ մի քանի շերտով: Ջեռուցման
ծախսերի խնայողության նպատակով, կարող են կիրառվել հատուկ երկակի շերտով կոշտ
պոլիմերային նյութեր (օրինակպոլիկարբոնատ), որոնց միջև օդային տարածքը կարող է կազմել 5-25 սմ (այս տեսակների մասին առավել մանրամասն վերլուծությունը տես “Ջերմատան կառուցման համար օգտագործվող նյութերը” վերնագրում): 46 Ըստ մշակության մեթոդիառանձնացնում են
գրունտային (որի դեպքում մշակաբույսերի
մշակությունն իրականցվում է սովորական
հողի/հողախառնուրդի վրա) և առանց գրունտի
(հիդրոպոնիկա, աէրոպոնիկա և այլն)
մշակություն:
Գրունտային մեթոդով մշակվող ջերմատներում
բույսերի մշակությունն ուղղակիորեն
իրականացվում է հողախառնուրդի վրա: Որպես
կանոն, ծայրամասերում թողնում են մեկ կամ երկու շարք մշակաբույսերի մշակության
համար, իսկ մեջտեղում ճանապարհ են առանձնացնում մանրախճից, բետոնե սալիկներից
կամ այլ նյութերից:
Գրունտային եղանակով մշակման ամենամեծ առավելությունը կայանում է նրանում, որ
հնարավորություն է լինում մշակաբույսերի հիմնական արտադրական գործընթացները
առավելագույնս մեքենայացնել (հողի վար, ցանք, ջրում և այլն)դրանով իսկ իջեցնելով արտադրանքի ինքնարժեքը: Փորձագետները խորհուրդ չեն տալիս որոշ մշակաբույսեր մշակել անմիջապես հողի վրա դրանց որոշակի հիվանդություններով վարակվելու վտանգի պատճառով, որպես այլընտրանք առաջարկում են գետնի վրա տեղադրել պարկեր կամ ամաններ:
Առանց հողի/գրունտի մշակության դեպքում հողային զանգված չի օգտագործվում: Այսօր
այս մեթոդի ամենատարածված տեսակը հիդրոպոնիկան է: Հիդրոպոնիկայի էությունը
կայանում է նրանում, որ մշակաբույսերը աճեցվում են սննդարար ջրային լուծույթների
միջոցով, որոնք ներառում են բույսին անհրաժեշտ բոլոր սննդատարրերը: Սակայն,
բույսերին անհրաժեշտ է նաև պաշտպանող ու օժանդակող սուբստրատ, որը հողի դեր
կտանի: Հիդրոպոնիկայի դեպքում նման սուբստրատի դեր են տանում պեռլիտը, շլակը և
այլ նյութեր (մանրամասն վերլուծությունը“Ջերմոցային տնտեսություններում օգտագործվող արտադրական մեթոդները, տեխնոլոգիաները” վերնագրում): Որոշ երկրներում հիդրոպոնիկայի համար որպես սուբստրատ օգտագործում են կոկոսի թելիկները: Ըստ մշակաբույսերի տեղադրման եղանակի ջերմատները լինում են դարակաշարային (стелажные) և առանց դարակաշարերի: Դարակաշարային եղանակի դեպքում մշակության համար օգտագործվում են դարակներ, շարժական սայլակներ, բլրակներ ու կախովի դարակներ:
Դարակաշարային եղանակով ջերմատներն օգտագործվում են սածիլների, տնկիների
մշակման, ինչպես նաև ցածրահասակ բանջարեղենի ու կանաչեղենի վաղ բերք ստանալու
համար: Մշակման այս տարբերակը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ
օգտագործել ջերմատան մակերեսը, քանի որ բույսերը տեղադրվում են սուբստրատների
մեջ մի քանի հարկերով:

Այս եղանակի դեպքում մշակությունը կազմակերպվում է կայուն ամրացված դարակների
կամ դարակաշարերի վրա: Կախված ջերմատան լայնությունիցդրա երկայնքով տեղադրվում են երկու դարակաշարեր մեջտեղում մեկ միջանցքով, կամ երեք դարակաշարեր դրանց միջև երկու միջանցքով, կամ չորս, հինգ դարակաշարեր և այլն:
Ժամանակակից ջերմատներն ունեն հավաքվող դարակաշարեր: Ջեռուցման
խողովակները տեղադրվում են դարակների մոտ: Տեղադրված խողովակների մի մասը
տեղադրվում է վերին հատվածումձմռանը ցրտահարումը կանխելու համար: Կան հատուկ սեղանի նման հարմարանքներ, որոնք տեղադրվում են հատակի վրա, իսկ դրանց վրաբույսերով ծաղկամանները/ամանները:
Ջերմոցներում արտադրվող հիմնական ապրանքատեսականին, ցանքի
ու բերքահավաքի սեզոնայնությունը
ՀՀ ջերմատներում արտադրվող հիմնական ապրանքատեսակներն են.
 Բանջարեղենըլոլիկ, վարունգ, պղպեղն իր տեսակներով, այլ բանջարեղենփոքր
ծավալներով սմբուկ, կանաչեղեն, լոբի և այլն,
Ծաղիկներըվարդ, գերբերա, մեխակ, աստրոմերիա, այլ ծաղիկներ անթորիում,
քրիզանթեմ և այլն;
 Սածիլներհիմնականում լոլիկի, նաև պղպեղի: Արարատի մարզում ջերմոցային տնտեսությունների 67%-ը մասնագիտացած է բանջարեղենի արտադրության մեջ, իսկ 44%-ը ծաղիկների, իսկ Արմավիրի
մարզում92%-ը բանջարեղենի և միայն 16%-ըծաղիկների արտադրության մեջ: Ջերմատների գումարը հավասար չէ 100%-ի, քանի որ մեկ ջերմոցային տնտեսությունը կարող է մասնագիտացած լինել մեկից ավելի ապրանքային խմբի մշակության մեջ: Սույն ցուցանիշները հնարավոր չէ տարածել ամբողջ մարզի վրա և ստանալ մարզի պատկերը, քանի որ, ըստ հետազոտության մեթոդոլոգիայի, թիրախային ջերմատներ են դիտարկվել մասնագիտացած գյուղերի ամենախոշոր ջերմոցային տնտեսությունները: Երկու մարզում էլ ջերմոցային տնտեսությունների 1-2%-ը զբաղվում է նաև սածիլների արտադրությամբ: Որպես առանձին սածիլ արտադրող ջերմատուն ՀՀ-ում չի գործում: Այն հարակից գործունեություն է հիմնական գործունեությանը բանջարաբուծությանը կամ
ծաղկաբուծությանը կից` միևնույն ջերմատան ներսում: Սածիլի արտադրությունն
իրականացվում է նաև առանձին սածիլանոցներում:

3․Ջերմոցներում արտադրվող հիմնական ապրանքատեսականին, ցանքի ու բերքահավաքի սեզոնայնությունը

Արարատի մարզ
Արարատի մարզում հարցման ենթարկված ջերմոցային տնտեսությունների 67%-ը107 տնտեսություն 2010թ.-ին ցանել է 26.3 հա բանջարեղեն հաշվի առած նաև երկրորդ ցանքը(վերջինի բերքի մի մասը հավաքվել է արդեն 2011թ.-ի սկզբին): 2010թ.-ին թիրախայինջերմատների կողմից բանջարեղենի ցանված ընդհանուր մակերեսի 55.6%-ը լոլիկ է, 38%-ըվարունգ, 4%-ը այլ բանջարեղեն (կանաչեղեն, սմբուկ և այլն): Պղպեղի ցանքիմակերեսը այս մարզում կազմում է 0.1%:
Արմավիրի մարզ
Արմավիրի մարզում հարցման ենթարկված 221 ջերմոցային տնտեսությունների 92%-ը 203 տնտեսություն, 2010թ.-ին ցանել է 34.5 հա բանջարեղեն հաշվարկված նաև երկրորդ և
երրորդ ցանքերը: 2010թ.-ին թիրախային ջերմատների կողմից բանջարեղենի ցանված
ընդհանուր մակերեսների 41%-ը լոլիկ է, 28%-ըվարունգ, 21%-ը պղպեղ, իսկ այլ
բանջարեղենը (կանաչեղեն, սմբուկ, լոբի, սոխ, կարտոֆիլ, բողկ և այլն)`9%:

