Հիդրոպոնիկայի ջերմոց-տանիքը աշխարհից կտրվելու, բույսի,բերքի հետ աշխատելու իսկական վայր է։ Այսօր այնտեղ ես,Մարիամը Պետրոսյան փոքրիկների հետ լոլիկի բերքահավաք իրականացրեցինք։ Այդ ազնիվ,փոքրիկ մատիկներին աշխատանքի մեջ հետևելը վայելք է, էլ չեմ ասում համեղագույն լոլիկի համը զգալն ինչ վայելք է․․․․
Երբ թվում է թե էլ զարմանալու երևույթ չի մնացել, կրթահամալիրն այդ միտքն իսկույն բացառում է։ Ով կմտածեր, որ օր է գալու(իրեն սպասեցնել չտվեց), երբ մենք մեր Շողիկ Պողոսյանի հետ միասին, բոլորիս ստեղծած, մշակած,խնամած ջերմոցի բարիքներով կհիանանք․․․․․գիտեր ու տեսնում էր միայն Տիարը։