Ամառային ճամբար․ մշակութային նախագիծ

համակարգումը՝ Էլմիրա Բասմարջյանի, Շուշանիկ Ներսիսյանի, Մերի Հովեյանի. խորհրդատու-ուսուցիչ՝ Թերեզա Թումանյան։

Նախագծի ընթացքը.

  • Ուսումնասիրել ճապոնական գրավյուրաներ, դրանց հեղինակներին ու պատմությունը
  • Գտնել լուսանկարներ, որոնք կներկայացնեն տվյալ երկրի մշակույթային ինչ-որ հատված
  • Փորձել նկարել անիմե կերպարներ, և ճապոնաական ոճով այլ նկարներ

1․Ճապոներեն արվեստը կոչվում է «բիդզյուցու»։ Հիերոգլիֆները, որոնցից նա կազմված է նշանակում են «գեղեցկություն» (բի) և «ունակություն» (դյուցու)։ Ճապոնական արվեստի ինքնատիպությունը պայմանավորված է աշխարհագրական և քաղաքական մեկուսացումով։

Ճապոնիայի արվեստը ունի արտահայտման շատ տարբեր ոճեր և մեթոդներ՝ կավագործություն, ջրաներկով մետաքսի և թղթի վրա նկարչություն, քանդակագործություն, վայելչագրություն, գրավյուրա` ուկիյոե, կիրիե, կիիգամի, ինչպես նաև օրիգամի և ավելի երիտասարդ մանգան` ժամանակակից ճապոնական կոմիքսները։ Ճապոնական արվեստի պատմությունը ընդգրկում է հսկայական ժամանակաշրջան՝ մոտ մ.թ.ա.10 000 թվականից մինչև մեր օրերը։Հիրոսիկե֊Հանկարծակի անձրև Ատակե կամրջի վրա

Իր պատմության երկար ժամանակահատվածում Ճապոնիան մեկուսացված է եղել արտաքին աշխարհի ազդեցությունից և ցանկացած դրսից ներթափանցած նորամուծություն և գաղափար ունեցել է սահմանափակ շփում ճապոնական արվեստի հետ: Ժամանակի ընթացքում ճապոնացիները սկսել են խառնել, ընդօրինակել և վերջապես յուրացնել այլ մշակույթի տարրեր, այդ ձևով հարստացնելով իրենց գեղագիտական ճաշակը։ Առաջին օրինակները բարձր արվեստի Ճապոնիայում սկսվեցին ստեղծվել 7-րդ և 8-րդ դարերում բուդդիզմի տարածման հետ միաժամանակ։ 9-րդ դարում, երբ ճապոնացիները սկսեցին հեռանալ չինական ազդեցությունից և ստեղծել իրենց սեփական արտահայտման ֆորմաները, սկսեցին ավելի քան երբևէ գնահատել աշխարհիկը, որը կոնական արվեստի հետ ծաղկում ապրեց մինչև 15-րդ դարը։ Օնինի պատերազմից (1467–1477) հետո Ճապոնիայում եղավ քաղաքական, սոցիալական և էկոնոմիկական ճգնաժամեր, որոնք տևեցին մոտ 1 դար։ Տոկուգավայի կառավարման ժամանակաշրջանում կրոնը սկսեց առօրյա կյանքում ավելի քիչ դեր խաղալ և այդ դարաշրջանում տարածում գտավ աշխարհիկ արվեստը։

Գեղանկարչությունը Ճապոնիայում ամենատարածված արտահայտման միջոցն է, որին անդրադառնում են ինչպես սիրողական նկարիչները՝ այնպես էլ մասնագետներրը։ Մինչև մեր օրերը ճապոնացիները նամակներ գրելու համար գերադասում են օգտագործել վրձին և նրանց վարպետորեն վրձինների օգտագործման տեխնիկան հանգեցրել է էսթետիկայի ծայրահեղ զգայունության։ Արվեստի նկատմամբ հետաքրքրության մեծացման հետ միաժամանակ Էդո ժամանակաշրջանում կարևոր արվեստի ձև դարձավ քսիլոգրոֆիան, որի տեխնիկան կատարելագործվել է գունավոր պատճենների արտադրության համար։ Այդ ժամանակաշրջանում նկատվում է ճապոնցիների համակրանքի պակասացում քանդակագործության նկատմանբ։ Այն սկսում է ասոցացվել կրոնի հետ և նրա կիրառումը նվազում է բոդդիզմի դերի փոքրացման հետ միաժամանակ։ Ճապոնական խեցեգործությունը համարվում լավագույններից աշխարհում։ Դրա օրինակները ներառում են իրենց մեջ ճապոնական մշակույթի հնագույն արտեֆակտներ։

2․Ճապոնական մշակույթը Հայաստանի արվեստասերներին ներկայացավ ավանդական տարազ կրող տիկնիկներով

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s