Միավոր ջերմոցային տարածքի բերքատվությունը
Բանջարեղենի բերքատվությունը միավոր հողատարածքից/մակերեսից հաշվարկելը
կախված է մի շարք գործոններից.
 Ջերմատան տեսակիցձմեռային, գարնանային, x Մշակության սեզոնից, x Ջերմատան ծածկիցջերմության ու արևի ճառագայթների կլանման աստիճանից,
Ջերմատան տեղադիրքից,
 Բանջարեղեն մշակողների հմտություններից,
 Մասնագիտացման աստիճանից,
Տեխնիկապես հագեցվածությունից,
Օգտագործվող տեխնոլոգիայից ու մշակման եղանակից` հիդրոպոնիկա թե
գրունտային,
 Բանջարեղենի սորտից,
 Հողի ու բույսերի պարարտացման աստիճանից,
և այլն:

Ծաղիկների ցանքի մակերեսները
Ինչպես արդեն նշվել է, Արարատի ու Արմավիրի մարզերում ծաղկի մշակությամբ
մասնագիտացած են ջերմոցային տնտեսությունների համապատասխանաբար 44%-ը և
16%-ը:
Ծաղկի մշակությունն ու ցանքն ունեն որոշակի առանձնահատկություն, որի էությունը
կայանում է նրանում, որ ընտրված ծաղկաբույսերից հնարավոր է մի քանի տարի ծաղիկ
ստանալ: Աղյուսակ 27-ում և 28-ում նշված են Արարատի ու Արմավիրի մարզերում
հետազոտության ընթացքում հարցված ջերմատների կողմից ծաղկի ցանքի այն տարիներն
ու մակերեսները, որոնցից մինչև 2011թ.-ը ծաղիկ է հավաքվել:

Ծաղկի արտադրության ծավալը միավոր հողատարածքից կախված է այնպիսի
գործոններից, ինչպիսիք են.
 տարվա ընթացքում ծաղկի տվյալ տեսակի բույսի “ակտիվ” և “պասիվ” ամիսների
քանակից,
 պլանավորած բերքահավաքի ամիսների քանակից,
 ջերմատան ջեռուցման տեսակից` ջեռուցվող թե չջեռուցվող,
 օգտագործված ծաղկի սորտից,
 մշակման տեխնոլոգիայից ու եղանակից,
 բույսի տարիքից և այլն:

Մշակության հիդրոպոնիկ եղանակն
 արագացնում է բույսերի աճի և զարգացման գործընթացները,
 բարձրացնում բերքատվությունը,
 հեշտացնում նաև պայքարը հիվանդությունների և վնասատուների դեմ,
 հնարավորություն է ստեղծում սուբստրատի ախտահանումը կատարել ավտոմատ
սարքերով,
 և այլն:

Հիդրոպոնիկան, դա բույսերի անհող մշակությունն է: Ի տարբերություն գրունտային
մշակության` անհող մշակության դեպքում զգալի չափով կրճատվում են բույսերի հետ
տարվող խնամքի աշխատատար պրոցեսները (հաճախակի ջրում, սնուցում, բուկլից,
քաղհան, փխրեցում և այլն):
Կախված մշակության միջավայրից, առանձնանում են հետևյալ տեսակները՝ աճեցում
ջրային միջավայրում /բուն Հիդրոպոնիկա/, աճեցում սուբստրատներում /բույսերն
աճեցվում են հողին փոխարինող սուբստատներում, որոնք պարբերաբար սնուցվում են
սննդարար լուծույթներով/ և օդային աճեցում /կամ Աէրոպոնիկա/:
Հիդրոպոնիկ մեթոդով ջերմատնային լոլիկի և վարունգի բույսեր աճեցնելու համար
օգտագործում են հրաբխային խարամ, կամ պեռլիտի չեզոք զանգված, որը լցվում է
պոլիէթիլենե պարկերի, բարձիկների, դույլերի կամ ցեմենտից ավազանների, պլաստիկ
նյութից ավազանների մեջ, իսկ սննդարար լուծույթը տրվում է պարբերաբար, կամ
անընդհատ` հատուկ կաթոցիչների օգնությամբ

Մշակություն ջրային միջավայրում /բուն հիդրոպոնիկա/
Հիդրոպոնիկ մեթոդը սկսել են կիրառվել բույսերի արմատային սնուցման
հետազոտություններից հետո: Բավականին շատ գիտնականներ տարիներ շարունակ
աշխատել են՝ պարզելու համար, թե ինչ է վերցնում բույսի արմատը հողից: Դա ավելի
պարզ դարձավ բույսերի ջրային աճեցման ժամանակ:
Սննդարար լուծույթները պատրաստվում են ջրի մեջ լուծելով հանքային աղեր՝ որոնք
պարունակում են ազոտ, ֆոսֆոր, կալիում, մագնեզիում, կալցիում, ծծումբ
/մակրոտարրեր/, ինչպես նաև՝ բոր, պղինձ, ցինկ և այլ անհրաժեշտ միկրոտարրեր:
Բույսերը բավականին լավ են յուրացնում այս լուծույթներից իրենց անհրաժեշտ նյութերը,
սակայն դրանց նորմայի գերազանցման դեպքում բույսերը կարող են չորանալ:
Բույսն այդ լուծույթում աճեցվում է ապակյա տարայում, որպեսզի ավելի պարզ երևա
բույսի արմատը: Փորձերը ցույց են տվել, որ բույսն ավելի լավ է աճում աղային լուծույթում
կալիումի, կալցիումի, երկաթի, մանգանի, ծծումբի, ֆոսֆորի և ազոտի առկայության
դեպքում: Բացի այս տարրերից, բույսին անհրաժեշտ են նաև ոչ մեծ քանակության
միկրոտարրեր:
Լուծույթից կալիումի բացակայության դեպքում կանգ է առնում բույսի աճը: Առանց
կալցիումի չի զարգանում արմատային համակարգը: Մագնեզիումն ու երկաթը
անհրաժեշտ են քլորոֆիլի ձևավորման համար

Բանջարեղենի մշակության գործընթացը
ՍԵՐՄԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Բանջարեղենի մշակման տեխնոլոգիայի ընթացքում կարևոր նշանակություն ունի
սերմերի ճիշտ ընտրությունը: Սերմ ընտրելիս պետք է հաշվի առնել մի քանի գործոններ.
 Տվյալ բանջարեղենի սորտի առանձնահատկությունները,
Հասունացման տևողությունը (վաղահաս, միջինահաս թե ուշահաս),
 Բանջարեղենի ձևը, գույնը, չափերը, որակական հատկանիշները` չոր նյութերի
մասնաբաժինը,
 Մշակության առանձնահատկությունները,
 Հիվանդությունների ու վնասատուների նկատմամբ դիմացկունությունը,
 Պահունակությունն ու փոխադրունակությունը,

