Հունիսի 15-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մայր դպրոցի փառատոնային պուրակում «Սասնալանջ կամ Մհերի դուռ» Քանդակագործների ստեղծագործական ամենամյա բաց հավաք-ի մեկնարկը տրվեց։ Մասնակցեցին, բացի դասավանդողներից, կրթահամալիրի սովորողներ,սեբաստացի ծնողներ, Բանգլադեշի բնակիչներ, հյուրեր։
Ամփոփելով շաբաթը բազմաթիվ տաղանդավոր աշխատանքների բացահայտումներ արեցինք։Այն եռանդը,որով աշխատում են ուսուցիչները,սովորողները,ճամբարականները,հյուրերը՝ հավեսի է գցում մյուսներին և ցանկություն առաջացնում մասնակից դառնալու։
4-րդ փառատոնային օրվա տեսաֆիլմ-ամփոփումանը ծանոթացեք հղումով։
Իմ Նախապատրաստական աշխատանքները սկսվեց բատիկայով, շարունակվեց կավագործությամբ, ընթացքը երկար սպասեցնել չտվեց։
Իսկ այսօր, բացի մեր նոր հայտագրված փառատոնի մասնակիցների, որպես մեկ շաբաթյա ամփոփում՝ Արմինե Մովսիսյանը,ով կրում է Ծովինարի կերպարը, կարդում է “Սասնա ծռեր” էպոսից հատված։
Էպոսում հանդես եկող կնոջ առաջին հրեղեն կերպարում Ծովինարն է։
Ծովինարն է՝ որ կյանք է պարգևում,
Ծովինարն է՝ որ դիցեր է ծնում,
Ծովինարն է՝ որ դիցամայրն է։
Շարունակում ենք հետևել փառատոնային իրադարձություններին։