Բնապահպանական ճամբար դեպի Ուրցաձոր

Նախորդ տարվա մասնակցության ուղեցույցը՝ Մարթա Ասատրյանի։

Ճամբարն  իրականացվում է  «Սեբաստացիներ» կրթական  և «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության» հիմնադրամների աջակցությամբ և համատեղ գործընկերությամբ։

Օր՝ հուլիսի 6-8

Ժամ՝ 9։00 Քոլեջի բակ

Երթուղի՝

  • Մեկնում 6․07՝ Երևան Խոր վիրապ-Դաշտաքար-Ուրցաձոր
  • Վերադարձ 8․07 ՝ Ուրցաձոր- Ազատի ջրամբար-Երևան

Պատասխանատու, համակարգող՝ Մարիամ Մխիթարյան

Մասնակիցներ՝ Քոլեջի տարատարիք սովորողներ

Ճամբարի բովանդակությունը

  •  բնապահպանական ֆիլմերի դիտում-քննարկում
  • թռչնադիտում՝ տեսնել թռչնին, հետևել, գրանցել
  • աշխատարաններ հետևյալ թեմաներով
    • անտառային հրդեհների կանխարգելում
    • էկոտուրիզմը Հայաստանում
  • ուսուցողական շրջայց վայրի կենդանիների փրկարար կենտրոնում
  • ուսուցողական այց վայրի ծառատեսակների ջերմատուն
  • անիմացիայի աշխատարան
  • ազգային երգ ու պար

Հայրենագիտական կանգառներ

  • Ազատի ջրամբար
  • Տափի ամրոց

Օր առաջին

  • 09։00՝ մեկնում Քոլեջից
  • 11։00՝ ժամանում Ուրցաձոր էկո կենտրոն
  • 11։30՝ ծանոթություն տարածքին, կեցավայրին ։ Մասնակիցներին կներկայացվի էկո-կենտրոնի տարածքը, կեցավայրը, երեխաները կունենան ժամանակ տեղավորվելու, ճանապարհից հանգստանալու։
  • 12։30՝ Այց վայրի ծառատեսակների տնկարան։ Կներկայացվի ծառերի աճեցման տեխնոլոգիան, անտառավերականգնման հայեցակարգը, կպատասանենք հարցերին։
  • 14։00՝ ճաշի ընդմիջում
  • 17։00՝ Դասընթաց  «Էկոտուրիզմը Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում» Էլլադա Ալավերդյանի հետ
  • 18:00` Բնապահպանական ֆիլմի դիտում և քննարկում( «Giant slaves», տևողությունը 46ր․)
  • 19։30՝ Ընթրիք
  • 20։30՝ Խարույկ, ազգային երգ ու պար

Օր երկրորդ

  • 8։00՝ նախաճաշ
  • 8։30՝ Քայլարշավ, անտառապահի հետ։ Քայլարշավը կտևի 1-2 ժամ, կքայլենք Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքով։ Քայլարշավը կառաջնորդի  անտառապահ Մանուկ Մանուկյանը։
  • 13։30՝ Ճաշի ընդմիջում
  • 15։00՝ Դասընթաց  «Լուսանկարչությունը և տուրիզմը» Բերտա Մարտիրոսյանի հետ
  • 17։00՝ Բնապահպանական ֆիլմի դիտում․ «Seed Untold story», տևողությունը 94 ր․
  • 19։00՝ ընթրիք
  • 20։30՝ Խարույկ, ազգային երգ ու պար
  • Հանգիստ

Օր երրորդ

  • 9։00՝ նախաճաշ
  • 10։00՝ վերադարձ

Լուսաբանումը՝ մասնակիցների

Արդյունքում

  • Բնապահպանական ճամբարի մշակում
  • Նախագծի ընթացքի լուսաբանում բլոգներում, այլ մեդիահարթակներում
  • Համագործակցային այլ նախագծերի քննարկում, մշակում

Մասնակցին անհրաժեշտ, օգտագործվող պարագաներ՝

  • անձնական դեղարկղիկ
  • արշավային ուսապարկ
  • երկար քայլելուն հարմար, ամուր, անջրանցիկ կոշիկներ
  • անձրևապաշտպան բաճկոն կամ թիկնոց (дождежик);
  • թերմոս կամ ջրաման
  • առաջին օրվա բրդուճային ուտելիք
  • անհատական հիգիենայի պարագաներ;
  • պահպանել հակահամաճարակային անվտանգության միջոցները, չունենալ մարմնի բարձր ջերմաստիճան, որևէ հիվանդության ախտանշաններ
  • աղբի տոպրակ, ձեռնոցներ
  • փոխնորդ հագուստ
  • արևապաշտպան քսուք, գլխարկ,ակնոց

Մասնակիցներ

  1. Մարիամ Շախվերդյան 3-րդ կուրսի սովորող
  2. Քնար Հարությունյան 3-րդ կուրսի սովորող
  3. Աիդա Պոչիկյան 3-րդ կուրսի սովորող
  4. Էլեն Աբրահամյան 3-րդ կուրսի սովորող
  5. Անուշ Հարությունյան 2-րդ կուրսի սովորող
  6. Ագապի Օհանյան 2-րդ կուրսի սովորող
  7. Մելանյա Սարգսյան 2-րդ կուրսի սովորող
  8. Էլեն Աբրահամյան 2-րդ կուրսի սովորող
  9. Նարե Սայադյան 1-ին կուրսի սովորող
  10. Մոնա Մխիթարյան 1-ին դասարանի սովորող
  11. Մարիամ Մխիթարյան կազմակերպիչ

Վարորդ՝ Վարդան Սահակյան 099339009

Մեքենա՝ մերսեդես սպրինտեր 60OC077

Երթուղայինի գումար` 60․000 դրամ( կրթահամալիրի մասնակի վճարում)

Սնունդ` յուրաքանչյուրի համար նախատեսված է 3000 դրամ։

Վճարող՝ ծնողական համայնք, չափը՝ 8000 դրամ

Ամփոփում

Leave a comment