ՍԱԾԻԼՆԵՐԻ ԱՃԵՑՈՒՄԸ ՋԵՐՄԱՏՆԵՐՈՒՄ ԵՎ ԹԱՂԱՐՆԵՐՈՒՄ
Հայաստանում սածիլներ աճեցվում են ինչպես սովորական տաքացվող, չտաքացվող
(արևային) ջերմոցներում ու ջերմատներում, այնպես էլ թաղանթապատ սածիլանոցներում
և ջերմատներում, որոնք հնարավորություն են տալիս առավել նպաստավոր միկրոկլիմա
ստեղծել սածիլների աճեցման համար: Նման կառույցները հնարավորություն են տալիս
մեքենայացման կամ ավտոմատ համակարգերի ներդրման համար:

Լոլիկի, պղպեղի սածիլների աճեցումը
Ջերմատնային բանջարեղենի սածիլների մշակության համար առանձնացվում է հատուկ
սածիլային տարածք, որտեղ դրանք աճեցնում են թաղարներում և խոռոչիկներում:
Ջերմասեր բույսերիլոլիկի, պղպեղի ցանքի համար ջերմոցի հողի ջերմությունը պետք է լինի 10-150 C: Սածիլի աճեցումը ջերմատան պայմաններում Ջերմատներում հիմնական ցանքը կատարվում է 5x5x5սմ3 սնման մակերես ունեցող խոռոչիկների մեջ: Որպես սուբստրատ օգտագործվում է 3 մաս տորֆ և 1 մաս կենսահումուս: Որոշ ջերմատներում օգտագործվում է նաև 4 մաս տորֆ, 4 մաս ճմահող, 2 մաս կենսահումուս խառնուրդը: Նախքան ցանելը խոռոչիկները լավ ջրվում են սննդարար լուծույթով: Յուրաքանչյուր խոռոչիկում դրվում է 1 սերմ: Ցանքից հետո սերմերը ծածկվում են տորֆի բարակ շերտով և պոլիէթիլենային թաղանթով հավասարաչափ ծլելու համար: Այրումներից խուսափելու
համար պոլիէթիլենային թաղանթը ծածկվում է թերթով: Իսկ շուտ ծլելու համար
տեղադրվում է ջեռուցման խողովակների վրա: Ջերմությունը հավասարչափ բաշխելու
համար պետք է խոռոչիկները տեղադրվեն խողովակներից 20-30 սմ բարձրության վրա:
Եթե խոռոչիկները տեղադրվում են հողի վրա, ապա այն պետք է լինի հնարավորին չափ
հարթ և ծածկված լինի սպիտակ պոլիէթիլենային թաղանթով, որպեսզի արմատները զերծ
մնան հողի մեջ թափանցելուց /այդ դեպքում արմատները կվնասվեն վերատնկման
ժամանակ/ և հողի հիվանդություններից: Ծլման շրջանում անհրաժեշտ է պահպանել
խոնավությունը: Ծլելուց անմիջապես հետո հեռացվում է պոլիէթիլենային թաղանթը,
որպեսզի չայրվեն սածիլները և ջրվում է սննդարար լուծույթով:
Սածիլները սնվում են օրգանական և հանքային պարարտանյութերով: Առաջին սնուցումը
տրվում է թռչնաղբահեղուկով: Երկրորդ սնուցումը տրվում է 15 օր հետո, հանքային
պարարտանյութերի լուծույթով, որը պատրաստվում է հետևյալ կերպ. 18-20գ
ամոնակային սելիտրա, 40-50գ սուպերֆոսֆատ, 15-20գ կալիումական աղ լուծում են 1-2
դույլ մաքուր ջրում: Երրորդ սնուցումը կատարվում է գոմաղբահեղուկով տնկելուց 10 օր
առաջ:
Լավ աճեցրած սածիլը պետք է ունենա 5-7 տերև, լինի կարճ, հաստ և մուգ կանաչ գույնի,
ունենա լավ զարգացած արմատային համակարգ:
Լոլիկ: Խոնավության և լավագույն ջերմաստիճանի (24-260C)–ի պայմաններում
սովորաբար լոլիկի սերմերը ծլում են 4-5 օրում:
Շաքիլատերևների բացվելուց հետո ջերմաստիճանը իջեցվում է մինչև ցերեկը 18-200C իսկ
գիշերը 15-160
C, որը պահպանում է սածիլները ձգվելուց: Մեկ շաբաթ անց ջերմաստճանը
բարձրացվում է ցերեկը արևային եղանակին 20-220C, ամպամած օրերին՝ մինչև 18-190
C 17-180C: Սածիլները ջրվում են չափավոր, հիմնականում առավոտյան ժամերին:
Սածիլի ելքը 1քմ կարող է լինել 400-500 հատ: Վերատնկման դեպքում՝ 300 հատ:
Պղպեղ (տաքդեղ): Պղպեղի համար ջերմաստիճանային պայմանները ավելի բարձր են:
Մինչև սերմերի ծլելը՝ 25-300C 4-7 օրվա ընթացքում, որից հետո իջեցնում են 16-180C ցերեկը, գիշերը 12-140C: Սածիլները խոռոչիկներից անմիջապես տեղափոխում են
ջերմատան ավելի մեծ մակերես մինչև 40-45 օրական հասակում:
Սածիլների աճեցումը թաղարներում

