Ամառային ուսումնական մառան․թրմօղի

Ամառային ուսումնական մառան-ը անընդհատ է․․․․

Թրմօղի (ֆր.՝ liqueur, լատ.՝ liquor «հեղուկ» բառից), անուշաբույր, սովորաբար քաղցր խմիչք, որը պատրաստվում է մրգային կամ հատապտղային հյութերից, հոտավետ բույսերի թուրմերից, արմատներից, համեմունքներից և այլն: Էթիլային սպիրտի պարունակությունը լիկյորում տատանվում է 15 %-ից մինչև 75 %, իսկ շաքարի պարունակությունը, որպես կանոն, տատանվում է 25 %-ից մինչև 60 %։

Թրմօղու զանազանության և դրանց օգտագործման եղանակների պատճառով, գոյություն ունեն դրանց դասակարգման բազում տարբերակներ՝ ըստ թնդության, ըստ քաղցրության աստիճանի, ըստ համային հիմնական բաղադրիչների (մրգային, ցիտրուսային, խոտաբույսային և այլն), ըստ սպիրտային հիմքի տեսակի: Լիկյորի անունը կարող է ապրանքանիշ լինել (օրինակ՝ Baileys, Grand Marnier), կամ պարզապես ծագումնաբանական անուն (Օրինակ՝ Irish cream, Կյուրասաո)։

Ավանդական լիկյորները բաժանվում են թունդ (35 %-45 % սպիրտ, 30 %-50 % շաքար), դեսերտային (25 %-30 % սպիրտ և 25 %-30 % շաքար) և կրեմ (15 %-23 % սպիրտ և 50 %-60 % շաքար): Առաջին խմբին են դասվում առավել հին լիկյորների մեծամասնությունը, որոնք արտադրվել էին վանականների, դեղագործների, հրուշակագործների կողմից: Կրեմ-լիկյորները հայտնվել են համեմատաբար վերջերս, 20-րդ դարի կեսերին, դրանք տարբերվում են խտությամբ և շատ քաղցր համով:

Թրմօղին սովորաբար մատուցում են ճաշի վերջում՝ թեյի կամ սուրճի հետ: Օգտագործում են ինչպես անապակ, այնպես էլ բազում խմիչքների և կոկտեյլների հետ խառնած: Օգտագործվում են նաև բոլոր հնարավոր ուտեստների, առաջին հերթին աղանդերի պատրաստման համար:

Վայրը՝ Քոլեջ, ուսումնական մառան։

Մասնակիցներ՝ դասավանդողներ, ճամբարականներ։

Նպատակը՝

  • ծանոթանալ հայկական խոհանոցային հմտություններին
  • տեխնոլոգիական կարողությունների ձևավորում

Բաղադրատոմսեր՝

  • Ծիրանի կորիզի թրմօղի
  • Ռեհանի թրմօղի
  • Վարդի թերթիկներից թրմօղի
  • Կիտրոնի կեղևի թրմօղի
  • Կանաչ ընկույզի թրմօղի
  • Բալի թրմօղի

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s