Ձմեռային մարզական խաղեր 2022․ Ջրվեժի արգելոցում

Ճամփորդության նախագծի հղումը

Շարունակվում է Ձմեռային մարզական ստուգատեսը։ Այս անգամ Քոլեջի սովորողների մի խմբի մարզական արկածներն իրականացան Ջրվեժի արգելոցում։

Մեր մարզական օրը սկսվեց Չարենցի կամարից՝ գեղեցիկ տեսարանով հիանալով։ Այնուհետև շարունակվեց զվարճալի, խինդով լի գեղեցիկ օրը։ Բնությունն այնքան գեղեցիկ է, որ շունչդ կտրվում է․․․․․․թվում էր թե ծառերն անծայր են, իսկ մառախուղն անվերջ․․․․չես կշտանում զմայլվելուց․․․․

Օրվա տեսանյութը՝

Մասնակիցների լուսաբանումները․

  • Որ կողմ հայացքս գցում էի ճերմակ ձյուն էր։ Բավականին սահեցինք այդ հրաշք տեսարանը վայելելով։ Ադրենալինով լի էր այս օրը, բայց չեմ կարող չխոստովանել, որ ադրենալինի պակասը մեր ճամփորդությունների ընթացքում չենք ունենում։ Տպավորություններով է կիսվում Լուսինե Պետոյանը
  • Այսօր, փաստորեն, բավականին միստիկ լուսաբաց ստացվեց. արև չկար, բայց դրա փոխարեն թափառող մառախուղ կար: Այսօրվա օրը կսկսեմ իմ հագեցած և չնկարագրվող Ջրվեժ արգելոցի մասին․․․․․ Պատմում է Լիլիա Ռուստամյանը
  • «Հեքիաթային ձմեռ»՝ այսպես կնկարագրեմ մեր ստուգատեսը։Շուրջբոլորը պատվել էր փափուկ ձյունե վերմակով,իսկ օդը դարձել մաքուր և թարմեցնող։ Վախ, ադրենալին և ուրախություն մեկ վայրում։ Մեկ ակնթարթի ընթացքում ունենում ես այդ 3 էմոցիաները միաժամանակ։ Գրում է Էլեն Ասատրյանը
  • Օրն ավելի գեղեցկացավ, երբ երկինքն ամբողջությամբ մառախլապատեց։ Գեղեցիկ տեսարան էր, երբ շունը քայլում էր ձյունառատ արահետով, կորչելով մառախուղի մեջ։ Պատմում է Մերի Քերոբյանը
  • Շատ եմ սիրում ձմեռային անտառը․․․․․ երբ հասանք արգելոց մի տեսակ հանգստություն և բավականություն զգացի այդ տեսարանից՝ ծառերի սպիտակ ձյունով ծածկված, հողից կարծես անտառը ինքնամաքրվում է : Կիսվում է Տիգրան Բրուտյանը
  • Ճանապարհին այդքան էլ ուրախ չէինք տեսնելով ձյան բացակայությունը։Իսկ հետո տեսանք, որ անտառապարկում ձյունը կատարյալ է՝ սահելու և խաղալու համար։Ես առաջին անգամ օգտվեցի դահուկից և դեռ ոտքերիս չկապված արդեն ընկա։ Պատմում է Տիգրան Գասպարյանը
  • Կնկարագրեմ՝ փափկամազ ձյունաճերմակ ծածկը ծածկում է գետինը։ Այն նաև գցվում է ծառերի ճյուղերի վրա, ինչպես մորթյա բաճկոնները։ Թվում է, թե ձմեռային անտառի ծառերը առասպելական հանդերձանք են հագել: Ահա և տարին սկսեցինք այս ստուգատեսով որոնց մասին տպավորությունները շատ եղան,ունեցանք հագեցած օր : Գրում է Նարե Սայադյանը
  • Հովհաննես Աղայան
  • Քնարա Հովհաննիսյան
  • Տիգրան Եղոյան
  • Գոռ Մուրադյան
  • Լիանա Գրիգորյան
  • Արման Կարապետյան

Leave a comment