Մեկնարկվեց «մուտք կրթահամալիր» ճամբարի առաջին օրը

Առաջին օրերը նոր միջավայրում․․․միշտ հետաքրքիր է հետևել սովորողի առաջին քայլերին,երբ նա դեռ կաշկանդված, պարփակված է։ Հիմա կարող եմ համեմատություն անել արդեն փոխադրված 2-րդ կուրսի սովորողների և նորեկների միջև կամ հենց իրենց հետ,երբ նոր նոր էին մուտք գործում կրթահամալիր։ Շատ մեծ աճ կա՝ և ուսումնական,և մտածելակերպի,տեսահորիզոնի մեջ։ Ինչպե՞ս անցավ այդ մեկ ուսումնական տարին, չհասցրեցի ետևից․․․․Ահա այժմ կան նոր սովորողներ,նոր բացահայտումներ,նոր արկածներ,որոնք կգումարվեն արդեն ավագ սովորողներին։

Այսօր Եղիշե Մկրտչյանի և 2-րդ կուրսի սովորողների փոքր խմբով շրջեցինք Քոլեջով, քայլք կատարեցինք դեպի Արևելյան դպրոց-պարտեզ, Մայր դպրոց, Սարալանջով դեպի Հյուսիսային դպրոց պարտեզ և անվտանգ ճանապարհով,կրթական կասկադներով վերադարձանք Քոլեջ։

Բարով եք եկել կրթահամալիր,նորեկնե՜ր, ոտքներդ խերով լինի։

Categories:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s