Թաղարային սածիլների աճեցման համար կարելի է օգտագործել տարբեր բնույթի
խորանարդիկներ, թաղարներ, կասետներ (պլաստիններ):
Նման պայմաններում բույսերը աճում են հավասարաչափ՝ ձևավորելով արմատներ և
տերևներ: Ընդ որում, ցանքը կարելի է կատարել կամ անմիջապես տեղում, կամ
վերատնկել (պիկիրովկա):
Բանջարաբուծության մեջ առավելությունը տրվում է սեղմված խորանարդիկներին (3x3 սմ
կամ 10x10սմ), որոնք պատրաստում են ստանդարտացվածհումուսային հողազանգվածից և տորֆից: Բայց կարելի է օգտագործել նաև տեղական հող: Սեղմված խորանարդիկներն ունեն նաև նշատեղեր, որտեղ և ցանվում է սերմը: Օգտագործում են նաև թղթե խորանարդիկներ, որոնք պատրաստում են հատուկ թղթից, սոսնձված ջրակայուն սոսնձով: Սածիլների աճեցման հատուկ ձև է ժապավենների վրա մշակությունը: Ժապավենները մինչև 400 մ երկարություն ունեն, պատրաստված են թղթից, որը մի կողմից պատված է պոլիէթիլենային շերտով: Կարևոր նշանակություն ունեն սածիլների կոփումը և պահպանումը: Այն հնարավորություն է տալիս բույսերին ավելի հեշտությամբ տանել տեղափոխման ժամանակ առաջացող շոկը (ցածր ջերմաստիճան, գոլորշիացման ակտիվացում, ուլտրամանուշակագույն լուսավորում և այլն): Բույսերը կոփում են աստիճանաբար պաշտպանված գրունտում ջերմաստիճանի իջեցմամբ և ուժեղացված օդափոխմամբ: Հայաստանում սածիլներով աճեցվում են հիմնականում 4 մշակաբույսեր (լոլիկ, պղպեղ/տաքդեղ, սմբուկ, կաղամբ), չնայած նման եղանակով կարելի է մշակել ցանկացած բանջարաբույս: Լոլիկի մշակությունը Լոլիկի պտղի ձևը կարող է լինել կլորավուն, երկարավուն, գնդաձև, էլիպսաձև, սալորաձև, տանձաձև: Հայաստանում մշակվող լոլիկի գրեթե բոլոր սորտերն ունեն կարմիր կամ նարնջակարմրավուն գունավորում: Պտղի չափերը լինում են խոշոր (120 գ և ավելի), միջին (100-120 գ), փոքր (մինչև 100 գ):
Լոլիկի տնտեսական առանձնահատկությունները
Վեգետացիայի տևողության առումով լոլիկի սորտերը բաժանվում ենվաղահաս (ծլումից մինչև առաջին պտուղների հասունացումը 100-110 օր), միջահաս (111-120 օր), ուշահաս:
Սորտերը բնութագրվում են նաև բերքատվությամբ, պտուղների փոխադրունակությամբ,
ապրանքայնությամբ, հիվանդությունների և վնասատուների նկատմամբ ունեցած
դիմացկունությամբ, մեքենայական (միանվագ) բերքահավաքի պիտանիությամբ:
Լոլիկի մշակության առանձնահատկությունները ջերմատներում
ՀՀ-ում լոլիկի աճեցման ջերմատնային հիմնական մեթոդները երկուսն են.
գրունտային եղանակով, որի դեպքում լոլիկի մշակությունը տարվում է հատուկ
պատրաստված հողախառնուրդների վրա,
հիդրոպոնիկ եղանակով, որի դեպքում լոլիկի մշակությունը կատարվում է
արհեստական սուբստրատների վրա:
Լոլիկի մշակությունը գրունտային եղանակով
Լոլիկի բույսերի ամենաբերքատուն նրա հիմնական ցողունն է, որի վրա հասունանում է
ընդհանուր բերքի շուրջ 65-70%-ը, իսկ փոխարինողի վրա` 30-35%-ը:
Բույսերի սկզբնական ձևավորումից հետո ամբողջ վեգետացիայի ընթացքում
պարբերաբար անհրաժեշտ է կատարել բջջատման և ծերատման աշխատանքները:
Բույսերի իջեցումը լարերից: Ջերմատներում լոլիկը և վարունգը մշակում են շպալերային
համակարգով, բույսերը բարձրացնելով լարերի վրա: Դրա համար ջերմատան գրունտից
2.5 մ բարձրության վրա շարքերի ուղղությամբ անցկացնում են երկաթալարեր, որոնցից
յուրաքանչյուր բույսի համար իջեցվում են առանձին թելեր և ամրացվում բույսի
արմատավզիկին կամ հատուկ կեռերին, որոնք ամրացվում են հողի մեջ:
Երկաթալարերի վրա ուղղահայաց բարձրացված բույսերը, արագորեն աճելով, հասնում
են ջերմատան ապակեպատ ծածկին, հատկապես, երբ մշակությունը տարվում է
փոխանցվող մշակաբույսով: Մոտավորապես փետրվարի երկրորդ կեսին կամ մարտի
սկզբներին բույսերը լարերից իջեցնելու անհրաժեշտություն է զգացվում: Այդ շրջանում
բերքը սկսում է ձևավորվել բույսերի միայն վերին հարկերում, իսկ ցողունների ներքևի
մասը, զրկվելով տերևներից, աստիճանաբար մերկանում է: Իջեցման ժամանակ բույսերի
մերկացած ցողունները զգուշությամբ անջատում են կախիչներից (որոնց վրա գտնվում է
պահեստային թելը) և պառկեցնում գրունտի կամ գրունտից 30-40 սմ բարձրության վրա
տեղադրված թելերից պատրաստած ցանցերի վրա:

Լոլիկի մշակությունը հիդրոպոնիկ մեթոդով
Հիդրոպոնիկ եղանակով ջերմատնային լոլիկի և վարունգի բույսեր աճեցնելու համար
օգտագործում են հրաբխային խարամ, կամ պեռլիտի չեզոք զանգված, որը լցվում է
պոլիէթիլենե պարկերի, բարձիկների, դույլերի կամ ցեմենտյա ավազանների մեջ, իսկ
սննդարար լուծույթը տրվում է պարբերաբար, կամ անընդհատ` հատուկ կաթոցիչների
օգնությամբ:
Հիդրոպոնիկ եղանակով ջերմատնային լոլիկի բարձր բերք ստանալու համար
առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել սածիլների աճեցման վրա: Ցանքի
լավագույն ժամկետը համարվում է օգոստոսի 1-10-ը, 3-8 մմ մեծության հրաբխային
խարամներով լցված ջերմոցներում: Նախօրոք պատրաստված սննդային լուծույթը տրվում
է օրական 3-4 անգամ, 8-10 օր օգտագործելուց հետո փոխարինվում նորով: Հիդրոպոնիկ
ջերմոցներ չլինելու դեպքում սածիլները կարելի է աճեցնել նաև հողախառնուրդով
պատրաստած ջերմոցներում, միայն ջերմատուն տեղափոխելիս արմատները պետք է
մաքուր լվանալ։ 

Վարունգի մշակությունը
Վարունգը միամյա բույս է, որն ունի առատ ճյուղավորված արմատային համակարգ:
Պտղամաշկի գույնը լինում էբաց-կանաչավուն, մուգ-կանաչավուն, պտղանկարով (գծիկային կամ առանց գծիկների): Ըստ չափի վարունգի պտուղները լինում են փոքրապտուղ (5-13սմ), միջին չափերի (13-20սմ) և խոշորապտուղ (20-80սմ), որոնց ընդլայնական կտրվածքն ունի կլոր, կլոր-եռակողմ, եռակողմ ձև: Սևափուշ սորտերի սերմնապտղի գունավորումը լինում է նարնջաաղյուսագույն,գորշ, գորշակեղտագույն: Սպիտակափուշ սորտերի սերմնապտղի գունավորումը սպիտակականաչավուն, կամ կաթնասպիտակ։
Վարունգի տնտեսական առանձնահատկություններից պետք է նշել դրանց մանրապտուղ
և խոշորապտուղ, սալաթային և աղադրման (թթվեցման) ենթակա, բաց գրունտի և
ջերմատնային: Ըստ համի լինում են թույլ կծվային և առանց դրա:
Վարունգի մշակության առանձնահատկությունները ջերմատներում
ՀՀ-ում վարունգի աճեցման ջերմատնային հիմնական մեթոդը ՀՀ-ում գրունտային
եղանակն է: Վարունգի ցանքի համար լավ նախորդներ են՝ կաղամբը, լոլիկը, սմբուկը և
պղպեղը: Բացի օրգանական պարարտանյութերից, վարունգին պետք է տալ նաև
ամոնիակային սելիտրա, սուպերֆոսֆատ և կալիումական աղ:
Ջերմոցային մշակման համար նպատակարմար է օգտագործել վարունգի ոչ թե թարմ, այլ
2-3 տարի կանոնավոր պահած սերմերը, որոնք առաջացնում են ոչ փարթամ, բայց առատ
պտղաբերող թփեր: Վարունգի սերմերը ցանում են չոր կամ թրջած ու ծլեցրած վիճակում:
Գերադասելի է ցանքը կատարել թրջած կամ ծլեցրած սերմերով:
Մեկ քմ-ում ցանում են 3-4 հատ սերմ: Սերմը ծլելուց հետո, մինչև 4-5-րդ տերևների
առաջանալը, եթե հնարավոր է, վարունգը չպետք է ջրել (եթե բույսերը դիմանում են), որից
հետո տալ առաջին ջուրը և հողի քեշը գալուց կատարել վերջին նոսրացումը,
յուրաքանչյուր բնում թողնելով մեկական բույս, հողը քաղհանել, փխրեցնել և դնել
վարունգի վարը (կատարել բուկլից): Վարը դնելու հետ մեկտեղ կատարվում է նաև
վարունգի գլխավոր ցողունի ծերատում:
Վարը դնելուց հետո նույնպես պետք է աշխատել հողը չջրել մինչև բույսերի ծաղկելը և
նույնիսկ մինչև առաջին պտուղների կազմակերպվելը, որից հետո պտղաբերության
ամբողջ ժամանակաշրջանում կարելի է 4-5 օրը մեկ անգամ ջրել (ըստ բույսի պահանջի):
Բույսերի սկզբնական ձևավորումից հետո ամբողջ վեգետացիայի ընթացքում
պարբերաբար անհրաժեշտ է կատարել բջջատման և ծերատման աշխատանքները:

