Արատես՝ 8-րդ հրաշալիք

« Արտ միջավայրը Արատեսում » նախագծի ամփոփում։

Ճամփորդությունը սկսվում է այն պահից,երբ քաղաքի աղմուկից դուրս ենք գալիս և հայտնվում աննկարագրելի բնության մեջ՝ կապույտ երկինք,մաքուր օդ,սառը քամի, ճանապարհի կեսը ձմեռ,մյուսը՝ գարուն։ Հրաշք է,երբ տեսնում ես միաժամանակ տարվա չորս եղանակները․․․․․երանի տեսնողին,վայելողին։

Ինձ համար Արատեսը հրաշալիքներից մեկն է՝ ութերորդը․․․․վայր,որտեղ մտքերիդ հետ միայնակ ես․․․վայր,որտեղ կարողանում է ստեղծագործել յուրաքանչյուրը, որտեղ ինքդ քեզ ես բացահայտում, ինչպես նաև բոլոր ճամփորդներին՝ հասկանում ով է իսկական ընկեր․․․․ճամփորդ ընկեր․․․․այն մեր Արատեսն է՝ մեր հրաշալիքը։

Եկե՜ք բացահայտենք Արատեսն իմ աչքերով։

Ճանապարհից փոքրիկ հատված կարող եք դիտել տեսաֆիլմում՝

Քոլեջի խումբը միացավ Գեղարվեստի ստեղծագործող խմբի նախագծին, որի շրջանակում մենք պատրաստեցինք երեք կացարանի համար ջահեր։ Հումքը՝ տարբեր տեսակի փայտ,դեկոր՝ պարան։ Աշխատանքի հարցում մեզ օգնեց Տիգրանը, ով ջանասիրաբար կատարեց բոլոր դժվար աշխատանքները և իհարկե Քոլեջի սովորողները, Նելլի Գեղամյանը և ես։ Կացարանները դարձան է՜լ ավելի լուսավոր,ջերմ։ Մանրամասն կարող եք դիտել տեսաֆիլմում։

Կացարանների կահավորումից բացի, ակումբը զարդարեցինք նաև բուրավետ,գեղեցիկ,ախորժելի մոմերով՝ Նելլի Գեղամյանի նախագծով, օգնությամբ։ Այն պատրաստելը,զարդարելը մի հեքիաթային մթնոլորտ ստեղխեց, որը կտեսնեք տեսաֆիլմում։ Ֆիլմի նվագակցությունը՝ Քոլեջի սովորող Գագիկ Աբրահամյանի։

Հաջորդ նախագիծը, ակումբի զարդը՝ պատից փակցված խմբակային Արատեսյան լուսանկարներն են։ Միտքը Հարություն Հովսեփյանի և Քոլեջի հետ համատեղ իրականացված։ Այս նախագիծը կարող են շարունակել յուրաքանչյուր ճամփորդող խումբ, հետաքրքիր և տպավորիչ, պատմական պատ կստանանք, դիտեք արդյունքը՝

Աշխատանքային երեք օրերի մասին հակիրճ՝

Գեղարվեստի խմբի աշխատանքի արդյունքը, որտեղ մասնակից էին Միջին դպրոցն ու Քոլեջը՝

Երբ,միգուցե, վերջին ձյունն ենք որսում՝

Արատեսյան քայլքից, բնությունից մի պատառիկ՝

Ֆիլմի նվագակցությունը՝ Քոլեջի սովորող Գագիկ Աբրահամյանի։

Քոլեջի սովորողների տպավորությունները կարդացեք իրենց բլոգում՝

Մարիամ Շախվերդյանը գրառում է․ Այնքան եմ սիրում Արատեսի բնությունը ու սարերը, նամանավանդ գիշերվա աստղազարդ երկինքը, որ կարծես երկնքից փայլուն ադամանդներ թափվեն ու երբ ուշադիր նայում էի աստղերին ականատես եղա մի քանի աստղի ընկնելուն։ Երջանկությամբ երազանք պահեցի, քանի որ ասում են «երբ աստղ է ընկնում երազանք պահիր»։

Անահիտ Գաբրիելյանի ցանկութոյւնները․ Ճիշտն ասած մենք չէինք ուզում գնաինք, որովհետև այնքան հավես էր այդտեղ անցնում: Մենք բոլորս իրար հետ էինք միշտ, ուրախանում էինք: Արատեսի շնորհիվ մտերմացանք, Հարազատներ էինք դարձել:

Վերջում կներկայացնեմ ձեզ իմ սովորողներ Գագիկ Աբրահամյանի,Կարեն Գրիգորյանի, ինչպես նաև Նելլի Գեղամյանի, Մոնա Մխիթարյանի նվագակցությունը՝

Շնորհակալ եմ այս հրաշալիքի համար, մենք նորից ու նորից կհանդիպենք անմոռանալի Արատես․․․․․

Հետաքրքիր,արդյունավետ համագործակցություն իրականացավ։ Հաճելի է արվեստագետների հետ աշխատելը։

Ֆոտոպատում՝

Categories:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s