Թափառումներ Կոնդի փեշերին մենթոր Տիարի հետ

8000 քայլ, 3 ժամ անդադար ուսումնասիրություն և ոչ մի գրամ ձանձրույթ….

Քնար Հարությունյանի ոգևորվածությամբ, հրավերք-առաջարկն ընդունած մեր մենթոր ուսուցչի,մեր Տիարի հետ միասին այսօր ճանաչցինք Կոնդն ու իր փեշերը։

Տիարի հետ նույն(թվում է թե նույն․․․․) հատվածն անցնելիս ամեն անգամ նոր բացահայտումներ ես անում,նորովի ես ճանաչում ու սիրում յուրաքանչյուր քարը,ծառը,նստարանը․․․․

Ես մտածում էի գոնե փոքր ինչ գիտեմ,ճանաչում եմ Երևանը․․․․բայց չէ,ես այն նոր եմ սկսել ճանաչել,ուսումնասիրել,հմայվել, սիրել։ Անչափ ուրախ,պարտավորված,երջանիկ եմ,որ ճանաչումս սկսվեց մենթոր ուսուցչի ուղեկցությամբ։

Լիլիա Ղուլյանի,Սուսան Ամուջանյանի ֆոտոշարքը։

Քայլքի մասին մանրամասները կարող եք դիտել տեսաֆիլմում՝

Մասնակիցների պատումների շարունակությունը կարող եք կարդալ իրենց ուսումնական բլոգում․

Երևանը 2800-ամյա պատմություն ունի… Փաստ, որի մասին գիտենք շատերս, բայց որպես ապացույց ունենք միայն մեկ վայր՝ Էրեբունի ամրոց-թանգարանը։ Երևանը՝ այնքան սիրելի այս քաղաքը, մեր քաղաքը, որը պետք է ուղղակի շնչեր հնությամբ, հին շենքերով ու հին երևանյան կոլորիտով, այժմ չունի հատուկ ճարտարապետական նմանություն, ոճ, որը հատուկ է միայն Երևանին։ Գրում է հասարակագիտության ուսուցիչ Էլյա Սահակյանը։

Երևանում ապրում ենք, բայց ծանոթ չենք Երևանին ու նրա գեղեցկությանը։ Կարծես հեքիաթում լինեի, նոր բացահայտումներ այն վայրի մասին, որտեղ ապրում եմ, բայց ծանոթ չեմ այն հիասքանչ վայրերին,  որտեղով ուղղակի պետք է քայլել և վայելել բնությունը։ Գրառում է Քոլեջի 2-րդ կուրսի սովորող Արևիկ Գևորգյանը։

Այսօր առաջին անգամ մասնակցեցի քայլքի Տիարի հետ։Նախագծի հեղինակը Քնար Հարությունյանն էր։Մեր քայլքը սկսեցինք Մարտիրոս Սարյանի անվան պուրակից ։ Լուսաբանում է 1-ին կուրսի սովորող Էլեն Հովսեփյանը։

Կոնդից հետո Երևանին ուրիշ հայացքով ես նայում: Ամեն անկյունում բաց դռներ կան, մեկի բակը մյուսի ճանապարհն է, տանիքի վրա պատ է բարձրանում, իսկ տեսարանը «խաթարում» են բարեկարգ ու նորաշեն տները: Կոնդը Երեւանի պատմական կորիզն է: Նեղլիկ փողոցները, ցածր առաստաղով տները, հին դարպասները եւ փոքրիկ այգիները պահպանել են հին Երեւանի ողջ կոլորիտը: Գրում է 2-րդ կուրսի սովորող Մարիամ Շախվերդյանը։

Ինպես  գիտենք Կոնդը Երևանի ամենահին թաղամասներից է։ Անվանումը տրվել է իր բարձր դիրքի պատճառով, քանի որ «կոնդ» հայերեն նշանակում է երկարաձիգ կամ բոլորակ բլուր։ Հրազդանի կիրճը մի յուրահատուկ գեղեցկություն ուներ․․․ Այդ հատվածով քայլելիս, ինչպես տիարն է ասում՝ հայտնվում ես «հեքիաթում»։ Ծառերի գեղեցկությունն էլ կրկնապատկում էր դա։ Բավականին ինֆորմացիա ստացա այդ մի քանի ժամվա ընթացքում, ծանոթացա Երևանի այն վայրերին,որոնց մասին ուղղակի լսել էի։ Գրառում է 1-ին կուրսի սովորող Լիլի Մովսեսյանը։

Սարյանի պուրակից հետո շարժվեցինք դեպի Կոնդ, եղանք հին թաղամասերում։ Ի դեպ Կոնդը Երևանի պատմական թաղամասերից մեկն է և Կոնդում մենք կարող ենք տեսնել շատ դարերի, տարբեր տարեթվերի գոհարներ… Հին թաղամասի հետաքրքիր խոսող պատերը (street art-երը) տեսնելուց հետո գնացինք դեպի Մանկական երկաթուղի, որը ի դեպ «ամենատարեցն է», այս տարի սեպտեմբերի 6-ին լրացավ երկաթուղու բացման 83-ամյակը: Այն բացվել է 1937 թվականին։ Ամփոփում է Քնար Հարությունյանը։

Շնորհակալություն ևս մի հագեցած օրվա,ճամփորդության,բացահայտումների համար, Տիարին և բոլոր մասնակիցներին։

Ֆոտոշար․

Categories:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s