Վեգետացիայի ժամանակաշրջանում վարունգի հողը պետք է քաղհանել 2-3 անգամ, 1-2
անգամ փխրեցնել և սնուցել երկու անգամառաջին սնուցումը կատարել բուկլիցի (վարը դնելու) ժամանակ, երկրորդը՝ առաջինից 20-25 օր հետո: Բերքը պետք է հավաքել հաճախակի, երբ պտուղների վրայի փուշը չի թափվել և չորացած ծաղիկն էլ պտղի ծայրին է: Վարունգի պտղաբերության շրջանը տևում է 50-60 օր: Բերքը հավաքում են 2-3 օրը մեկ անգամ: 1 քմ-ից ստացվում է 8-10 կգ բերք, իսկ որոշ ջերմատներում բերքի քանակությունը հասնում է մինչև 15 կգ-ի: Վարունգը ջերմոցում մշակելիս առանձնապես մեծ ուշադրություն պետք է դարձնել հիվանդությունների ու վնասատուների դեմ պայքարելու գործին: Պղպեղի/Տաքդեղի մշակությունը Մեր պայմաններում միամյա բույս է, պտուղը բազմասերմ, 2-4 բնանի: Պղպեղի սորտերը բաժանվում են քաղցր և կծու խմբերի: Քաղցր սորտերի մոտ թուփը խոշոր է, ճյուղավոր: Պտղապատը մսալի է, պտղի վերջավորությունը հարթ է, հաճախ վեր ուղղված: Կծու սորտերի թուփը կանգուն է, բարակ ճյուղավորումներով, նեղ մսալի տերևաթիթեղներով: Պտղամիսը բարակ է, սովորաբար երկար: Տեխնիկական հասուն պտուղների հիմնական գունավորումը լինում է մուգ կանաչ, կանաչ, բաց-կանաչավուն, համարյա սպիտակ երանգով: Կենսաբանական հասուն պտուղները ունենում են մուգ-կարմիր, բաց կարմիր, կիտրոնագույն, դեղին գույն: Տաքդեղի տնտեսական առանձնահատկությունները Ըստ վեգետացիոն տևողության լինում են վաղահասներ (սերմի ծլումից մինչև առաջին
պտուղների հասունացումը 120 օր է), միջահասներ (140 օր), ուշահասներ (140 օրից
ավելի):
Ջերմատնային պղպեղի մշակությունը
Փակ գրունտի պայմաններում սածիլների մշակության աշխատանքները պղպեղի
մշակաբույսի համար նույնն է, ինչ լոլիկինը:
Պղպեղի սորտերի թփի բարձրությունը ջերմատներում հասնում է 1-ից 1.5 մ, ուստի
ուղղահայաց լարի վրա կապելու և թփի ձևավորման անհրաժեշտություն է զգացվում:
Վեգետացիայի ընթացքում պարբերաբար պետք է հեռացնել բոլոր ոչ բերքատու
ցողունները և թերահաս պտուղները, այն նպաստում է պտուղների միջին քաշի և
բերքատվության բարձրացմանը:
Սածիլները ջերմատանը տնկում են երկգծանի ժապավենաձև: Միջգծային տարածությունը
պետք է ընդունել 60 սմ, միջժապավենայինը90 սմ: Միջբուսային հեռավորությունը 30 սմ է: Տաքդեղն ունի համեմատաբար թույլ զարգացած արմատային համակարգ, շատ զգայուն է հողում եղած աղերի բարձր խտության նկատմամբ, միաժամանակ շատ վատ է ընդունում հողի խոնավության պակասը, ինչպես նաև գերխոնավությունը: Ուստի բույսերը ջրում են հաճախ, բայց ոչ առատ: Օդի ջերմաստիճանը տնկումից մինչև լրիվ պտղակալումը պետք է պահպանել ցերեկը 25-280C, գիշերը 150 C:
Պարարտացման եղանակը և սնուցումները նույնն են, ինչ լոլիկինը: Պտուղները պետք է
հավաքել տեխնիկական հասունացման փուլում

Պարարտանյութերի և թունաքիմիկատների անհրաժեշտությունը

Պարարտանյութերն օրգանական և անօրգանական նյութեր են, որոնք օգտագործվում են
բույսերի սննդառությունը բարելավելու և բերքատվությունը բարձրացնելու նպատակով:
Պարարտանյութերը բարձրացնում են հողի բերրիությունը, բարելավում նրա սննդային,
ջրային, ջերմային և օդային ռեժիմները, ֆիզիկաքիմիական ու կենսաբանական
հատկությունները: Ըստ ազդեցության բնույթիպարարտանյութերը լինում են ուղղակի (ներգործում են անմիջապես բույսի սննդային ռեժիմի վրա) և անուղղակի (բարելավում են հողի հատկությունները և կուտակում սննդանյութեր), ըստ բաղադրության օրգանական և հանքային:
Օրգանական պարարտանյութերը պարունակում են բուսական կամ կենդանական
ծագման սննդանյութեր: Օրգանական պարարտանյութեր են գոմաղբը, բուսահողը,
գոմաղբահեղուկը, թռչնաղբը, տորֆը և այլն:
Հանքային պարարտանյութերն անօրգանական նյութեր են, որոնք ներգործում են հողի
ֆիզիկական, քիմիական, կենսաբանական հատկությունների և բույսերի սննդառության
վրա: Տարբերում են միակողմանի և համալիր ազդեցությամբ հանքային
պարարտանյութեր: Միակողմանի ազդեցության պարարտանյութերը (ազոտական,
ֆոսֆորական, կալիումական, միկրոպարարտանյութեր և այլն) պարունակում են 1, իսկ
համալիրը2 և ավելի սննդատարրեր: Ազոտական պարարտանյութեր են ամոնիակային բորակը (ամոնիումի նիտրատ),
միզանյութը (կարբամիդ), ամոնիումի սուլֆատը, կալցիումի բորակը (կալցիումի
նիտրատ):

