Հանդիպում կրթահամալիրի տնօրենի հետ

Հանդիպում կրթահամալիրի տնօրենի հետ։ Հանդիպումը կայացավ առցանց,փոքր խմբով ըստ ժամանակացույցի։

Օրակարգում՝

Օրը շատ լարված էր ինձ համար։Տիարի հետ հանդիպումները ինձ համար պատասխանատու են,բայց ոչ լարված,սակայն այս ձևաչափն ինձ համար օտար էր։ Ես սովոր չեմ առանց զրուցակցիս աչքերին նայելու խոսել, սիրում եմ երբ զրուցակցիս հայացքը տեսնում եմ։ Այդպես ավելի ճիշտ եմ ընկալում, հասկանում ասելիքը, հորդորը, խորհուրդը,նախատումը,գովեստը։ Ինձ համար առցանց հանդիպումները այդ առումով հոգեհարազատ չեն,սակայն տվյալ իրավիճակում,ցավոք օպտիմալ միակ լուծումն է։

Տնօրենի հետ հանդիպման իմ օրն էլ կայացավ։ Չեմ ուզում մեղքը գցեմ համացանցի վրա,որ տատանումների պատճառով իրար չլսեցինք,չհասկացանք, ես այդ բնավորությունը չունեմ։ Մեղավորը միայն իմ անփորձությունն է, իմ լարվածությունը։ Ես ինձնից գոհ չեմ․․․․․Կարող էի ավելի ստույգ պատասխանել Տիարի հարցերին։ Ինչևէ, եղավ ինչ եղավ․․․

Categories:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s