Մարզական ստուգատես ասելիս ուզում եմ ասել մանկության ստուգատես․․․Այն կրթահամալիրում իսկապես ոնց-որ ստուգատես լինի՝ թե որքանով ես մանուկ․․․․ազնիվ,պարզ, բարի։ Չէ որ միայն մանուկներն են լիովին կրում այդ հատկանիշները․․․․․ես նախընտրում եմ չկորցնել իրենց,մնալ միշտ երեխա։ Այսօր նման հերթական օրերից էր,երբ մարզական ստուգատեսի շրջանակում Քոլեջի բոլոր մանուկները՝ ուսուցիչներն ու սովորողները, ձնագնդի էինք խաղում, սահում սահնակներով, գլորվում ձյան մեջ, զվարճանում։ Բոլորս թաց էինք ու երջանիկ։ Ձմեռը հեքիաթ է, երազանքների մասնիկ, միայն ձմռանն է,որ խինդն ամենուրեք է․․․․Թող որ շարունակվի, երբեք չդադարի այն․․․․
Օրվա լուսաբանումներ՝
Տեսաֆիլմը մեր օրվա մանկության մասին է՝









