Ֆոսֆորական պարարտանյութեր ենհասարակ սուպերֆոսֆատը (կալցիումի երկհիդրոֆոսֆատի ու կալցիումի սուլֆատի խառնուրդը) և կրկնակի սուպերֆոսֆատը (կալցիումի երկհիդրոֆոսֆատ), ֆոսֆորիտային ալյուրը: Կալիումական պարարտանյութեր են կալիումի քլորիդը, կալիումական աղը (կալիումի
քլորիդի և սիլվինիտի (NaCl+KCl) խառնուրդը), կալիումի սուլֆատը, կալիումի բորակը:
Համալիր պարարտանյութեր են` ամոֆոսը, նիտրոամոֆոսկան, նիտրոֆոսկան, որոնք,
որպես օժանդակ սնուցում, հող են ներմուծում գարնանը՝ բույսերի վեգետացիայի
շրջանում:
Միկրոպարարտանյութերը պարունակում են բոր, պղինձ, երկաթ, մանգան, ցինկ, մոլիբդեն
և այլ միկրոտարրեր: Դրանք օգտագործվում են սերմերի նախացանքային մշակման,
արտաարմատային և արմատային օժանդակ սնուցումների ժամանակ:
Մանրէային պարարտանյութերը սննդարար միջավայրից և հողային միկրոօրգանիզմների
մաքուր մանրէախմբից կազմված պատրաստուկներ են, որոնք հարստացնում են հողի
արմատամերձ շերտը, բարելավում բույսերի աճման ու զարգացման պայմանները:
Դրանցից են նիտրագինը, ազոտաբակտերինը, ֆոսֆորաբակտերինը և այլն:
Հանքային պարարտանյութերի չարաշահումը վտանգավոր է և հանգեցնում է
բուսականության աղքատացման, ինչպես նաև հողի, բնական ու արհեստական
ջրամբարների, մթնոլորտի աղտոտման, ուստի բնապահպանական տեսանկյունից
առավել նպատակահարմար է օրգանական պարարտանյութերի կիրառումը:
Թունաքիմիկատներ
Ջերմատնային տնտեսությունների կողմից օգտագործվում են տարբեր տեսակի
սնկասպաններ, միջատասպաններ և տզասպաններ:
Ֆունգիցիդներ (սնկասպաններ)
Տարբերում են կոնտակտային և սիստեմային /ներբույսային/ ֆունգիցիդներ:
Կոնտակտային ֆունգիցիդները ոչնչացնում են բույսերի տերևային մակերեսների վրա
աճող սնկերի սպորները: Մինչև բույսերի վրա սպորների հայտնվելը հարկավոր է
նրանցով հավասարաչափ ծածկել տերևային ամբողջ մակերեսը: Եթե բույսերի
հյուսվածքներն արդեն վարակվել են, ապա կոնտակտ ֆունգիցիդների օգտագործումը
դառնում է անօգուտ: Կոնտակտ ազդեցությամբ ֆունգիցիդները հիմնված են պղնձի աղերի
/բորդոյան հեղուկ, պղնձարճասպ, կուպրոքսատ, պղնձի օքսիքլորիդ/,
ծծմբի /կոլոիդ ծծումբ, թռչվող ծծումբ, աղացած ծծումբ/, տարբեր օրգանական
միացությունների /Կապտան, Պոլիրամ, Դելան, Էուպարեն/ վրա:
Ինսեկտիցիդներ (միջատասպաններ) և ակարիցիդներ (տզասպաններ )
Պիրետրոիդները՝ Դեցիս, Նիտավիթ, Կարատե, Կինմիկա, Մավրիկ, Սումիալֆա,
Տալստար, Ֆյուրե, Շերպա, հանդիսանում են աղիքային և կոնտակտ, ինչպես նաև
113
վախեցնող ազդեցության իստեկցիդներ: Սրանք ունեն ազդեցության լայն սպեկտոր և
ոչնչացնում են ինչպես ծծող և կրծող վնասատուներին, այնպես էլ նրանց ձվերին:
Ֆոսֆորաօրգանական քիմիկատներ՝ Մալաթիոն, Կարբոֆոս, Ֆուֆանոն, Բի-58, Բազուդին,
Ակլետիկ, Սումիտիոն, նույնպես հանդիսանում են աղիքակոնտակտային, միջատների և
տզերի դեմ պաքարելու ազդեցության լայն սպեկտորի ինսեկտիցիդներ: Սրանք
արդյունավետ են +150C-ից բարձր ջերմաստիճանի դեպքում կիրառելիս, սակայն,
ազդեցության տևողությունը ավելի փոքր է, քան պիրետրոիդներինը:
Նեոնիկոտինոիդներ՝ Կալիպսո, Ակտարա, օժտված են աղիքային, կոնտակտ և
ներթափանցող ազդեցությամբ և կիրառվում են լվիճների, պսիլաների, ծաղկակերների,
պտղակերների դեմ պայքարելիս: Սրանց նկատմամբ միջատները շատ հազվագյուտ են
դիմացկունություն ձեռք բերում:

Ծաղիկների մշակության տեխնոլոգիան ջերմատներում
Տիպիկ ծաղիկը կազմված է բաժակից, պսակից, առէջքներից ու վարսանդից: Ծաղիկները
բազմանում են սեռական (սերմերով) և ոչ սեռական (վեգետատիվ) ճանապարհով: Առաջին
դեպքում մայրական և հայրական հատկությունները հաճախ չեն պահպանվում, իսկ
երկրորդի դեպքում, տվյալ բույսի բոլոր հատկությունները պահպանվում են:
Բազմացումը սերմերով: Նախքան ցանք կատարելը, որոշվում է սերմի ծլունակության
տոկոսը: Ցանքից առաջ սերմերն ախտահանվում են քիմիական նյութերով:
Ջերմատներում ցանքը կատարվում է ցանքարկղերի, թաղարների և բազմացման արկղերի
մեջ:
Բույսերի վեգետատիվ բազմացում: Բույսերի բազմացումը կատարվում է նաև վեգետատիվ
եղանակով՝ կտրոններով, արմատակալներով, պալարներով, սոխուկներով և այլն:
ա) Բազմացում կտրոններով: Կտրոններ կարելի է վերցնել զանազան բուսատեսակների
տարբեր մասերից՝ ցողուններից, ճյուղերից և արմատներից: Հողի կամ ավազի մեջ տնկված
կտրոնների ներքևի կտրվածքի վրա սկզբնական շրջանում առաջանում է կալյուս, իսկ
այնուհետև՝ հավելյալ արմատներ, որից հետո տվյալ կտրոնը դառնում է առանձին բույս:
Կտրոններով բազմացում կատարելիս պետք է աշխատել դրանք վերցնել առողջ և նորմալ
աճ ունեցող բույսերից:
բ) Արմատակալները տնկելիս պետք է աշխատել հողը նրանց շուրջը այնպես սեղմել, որ
այն ամուր նստի հողում: Բացի դրանից, պետք է զգուշանալ ավելորդ խոնավությունից և
ջերմաստիճանի ուժեղ տատանումներից: Թույլատրելի է ջերմության մինչև 2-30
C տատանումը:
գ) Բազմացումը սոխուկներով և կոճղեզներով: Սոխուկավոր բույսերի վեգետատիվ
բազմացումը կատարվում է սոխուկների միջոցով: Սոխուկավոր բույսերը բաժանվում են
երկու խմբի՝ մշտադալար և տերևներից ժամանակավորապես զրկվողներ: Սոխուկները
նույն տեղում մնում են 4-5 տարի: Երբ ծաղիկները սկսում են մանրանալ, անհրաժեշտ է
սոխուկներն անմիջապես հանել և տեսակավորելուց հետո անմիջապես վերատնկել:
Սոխուկները գրունտից հանվում են այն ժամանակ, երբ բույսի տերևները սկսում են
դեղնել:
Սերմերի շուկայի նկարագիրը, գները, ծագման աղբյուրները
.Բանջարեղենի սերմերի, սածիլների շուկայի նկարագիր
Ջերմոցային տնտեսությունների մեծ մասը բանջարեղենի մշակությունն իրականացնում
են սերմ ցանելով ու սածիլ աճեցնելով, իսկ մի փոքր մասը սածիլները ձեռք է բերում:
Սածիլ ձեռք է բերվում հիմնականում լոլիկի ներմուծված սորտ ու քաղցր պղպեղ մշակելու
համար (Արարատի և Արմավիրի մարզերում հարցված լոլիկ մշակող տնտեսությունների
6%-ը, և պղպեղ մշակող տնտեսությունների5%-ը): Նշենք նաև, որ Արարատի ու Արմավիրի մարզերում հարցված լոլիկ մշակող ջերմոցային տնտեսությունների միայն 1%- ն է մշակություն իրականացրել տեղական սերմերով, մնացածը ներմուծված սերմերով:
Ջերմոցային տնտեսությունների մեծ մասը բանջարեղենի սերմերը ձեռք է բերում
մասնագիտացած խանութներից, որտեղ նրանց տրամադրվում է տեղեկատվություն տվյալ
սերմի որակի, առանձնահատկությունների վերաբերյալ: Կան տնտեսություններ, որոնք
իրենք են ներմուծում սերմեր (Արարատի ու Արմավիրի մարզերում հարցված բանջարեղեն
մշակող տնտեսությունների 1%-ը7 տնտեսություն): Ստորև բերված գծանկարներում արտահայտված են բանջարեղենի սերմերի ու սածիլների ձեռք բերման աղբյուրներն ըստ ջերմոցային տնտեսությունների քանակի:
Սերմեր ներմուծվում են հիմնականում Հոլանդիայից, Իսրայելից, ՌԴ-ից և եվրոպական այլ
երկրներից: Սերմեր ներմուծող հարցված ջերմոցատերերն (ջերմոցային
տնտեսություններն) են. Արարատի մարզումՌազմիկ Համբարջյանը (եվրոպական սերմեր), Արմավիրի մարզում Հայկուշ Ենոյանը (Հոլանդիա), Արմեն Ավետիսյանը
(Ֆրանսիա), Լևոն Հերիքյանը (Հոլանդիա) և այլն: Այլ մարզերում հարցված ջերմոցային
տնտեսությունների մի մասը ևս իրականացնում է սերմերի ներմուծում. Կոտայքի
մարզումԱրբենի Մուրադյանը (Հոլանդիա), Լոռու մարզում “Հասար” ՍՊԸ-ն (Իսրայել) և Սյունիքի մարզում` Վալերիկ Ասրյանը (ՌԴ):

ՀՀ ջերմոցային բանջարեղենի սերմերի շուկայում հետազոտության ընթացքում պարզվել է,
որ բավականին մեծ թիվ են կազմում սերմեր ներմուծող անհատները, որոնք կամ
ջերմոցատերեր են, կամ վերջիններիս բարեկամները, կամ այլ անձինք: “Ներմուծված”
սերմը բաժանվում է մի քանի տնտեսությունների միջև, կամ պատվիրող տնտեսությունն
օգտագործում է իրեն անհրաժեշտ քանակը, մնացածն իրացնում (այդ թվում և
խանութներում): Նման երևույթները բավականին շատ են Արարատի ու Արմավիրի
մարզերում:
Պտուղ-բանջարեղենի սերմեր արտադրող միակ պետական հիմնարկը, որպես սելեկցիոնսերմնաբուծական հանրապետական կայան, ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնն է:
Կենտրոնը մշակում է հիմնականում բաց հողում մշակության համար բանջարեղենի ու
պտուղների սերմերբավականին մեծ տեսականիով, սակայն փոքր ծավալներով, որը չի կարող բավարարել շուկայի պահանջարկը (տարեկան մի քանի հարյուր կգ սերմ): Կենտրոնն այսօր շուկային առաջարկում է նաև փակ գրունտում մշակության համար բանջարեղենի սերմերի մի քանի տեսակներ, հիմնականում լոլիկի սերմեր. “Զվարթնոց”, “Լուսարփի F1”, “Վայք F1”: Վերջին երկուսը հիբրիդային սորտեր են: “Տեղական արտադրություն” իրականացնում է նաև ջերմոցային տնտեսությունների մի մասը իրենց բերքից սերմեր ստանալով (հարցված բանջարեղեն մշակող տնտեսությունների 26%-ը): Սակայն, հիբրիդային սորտերից, որոնք այսօր մեծ տարածում ունեն, սերմեր ստանալու դեպքում մշակաբույսը, հետևաբար և բանջարեղենը, կորցնում է իր որակական հատկանիշների մեծ մասը:
Բանջարեղենի սերմերի գները բավականին տարբեր են` կախված սորտից,
արտադրության երկրից, բերքի հասունության ժամկետից, մեկ սերմից ստացվող բերքի
ծավալից:
ՀՀ ջերմոցային տնտեսությունների կողմից օգտագործվող սերմերի հիմնական տեսակներն
ու ձեռք բերման արժեքներն է արտահայտում։

Վարունգի սորտերից օգտագործվում է հիմնականում “Նազրվանը”, իսկ մնացած սորտերի
վերաբերյալ մշակողները դժվարանում են պատասխանել: Այս սորտի սերմի մեկ հատիկի
ձեռք բերման գինը տատանվում է 10-60 դրամի սահմաններում, առավել մեծ պահանջարկ
ունեն 20 դրամանոց սերմերը: Ներմուծված սորտերից մեծ պահանջարկ ունեն “Ստելլա”
սերմերը, որոնց ձեռք բերման գինը, ջերմոցային տնտեսությունների կողմից, կազմում է 20-
60 դրամ:
Կծու պղպեղի մշակության համար օգտագործվում են հիմնականում տեղական սերմեր,
որոնց գները տատանվում են 2-50 դրամի սահմաններում, իսկ քաղցր պղպեղի դեպքում
օգտագործվում են և´ տեղական սերմեր, և´ բուլղարական, որոնց գները տատանվում են 2-60 դրամի սահմաններում:
Բացի “պատահական ներմուծողներից”անհատներից, ՀՀ-ում սերմերի ներմուծմամբ զբաղվում են մի քանի մասնագիտացած ընկերություններ, որոնց մի մասը, բացի սերմերից ներմուծում են նաև հարակից պարագաներ պարարտանյութեր, թունաքիմիկատներ,
գյուղ.գործիքներ, ոռոգման համակարգեր և այլն:
Սերմեր ներմուծող ընկերություններն են “Հրաշք Այգի”, “ՅունիԱգրո”, Հայկուշ Ենոյան Ա/Ձ (Արմավիրի մարզ), Ռուբիկ Հակոբյան Ա/Ձ (Արմավիրի մարզ), “Լանդշաֆտ”, “CARD” և
այլն:

Ջերմոցային տնտեսությունների կողմից օգտագործվող
տեխնոլոգիաները և տեխնիկական զարգացվածությունը, ջերմոցային
տնտեսությունների տեխնոլոգիական լուծումները
ժամանակակից տեխնոլոգիաներով բույսերի մշակություն ապահովելու համար
ջերմատները պետք է հագեցած լինեն հետևյալ ինժեներա-տեխնոլոգիական
համակարգերով ու սարքավորումներով.
 Ջեռուցման համակարգ;
 Ոռոգման համակարգ, ցանկալի է կաթիլային;
 Օդափոխության համակարգեր;
 Հորիզոնական և ուղղահայաց վարագույրներ;
 CO2 կոնցենտրացիայի մատակարարում, բաշխում և վերահսկում ջերմատան
ամբողջ տարածքում;
 Էլեկտրական լուսավորման սարքեր ու էլեկտրական համակարգեր;
 Միկրոկլիման կարգավորող ավտոմատացված համակարգեր;
 և այլն:

Ջեռուցման համակարգեր
Ջերմատների տեխնիկական ջեռուցումը կարող է իրականացվել երկու եղանակով.
Կոնվեկցիոն, որի դեպքում տաքանում է ջերմատան օդը, որն էլ իր հերթին
տաքացնում է միջավայրի առարկաները: Այս դեպքում օդի ու առարկաների
ջերմաստիճանները տարբերվում են, օդինն ավելի բարձր է լինում,
Ինֆրակարմիր ճառագայթներով, որի դեպքում տաքանում են ջեռուցող սարքի
անկյան տակ գտնվող առարկաները, այլ ոչ թե օդը, հետևաբար օդի ջերմաստիճանն
ավելի ցածր է լինում քան առարկաներինըմի քանի աստիճանով: Ընդհանրապես, ջերմատների ջեռուցման համար կիրառվում են տեխնիկական ջեռուցման հետևյալ տեսակները.  Ջրային ջեռուցում: Տեխնիկական ջեռուցման առավել տարածված տեսակը ջրով ջեռուցումն է, որն իր հերթին լինում է տեղային և կենտրոնական: Ջեռուցման համար անհրաժեշտ ջուրը տաքացվում է կաթսայատներում: Կաթսայում որպես վառելիք
կարող են օգտագործվել բնական գազ, մազութ, ածուխ և վառելիքի այլ տեսակներ
(կախված կաթսայի տեսակից): Ջրով ջեռուցման լայն տարածումը պայմանավորված է
վառելիքի օգտագործման բարձր գործակցով65—80%, մարդկանց և մշակաբույսերի համար անվտանգությամբ, կառավարման հարմարավետությամբ (ավտոմատացման հնարավորությունը), հավասարաչափ ջերմային ռեժիմի ստեղծման հնարավորությամբ: x Էլեկտրական ջեռուցում: Լայն տարածում ունի հատկապես փոքր չափերի ջերմատների ու ջերմոցների ջեռուցման ոլորտում ցանկացած պահին գործարկելու հնարավորության, սարքավորումների պարզության, ցածր արժեքի, ավտոմատացման
շնորհիվ:
 Շոգեօդային կան գոլորշիով ջեռուցում: Այս տեսակը լայն տարածում չունի ջերմոցային
տնտեսություններում շակված նախագծերի անբավարար արդյունավետության պատճառով: Վառարանային ջեռուցում: Կիրառվում է հատկապես փոքր ջերմատներում ու ջերմոցներում, սածիլանոցներում:  Արդյունաբերական գործարանների երկրորդային ջերմային ռեսուրսներով ու թափոններով ջեռուցում: Ջերմատների ջեռուցման համար կարելի է օգտագործել ջերմային էլեկտրակայանների և գործարանների երկրորդային էներգապաշարներն ու թափոնները (բարձր ջերմաստիճանի ջուրը, շոգին, տաք օդը և այլն):  Էլեկտրակալորիֆերային ջեռուցում: Ջեռուցման այս տեսակը կիրառվում է հիմնականում կա՛մ որպես լրացուցիչ ջեռուցում ջրային ջեռուցմանը կից, կա՛մ
արտակարգ իրավիճակների դեպքում: Էլեկտրականությամբ աշխատող ջեռուցող
սարքից արտամղվում է տաքացած օդ, որն էլ տարածվում է կառույցի ներսում:
Տեխնիկական ջեռուցման վերը նշված տեսակներից ՀՀ-ում կիրառվում են հիմնականում
ջրային ջեռուցումը և փոքր ջերմատներում` վառարանային, կալորիֆելային և այլն:

Ջեռուցման համակարգն իր մեջ ներառում է.
 Կաթսայատուն` ջերմատանը կից
շինություն, որտեղ տեղադրվում են
ջեռուցման սարքերը,
 Ջեռուցման կաթսա (ներ)
(հիմնական և պահուստային.
ընտրվում է (են) ջերմատան
ջեռուցման համար անհրաժեշտ
ջերմային էներգիայի հաշվարկի
հիման վրա՝ համապատասխան
նորմատիվներով սահմանված
կարգով,
 Բոցամուղ (ջերմատան ջեռուցման համար անհրաժեշտ բոցամուղի հետ միասին
տեղադրվում այլ վառելիքով աշխատող, պահուստային բոցամուղ),
 Ջերմակարգավորման ավտոմատ համակարգ,
 Պոմպեր,
 Ջեռուցման խողովակաշարեր,
 Ջրագծեր,
 և այլ սարքվածքներ:

Ջերմոցային ապրանքների պահպանման մեթոդները
ՀՀ-ում ջերմոցային ապրանքների պահպանման համար ջերմոցային տնտեսությունների
մի մասն ունի կից տարածքներտնամերձ, նկուղային հարկեր, պահեստային շինություններ և այլն, որոնք օգտագործվում են որպես պահեստներ: Չնայած, որ, ըստ ջերմոցատերերի, պահեստի անհրաժեշտություն այդքան չի զգացվում, քանի որ հավաքված ապրանքը թարմ վիճակում տեղում վաճառվում է: Ջերմոցային ապրանքներ պահեստավորող (մի քանի օրով) ջերմոցային տնտեսությունների քանակն ըստ մարզերի բերված է աղյուսակ 38-ում:
Արարատի մարզում ջերմոցային ապրանքների պահպանման օրերի միջին թիվը
բանջարեղենի և ծաղիկների համար կազմում է 2-3 օր: Ջերմոցային տնտեսությունների
կողմից պահպանման միջին ջերմաստիճանն ու օրերի թիվն արտահայտված են աղյուսակ
39-ում:
Ըստ ջերմոցային տնտեսություններիջերմոցային ապրանքները երկար ժամանակով չեն պահպանվում, դրանք անմիջապես իրացվում են թարմ քաղված վիճակում: Հարցման
պահին Արարատի մարզի ջերմոցային տնտեսություններում առկա էր 4000 հատ
պահեստային վարդ ու գերբերա:
Արմավիրի մարզի ջերմոցային տնտեսություններում հարցման պահին առկա էր 10
տոննա պահեստային լոլիկ, 45 տոննավարունգ, 7000 հատ գերբերա և աստրոմերիա: Արարատի ու Արմավիրի մարզերում առկա են ջերմատներին կից շինություններ
առանձնացված որպես սառնարանային տնտեսություններ, որոնք օգտագործվում էին ոչ
միայն ջերմոցային ապրանքների պահպանման համար:

Աղբյուրը՝ ԵՐԵՔ ԱՐ ՍՏՐԱՏԵԳԻԱ ՍՊԸ
Գործարար և ներդրումային խորհրդատվություն

Իմ կատարած աշխատանքները ֆիզիկական միջավայրում՝

Խաղողի վազերի բուժման աշխատանքներ
Հայկական խաղողի մոռացված տեսակների տնկիների վերածննդի սպասումով…..
“Մուտք Քոլեջ” Ճամբարը շարունակվում է
Խաղողի տնկիներ
Արտ միջավայր
Միջավայրի խնամք
Ճամբարականների 2-րդ օրը ֆիզիկական միջավայրում
Ճամբարականների հետաքրքիր օրը կրթահամալիրում
Վերապատրաստվող խմբի այցը Քոլեջ
Քոլեջի խաղողի տնկարանի ծնունդը
Քոլեջում մաքրման աշխատանքներ
Ծաղկոց-տնկարան ինքնածլման միջոցով
Բույսերի տեղափոխություն թաղարների մեջ
Բերքահավաք հիդրոպոնիկայի ջերմոցում
Թեյի հավաքածու մի թաղարում
Քոլեջի կախովի այգիների ստեղծում
Լոլիկի ջերմոց, ծաղկանոց Քոլեջում
Քոլեջի այս օրը
Օրվա նվիրում. ապրիլի 24
Հեռավար ընտանեկան դպրոց
Իմ պատշգամբը
Շրջայց ջերմոցով
Հեռավար ուսուցում, ֆիզիկական աշխատանքներ
Մեկ օր ջերմոցում
Սև մասուրի սերմնացան
“Ձիավարության” ակումբի նախագծի առաջին օրվա ամփոփում
Զարգացող կրթահամալիր
Սերմնահավաք






Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s